Ովքե՞ր են այն նույնասեռական պաշտոնյաները, ում սպառնաց Նիկոլ Փաշինյանը… – …ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում…

21/11/2018թ. – Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼԳԲՏ թեմայի շահարկման մասին:

(Նիկոլ Փաշինյանը 3, թե 4 ասուլիսում այս թեման արծարծեց, եւ միշտ շոշափվում էր Հայ Արիական Միաբանության առաջնորդի անունը, ըստ ամենայնի Արմեն Ավետիսյանին «լսեցնելու» եւ «խոսեցնելու» «հրավերով»…- ՀԱՄ)

«Մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել: 2000-ական թթ., երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ, եւ այդ 90%-դ քարուքանդ կլինեք»:  

Հիշեցնենք, որ 2004թ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության (եթե կուսակցություն, ապա Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն,- ՀԱՄ) ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊՆ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակ, որտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող նույնասեռականների անունները։ Սակայն այս հայտարարություններից որոշ ժամանակ անց Արմեն Ավետիսյանը ձերբակալվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական Օրենսգրքի 226 հոդվածի երկրորդ մասով. «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակային կերպով, բռնության գործադրելու սպառնալիքով», սակայն ըստ շրջանառվող լուրերի քննարկվում էր այն տարբերակը, որ Արմեն Ավետիսյանի ձերբակալության հիմնական պատճառը այն հայտարարություններն են, որ նա խոստացել էր մինչեւ 2005թ. ավարտը հրապարակել Հայաստանի բարձրաստիճան նույնասեռականների ցուցակը:

Այստեղ հետաքրքրականը այն է, որ երկրի ղեկավարը, տիրապետելով քաղաքացիների անանձնական կյանքին վերբերող տեղեկությունների, սպառնում է նրանց՝ ասելով. «Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ, եւ այդ 90%-դ քարուքանդ կլինեք»…

Սկզբնաղբյուր՝ politik.am 
Նյութի աղբյուրը: file:///C:/Documents%20and%20Settings/Armen/Desktop/New%20Folder/MegaNews.am%20_%20%D5%88%D5%BE%D6%84%D5%A5%D5%9E%D6%80%20%D5%A5%D5%B6%20%D5%A1%D5%B5%D5%B6%20%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8,%20%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%20%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8.html  

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։