Տիեզերագիր Իրողություն.-
Վերստին հիշեցնենք, որ տարբեր են հայկական եւ համաշխարհային տարածում գտած չինական մոտեցումները՝ տարեփոխությանը եւ բնության տարրերին առնչվող… / Տիեզերական Ուղին մեր Արարչակնիք Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…
……………………………………….
Նախ նշենք, որ 2020-ը նահանջ տարի է: Սնահավատների համար սա վատ նշան է՝ իբր նահանջ տարիներն իրենց հետ բերում են տարաբնույթ խնդիրներ, սակայն իրականում այդպես չէ: Դա որպես հոգեբանական խնդիր է մնացել, որը կարելի է լուծել ներքին ուժուվ ու հավատով կամ՝ հոգեբանների օգնությամբ… դուրս մղելով բացասական մտածումները՝ լիցքավորվելով դրական սպասումներով…
…Ըստ չինական դիցաբանության՝ առնետը (մուկը) խելացի, նպատակասլաց եւ համբերատար կենդանի է: Մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում:
* * *
Ամեն տարեվերջին «Լուսանցք» շաբաթաթերթն անդրադառնում էր տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Շաբաթաթերթը ժամանակավորապես դադարեցրել է հրատարակվել, ինչի մասին արել է համապատասխան հայտարարություն, ուստի Հայ Արիական Միաբանությունը շարունակում է այդ գործը, քանի որ դա եւս կարեւոր է Արարչածին Հայ Տեսակի ապագայի համար, երբ նորից ու համատարած չինական տարեփոխությունն են պարտադրում աշխարհակարգի տերերը… Ուստի՝ հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը եւ կոչ հղում համայն հայությանը՝ շարժվել Հայ Տեսակի համար նախանշված Տիեզերական Ուղիով, որը մեր Արարչակնիք Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…
* * *
Ի տարբերություն չինական՝ Մուկ (Առնետ), Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 Աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 Աստղատներով:
Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…
Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ Հայ Արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն:
(Փաստորեն, այսօրվա հայերի զգալի մասն իր միտքն ու խոսքն ուղղում է հրեական Եհովա Աստծուն եւ մնում է անպատասխան, քանի որ Եհովայի ընտրյալ ազգը հրեականն է, իսկ մնացյալն ըստ «Բիբլիա»-ի («Սուրբ Գիրք» կոչվածը միայն հայերեն է «Աստվածաշունչ» թարգմանվել)՝ հրեաներին ծառայելու համար են ստեղծվել: Այսպես՝ միլիոնավոր հայերի աղոթքներն ու տարատեսակ բոլոր կանչերը հզորացնում են հրեաների Աստծուն (ուրեմնեւ՝ հրեաներին երկրում)՝ փոխարենը. ամենամեղմը՝ ոչինչ չտալով հայությանն ու տվյալ դիմող-աղոթող անհատին)…
Եվ Հայ Աստվածներն էլ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, Տիեզերակարգի համաձայն, պարզապես չեն կարող արձագանքել ոչ իրենց ուղղված կանչերին ու մտածումներին…
Այս ամենին ավելանում է տարեփոխության չինական պաշտամունքը, որն էլ հայությանն ու տվյալ հայ անձի համար ոչինչ չի խոստանում տիեզերքից՝ հայի տիեզերաազդակ միտքը կարող է համարժեք պատասխան ստանալ միայն իր գենետիկ գաղտնագրին խարսխված հայկական տարեփոխության առանցքից…
Կա մի բան էլ, որին կանդրադառնանք այստեղ, որպեսզի ամբողջացնենք սույն իրողությունը:
Այսօր ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատի ու պատկերացումների ըմբռնմամբ… Այն, որ տարին բնականորեն փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, այլեւս հայտնի է: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակում է հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում նոր տարի՝ ամանոր:
Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է հայության մի հատվածի տոնը միայն, երբ հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն էլ համընկնում է երկրային բնության վերազարթոնքին՝ Վերածննդին: Արի հայերն այդ օրը նաեւ փառաբանում են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին, ում երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը՝ Երկնի ու Երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին: Վահագնը հաղթում է Վիշապին եւ վերազարթոնք է բերում բնությանը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:
