Մինչեւ 2021թ. երկարաձգվեց քաղացիների իրավունքը՝ ստանալու առանց ստրկական չիպի՝ 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը… – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակը լրացուցիչ հետգրություններով…

Նախաբան-Հետգրություն 

Ինչպես հայտնի է, 2016թ. բազմաթիվ բողոքների ազդեցության արդյունքում կառավարությունը վերականգնեց մինչեւ 2019թ. քաղաքացիների իրավունքը՝ ստանալու սովորական, առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը:     

Այսպիսով, խնդիրը մնացել էր: Եվ դրա համար դեռ 2018թ. իշխանությունները մշակել էին նախագիծ, համաձայն որի քաղաքացիների իրավունքը՝ ստանալու առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը, երկարաձգվեց մինչեւ 2021թ.: Սակայն կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի լոբբինգի պատճառով նախագծում 2021թ. փոխարինվեց 2020թ.-ով: Սակայն հետո ուժեղ բողոքների ճնշման տակ կառավարությունը նախագծում նորից վերականգնեց 2021թ.-ն եւ այս տեսքով օրենքների լրացումները ընդունվեցին, եւ հիմա քաղաքացիները կարող են ստանալ մինչեւ 2021թ. առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը՝ խուսափելով բիոմետրիկ փաստաթղթերից: Նշենք, որ ոստիկանությունը (որին ՀՀ վարչապետը տվեց մեր Բաց նամակին պատասխանելու հանձնարարական) իր 19.04.2019թ. N 24/463 պատասխանում խուսափել էր պատասխանել մեր բոլոր N 1-7 հարցերին, տեղեկացնելով, որ քաղաքացիների վերոհիշյալ իրավունքը երկարաձգվել է մինչեւ 2021թ.:

Նշենք, որ նման նամակներ ուղարկված էին նաեւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, ԱԺ-ի նախագահին եւ պատգամավորներին:     

Մենք շարունակելու ենք պայքարը, որպեսզի քաղաքացիներն ընդմիշտ ունենան առանց ստրկական չիպի՝ 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը ստանալու իրավունք:  

Ներքեւում ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակը, որն ուղարկված էր «Հայփոստ»-ով եւ el.-փոստով, պատգամավորներին ուղղված նմանատիպ Բաց նամակը հրապարակված էր [5]-ում: Նմանատիպ Բաց նամակ էլեկտրոնային փոստով ուղարկված էր նաեւ Պետական-իրավական հանձնաժողովին: 

ՀՀ  վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին ուղարկված էր 03.04.2019թ. «Հայփոստ»-ով եւ էլեկտրոնային փոստով

Բաց նամակ

Պարոն Փաշինյան,

Ինչպես մենք իմացել  ենք վերջերս, Ազգային ժողով շատ շտապ, առանց հանրային քննարկման, ժողովրդից գաղտնի բերվել են 2  նախագծեր, համաձայն  որոնց հին՝ առանց չիպի 1998թ.-ի անձնագրերը 2020 թ.-ից  քաղաքացիներին չեն տրամադրվելու:

Դա նշանակում է շանտաժ պետության կողմից,  դա  նշանակում է, որ պետությունը բոլորին ստիպում  է վերցնել բիոմետրիկ փաստաթղթեր:

Դա  մենք դիտում ենք նաեւ որպես կրոնական եւ քաղաքական հետապնդում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են բիոմետրիկ  փաստաթղթերի, որպես համոզմունքների փոփոխման փորձ, որպես շանտաժ եւ հատկապես՝ բժշկական շանտաժ, պետական ահաբեկչություն (տեռոր), դաժան վերաբերմունք:

Նշենք, որ Մհեր Գրիգորյանի առաջարկով կառավարության նիստում սույն վտանգավոր պարտադրանքը խստացավ, 2021թ.-ն  փոխարինվեց 2020թ-ով: 

