Արարչի Արարչակնիք Արարումը – Հայ Տեսակի Սրարման տոնն է – Գաղտնածես՝ ուղղված Հայ Աստվածներին…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը դիմավորեցին Հայ Տեսակի Արարման տոնը նշելով: Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները արեւածագը դիմավորեցին Աբովյանում գտնվող Դարանի հնավայրում, որը հայտնի է նաեւ Էլար-Դարանի անվամբ:

Հենց արեւածագին շուրջ 3 հազարամյա պատմությամբ Էլար-Դարանի հնավայրում գտնվող բլրակի վրա վառվեց ծիսական կրակը: Մինչ այդ, 4-ական հայ արի քրմեր եւ քրմի թեկնածուներ կազմելով Ութանկյուն Աստղ՝ գաղտնածես կատարեցին Դարանիում, որը պատմական ժամանակներում եղել է Էլար բնակավայրը պաշտպանող թշնամու համար ստեղծված դարանակալ տարածք… Քրմերի եւ քրմի թեկնածուների կազմած Ութանկյուն Աստղի յուրաքանչյուր անկյուն խորհրդանշում էր Հայ Աստվածներից յուրաքանչյուրի՝ Աստվածահայր Արայի, Աստվածամայր Անահիտի, Վահագն, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածների եւ Նանե ու Աստղիկ Աստվածուհիների ներկայությունը… Փառաբանվեցին մեր բոլոր Աստվածները եւ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հերթով դիմեցին Նրանց՝ խնդրելով զորություն եւ կամք, իմաստություն եւ ողջախոհություն, սեր եւ օաջախների ամրություն, աւակցություն՝ հայի առաքելության իրականացման համար, որ հենց այս սերունդը իրականացնի Հողահավաքի ու Հայահավաքի ազգային նպատակները…  

Գաղտնածեսին մասնակցեց նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի աշխատանքները կանոնակարգող Արմեն Ավետիսյանը, ով ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու եվրոպական մի շարք երկրներից ժամանած հայ արիների հետ մեկնեցին Ջավախք՝  Հայ Տեսակի Արարման տոնը այնտեղ եւս նշելու նպատակով…

Իսկ Էլարի տարածքում  տոնական ծեսի ժամանակ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ ՏիեզերաՏեսակ ստեղծելու եւ Արարչակնիք շնորհներով ու Տիեզերահաս Հավատով օժտելու համար: Հայ արի քրմերն ու քրմի թեկնածուները հատուկ ծիսակարգով իրենց երախտիքի խոսքն ուղղեցին Տիեզերքի Միակ Տիրոջը՝ Հայ Աստվածներ, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներ եւ Երկրագնդի վրա Հայ Ազգ – Հայ Մարդ  ուղղված փակ ծիսակարգ է իրականացվել, փառաբանվել է Տիեզերքի Տերը՝ Հայ Տեսակ Արարելու եւ Հայ Տեսակի Արարելու համար…

Այնուհետեւ փոքրիկ Խորհրդապաշտական Ծիսական Կրակներ բաժանվեցին մասնակիցներին, ովքեր իրենց մաղթանքները հղեցին միմյանց, բոլոր հայ ընտանիքներին եւ Ազգին Հայոց… Կենացներ եւ ձոներգեր, գինեձոներ հնչեցին՝ հայկական ուտեստներ ու խմիչքներ ըմբոշխնելու ընթացքում:

Հայ Տեսակի Արարման տոնը հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ավելի ընդլայնված կազմով ուշ երեկոյան կշարունակեն նշել քաղաքամայր Երեւանում:

Օրվա վերջում Հայ Աիական Միաբանության Գերագույն Խորհուրդը եւ Հայ Ազգայնականների համախմբման Խորհուրդը աշխատանքային քննարկում կանցկացնեն Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրներին եւ անելիքներին առնչվող: Կքննարկվեն նաեւ կառույցների ներքին կազմակերպական հարցեր:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

18.11.2019թ. / Էլար-Դարանի – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։