(Հ.Գ. -.Նշենք, այս մեր Բաց նամակը ՀՀ վարչապետին ուղարկելուց  հետո, նախագծում 2020թ. Նորից փոխարինվեց 2021թ.-ով: Այսպիսով, հիմա  բոլոր քաղաքացիները մինչեւ 2021թ. կարող են ստանալ առանց ստրկական չիպի՝ 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը:)          

Մենք անվստահություն ենք հայտնում Մհեր Գրիգորյանին եւ պահանջում ենք նրա հրաժարականը, քանի որ նա ունի շահերի բախում․իրեն՝ որպես ապահովագրական ընկերության լոբբիստի (ապահովագրական ընկերության խորհրդի նախկին նախագահի), դա անձամբձեռնտու է:

Մենք բոլորի անունից հայտնում ենք,  որ  դեմ ենք այս հակաժողովրդական նախագծերին, քանի որ այն խախտում են քաղաքացիների բազմաթիվ Սահմանադրական իրավունքներ եւ դնում  են քաղաքացիներին բազմաթիվ վտանգների առաջ:

Նշենք նաեւ, որ այս նախագծերը Ազգային ժողով են բերվել շատ  շտապ, արագացված ռեժիմով եւ ժողովրդից գաղտնի: Դա արվում է միտումնավոր կերպով, որպեսզի պատգամավորները դրսից ղեկավարվող այս վտանգավոր հակաժողովրդական նախագծերը չենթարկեն քննադատական վերլուծության:

Նման բովանդակությամբ Բաց  նամակը մենք էլեկտրոնային փոստով ներկայացրել ենք նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, այն տպագրվել էր «Առավոտ»-ում, 15.03.2019թ. եւ տարածվել էր որոշ կայքերում: Այս ամենը մենք տարածելու ենք նաեւ մամուլում եւFACEBOOK-ում: 

Եթե այս նախագծերը ընդունվեն, ապա  մենք ստիպված ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարությունը կատարում է արտաքին  դեստրուկտիվ  կառույցների կամքը: 

Մենք ստիպված ենք լինելու նաեւ փաստել, որ  «թավշյա հեղափոխությունը» ինչպես նաեւ նախորդ՝ Սերժ Սարգսյանի վարչակազմը (ինչպեսեւ՝ նախորդները), իրականում ղեկավարվում էր դրսից, այս կառույցների կողմից (որոնց թվում են Սորոսի կառույցները)՝ փափուկ ուժի կիրառամբ: Դա եւս մեկ անգամ հաստատելու է, որ «թավշյա հեղափոխությունը» խաբեբայություն էր: Մենք տեսնում ենք, որ նոր իշխանությունները բազմաթիվ հարցերում, այդ թվում այս հարցում շարունակում են նախկին վարչակարգեր հակաժողովրդական քաղաքականությունը:   

 

Գաղտնի նպատակներ, չիպավորում, մարդու իրավունքների խախտումներ   

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի  է, ապագայում արտաքին դեստրուկտիվ կառույցները պլանավորում են վերացնել  թղթե փողերը եւ ներմուծել չիպը մաշկի տակ՝ ամեն մեկին գլոբալ հսկողության ենթարկելու նպատակով: Դրանով  ստեղծվում է իրավիճակ, որը նկարագրված է Նոր կտակարանում, համաձայն որի՝  այն մարդիկ, ովքեր ձեռքի կամ ճակատի վրա դրոշմ  չեն ունենա, չեն կարողանալու ոչ առք, ոչ վաճառք իրականացնել (Նոր Կտակարան, ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆ13, 16-18): Ստրկական դրոշմի դերը, որը նշված է Նոր կտակարանում, ինչպես նաեւ փողի դերը  կատարելու է չիպը. սկզբից բիոմետրիկ փաստաթղթերում,  իսկ հետո՝ մաշկի տակ: Ցանկացած պահի քաղաքացու չիպը կարող են անջատել ընդվզման համար եւ օնլայն ռեժիմով իշխանությունները կարողանալու են իմանալ քաղաքացիների ցանկացած շարժման, շփումների եւ գնումների մասին: Դա վերոհիշյալ  արտաքին դեստրուկտիվ  կառույցներին կտա հսկայական իշխանություն՝ բոլորին վերահսկելու համար:

Այդ նպատակին արտաքին դեստրուկտիվ կառույցները գնում են փոքր քայլերով, որպեսզի շարքային քաղաքացին  դա  չհասկանա: Օգտագործելով հոգեբանական խորամանկությունը, արտաքին դեստրուկիվ կառույցները մեր երկրի տարբեր խամաճիկային կառավարությունների ձեռքերով, նախ՝ սոցքարտեր ներդնելով ժողովրդին վարժեցնում էին չիպերով  նույնականացման քարտերին, ինչով իր հերթին, այժմ բոլորին վարժեցնում են ապագա չիպավորմանը` չիպին մաշկի տակ:

Հիշեցնենք, նաեւ որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ պարամետրերը եւ բժշկական տվյալները պարունակում են անձի մասին հոգեբանական եւ ֆիզիոլո-գիական տեղեկություններ, եւ ուրեմն` տեղեկություններ նրա թույլ եւ ուժեղ կողմերի մասին (տե՛ս  ավելի մանրամասն [1-3]-ում): Դա նշանակում է, որ քաղաքացիներից մատնահետքեր պահանջելը հակասում է բիոէթիկային, ՀՀ Սահմանադրությանը,  լուրջ վիրավորանք է եւ քաղաքացիներին դնում է բազմաթիվ վտանգների տակ:  Իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով  արտաքին դեստրուկտիվ կառույցները պլանավորում  են հզոր համակարգիչների միջոցով բիոմետրիկ եւ բժշկական տվյալների բազայի մեջգտնել եւ չեզոքացնել այն անձանց, որոնք ապագայում իրենց համար վտանգ են ներկայացնելու:

Նաեւ ապագայում պլանավորվում է փոխանցել պետական ֆունկցիաները մասնավոր տեղական եւ արտասահմանյան ֆիրմաներին (օրինակ սոցփաթեթների տրամադրումը), որոնք դրանով շահագործելու են քաղաքացիներին  [4]:

(Հ.Գ. – ՀՀ վարչապետին ուղղված նոր Բաց նամակում, որը ստորագրել են ավելի մեծ թվով կազմակերպություններ, ի թիվս այլ հարցերի, մենք պահանջում ենք նաեւ սոցփաթեթները տրամադրել առանց նույնականացման քարտի նախապայմանի:)           

Այն  համապատասխանում  է պետության ապամոնտաժման գաղափարին․ ապագայում արտաքին դեստրուկտիվ կառույցները պլանավորում են վերացնել անկախ պետությունները․մնալու եւ միայն գլոբալ մոլորակային պետությունը, որտեղ  բոլորը վերահսկվելու են օնլայ ռեժիմով մաշկի տակ ռադիոչիպերով:

Կցում ենք մեր հոդվածների ցուցակը, որտեղ այս ամենը նշված էր. (տես՝ ներքեւում): 

Խնդրում ենք պատասխանել մեր կողմից առաջ քաշվող հետեւյալ հարցերին

Հարց N1 Նշենք, որ 20.09.2018թ. Կառավարության նիստում Մհեր Գրիգորյանի խոսքերից հետեւում է, որ մեր երկրի նախկին կոմպրադոր  իշխանությունները ժողովրդից գաղտն  ինչ-որ կառույցների կամ որոշ երկրների առջեւ վերցրել են  հակասահմանադրական պարտավորություն՝ մեկ տարվա ընթացքում պարտադիր կերպով  տպել 50.000 նույնականացման քարտ:

Մենք խնդրում ենք Ձեզ պարզաբանել, ո՞վ  է վերցրել այդ անհեթեթ պարտավորությունը, որտե՞ղ, ե՞րբ եւ ի՞նչ ձեւով, ի՞նչ իրավական ակտով եւ որտե՞ղ էր հրապարակված մարդու իրավունքները խախտող  այս   անհեթեթ հակասահմանադրական պարտավորությունը: Խնդրում ենք տալ հղումները, որտե՞ղ է դա հրապարակվել եւ ե՞րբ։ Խնդրում ենք նաեւ ուղարկել պատճենները:   

Հարց N2 Այս պարտավորությունը ստանձնելուց առաջ զգուշացվել է՞ր արդյոք մեր  երկրի հանրությունը եւ հատկապես՝ իրավապաշտպանները:

Հարց N3. Արդյո՞ք Դուք  չեք  գտնում, որ  այդպիսի պարտադրանքով կառավարությունը խախտում է անմեղության կանխավարկածը, խախտում  է իր կողմից հռչակված թավշյա հեղափոխության բարի հռչակված սկզբունքները, վիրավորում  է ՀՀ  հպարտ քաղացիներին:

Հարց N4Արդյո՞ք Դուք չեք գտնում, որ այս պարտադրանքները կարելի է դիտել որպես այն մարդկանց նկատմամբ կրոնական եւ քաղաքական հետապնդում, որոնք դեմ են բիոմետրիկ փաստաթղթերին, որպես համոզմունքների փոփոխման փորձի, շանտաժի եւ հատկապես բժշկական շանտաժի, պետական ահաբեկչության:

Հարց N5 Արդյո՞ք Դուք չեք գտնում, որ ապահովագրական ընկերության խորհրդի նախկին նախագահ Մհեր Գրիգորյանը ունի շահերի բախում: 

Հարց N6 Մենք մեր հոդվածներում եւ Բաց նամակներում ընդգծել ենք, որ ինչպես դա ապացուցել են ոլորտի լավագույն մասնագետները, այդ թվում Էդուարդ Սնոուդենը՝ բիոմետրիկ, բժշկական էլեկտրոնային տվյալների բազայի գողություններից հաքերային գրոհներից եւ դավաճանությունից հուսալի պաշպանությունը բացակայում  է:

Արդյո՞ք Դուք չեք գտնում,  որ բժշկական եւ բիոմետրիկ տվյալների բազայի գողությանը նպաստում է նաեւ այն, որ հայտնի եւ տարածված ծրագրեր արտադրող կոռպորացիաներ կապված են եւ Արեւմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների եւ հենց`վերոհիշյալ արտաքին դեստրուկտիվ կառույցների հետ: Դրանք հատուկ գրվել են այնպես, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի համացանցի միջոցով գաղտնի ներթափանցել ցանկացած համակարգիչ: 

Աշխարհում գրանցված են բիոմետրիկ եւ բժշկական տվյալների բազաներից գողությունների բազմաթիվ դեպքեր: Պետությունը իրավունք չունի վտանգներ ստեղծել քաղաքացիների համար: Ո՞վ է պատասխան տալու գողությունների համար:

Հարց N7 Մենք ներկայացրել ենք ապացույցներ, որ արտաքին դեստրուկտիվ կառույցները  ունեն դրդապատճառ իրականացնել վերոհիշյալ գաղտնի նպատակները եւ, որ կա տեխնիկական հնարավորություն այս գաղտնի նպատակները իրականացնելու: Արդյո՞ք Դուք չեք գտնում, որ բոլոր այս տեղեկությունների լույսի ներքո, պետությունը պարտավոր է վերացնել բիոմետրիկ փաստաթղթերի պարտադրանքը:

Տեղեկացնում ենք, որ առողջապահության նախարարությունը նորից չի կարողացել պաշտպանել էլեկտրոնային բժշկական քարտի գաղափարը մեր փաստաթղթերից: Մենք շուտով առանձին նամակով դրա մասին գրելու ենք առավել մանրամասն:   

Տեղեկացնում ենք նաեւ, որ թռիչքաձեւ աճում է այն կազմակերպությունների թիվը, որոնք դեմ են այս բիոմետրիկ պարտադրանքին:     

Մենք պահանջում ենք իշխանություններից հարգել իրենց կողմից հռչակված թավշյա հեղափոխությունը, հարգել ՀՀ հպարտ քաղաքացիներին եւ հրաժարվել բիոմետրիկ փաստաթղթերի եւ էլեկտրոնային բժշկական քարտերի պարտադրանքից:

Մենք կոչ ենք անում Ձեզ, մարդու իրավունքները խախտող, այս բիոմետրիկ փաստաթղթերը պարտադրող, պետական պարտքը մեծացնող, անուղղելի ռիսկեր եւ վտանգներ պարունակող Կ-046-06.03.2019-ՊԻ-011/0Կ-046  -06.03.2019-ՊԻ-011/0  նախագծերը կասեցնել եւ ընդմիշտ տրամադրել սովորական թղթե, առանց ստրկական չիպի 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ ավանդական անձնագրերը:     

Նախագծերը ընդունելու դեպքում կոչ ենք անում դա չեղյալ համարել: 

Մենք կոչ ենք անում հրաժարվել այս ապօրինի, մարդու իրավունքները  խախտող, դրսից ղեկավարվող հակասահմանադրական, վնասարար նախագծից, որը սպասարկում  է նաեւ ապահովագարական ընկերության շահերը եւ արտաքին դեստրուկտիվ կառույցների շահերը, որոնք գրավել են իշխանությունը Արեւմուտքում եւ աշխարհի այլ երկրներում: 

Նախապես շնորհակալություն,   

Հարգանքով, 

  1. «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար՝ Ա.Ռուբեն,
  2. Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան,
  3. Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,
  4. «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան,
  5. «Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոն», ղեկավար՝ Սուրեն Գրիգորյան,
  6. «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորում» նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,
  7. «Մխիտարիչ» ՀԿ, նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,
  8. «Գոյ» Հիմնադրամ, Սեդրակ Հովհաննիսյան,
  9. «Նարեկ» աղոթքների խումբ, ղեկավար` Հրաչյա Հարությունյան, 
  10. «Նարեկ» աղոթքների խոմբ համակարգող, պատմաբան, հայագետ՝ Ռուբեն Նահատակյան,
  11. Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ`Արման Բոշյան,
  12. Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր-անդամ՝ Լիա Ավետիսյան,

Գրականություն.

[1].  http://hartak.am/arm/index.php?search=1&tox=114374 հասցեով, Բաց նամակ ՀՀ վարչապետին,

[2].  Առավոտ 2011թ., 29 հոկտեմբերի, Բիոմետրիկ բիզնեսի դեմ,  https://www.aravot.am/2011/10/29/337278/   

[3].  Առավոտ 2017թ., Հակասահմանադրական էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի իմաստը, վտանգներն ու կոռուպցիոն ռիսկերը,  https://www.aravot.am/2017/08/11/901875/

[4]. Առավոտ 2018թ., 3  մարտ, Դեմ ենք պետական ֆունկցիաների փոխանցմանը մասնավոր ընկերություններին, https://www.aravot.am/2018/03/05/940780/

[5]. Առավոտ 2019թ., Շանտաժ պետության կողմից, Բաց նամակ  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին ttps://www.aravot.am/2019/03/16/1029056/  

Հ.Գ. – Նշենք, որ ներկայումս մարդու իրավունքները խախտող էլէկտրոնային բժշկական քարտերը, որոնք նշված են  մեր հոդվածներում [2-5], դեռ չեն պարտադրում (բացառությամբ հավանաբար սոցփաթեթների հետ կապված անալիզները):Սակայն միջազգային անդրկուլիսը ձգտում է դա անել ապագայում ՀՀ կառավարության ձեռքերով:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։