Ըստ հայ արիների տոնակարգի՝ «Արեգ Ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական ու Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերն ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով (փետրվարի 13-ին նշվում է Արարչին՝ Տիրոջն ընդառաջ գնալու տոնը՝ Տրնդեզը, մարտի 1-ին Հայր Արայի Հրաշագործության տոնը) տոնում են իրենց Ամանորը:
(Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես Երկնի ու Երկրի Երկունք, որից հետո Վահագնի Վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին)…
Այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, եւ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի:
Քրիստոնեական տոներն ու ծեսերը, եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի, ծիսակարգի եւ տաճարների վրա, ինչը շարունակվում է նաեւ այսօր, բայց մեր ազգային հավատը մեզ հուշում է, որ Մհերի դուռը կբացվի եւ նա ժայռից առաքելությամբ դուրս կգա միայն հայկականը՝ ավանդականն ու ազգայինը վերհառնած տեսնելով…
Այսօր կրոնական տարեփոխությամբ, ձմռան ընթացքում, որ բնության մեջ հարաբերական մահ է նախանշում, երբ սառում եւ կանգ է առնում ծլումն ու պտղաբերումը, շարունակվում է տոնվել Ամանոր, ինչը բնածին հայության դեպքում վերածվում է անխորհուրդ եւ անազդակ տոնախմբության: Անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Այսպես՝ եթե կաթոլիկների մոտ Հիսուսը (դեկտեմբերի 26-ին) ծնվում է եւ ապա օրեր անց փոխվում է նոր տարին, ապա հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը (հունվարի 6-ին)…
Չնայած, ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը ամառ-աշուն հատվածում է. այդ է հուշում «Բիբլիա»-ն՝ այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունը (օրինակ՝ հոտաղների առկայությունը եւ այլն, որի մասին ոչ մեկ անգամ «Լուսանցք» շաբաթաթերթում գրվել է): Աշխարհի քրիստոնյաների մեծ մասը տոնում է Սուրբ Ծնունդ, հայ առաքելականները՝ Նոր տարի…
Դառնալով տարեփոխությանը՝ նշենք, որ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս համար 2020-ի խորհրդանիշը չինական Առնետը չէ, այլ՝ կենդանաշրջանի 11-րդ Աստղատունը:
Եվ այսպես՝ 2020թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Ձկներն է (2020-4=2016:12=168 / ինչպես վերեւում նշվեց՝ եթե մնացորդ չկա, ապա տարվա տանուտերը Ձկներն է), իսկ ոչ հայկական, չինական տանուտերային սկզբունքներով առաջնորդվողների համար 2020թ. թալիսմանը կլինի Սպիտակ մետաղյա առնետը…
Մեկ այլ տարբերության մասին էլ ենք միշտ նշել, բնության տարրերի պատկերացումների մեջ եւս կան առանձնահատկություններ:
Օրինակ, չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը…
Նաեւ տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը, օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը:
Այս տարեփոխության նախաշեմին եւս առաջարկում ենք վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում՝ առաջնորդվելով տարվա տիեզերախորհրդով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների պատասխաններն ու ազդակները իրական ու դրական լիցքերով…
Եվ ինչպես կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպների, բախտագուշակների եւ նման այլ բաների կազմումը պետք է ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնական շաղկապվածություն:
Եվ այսօրինակ գործունեությունը պետք է զերծ մնա սիրողական դրսեւորումներից, նաեւ՝ կրոնազեղումներից:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=242523773396614&id=100029169784366 – Տիեզերագիր Իրողություն.- Տարվա տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների տիեզերապտույտի՝ Ձկներն է, ոչ թե Առնետը (Մուկը) / Բնական՝ տարեփոխությունը շարունակում է գիտակցել միայն հայության մի հատվածը…
Հայ Արիական Միաբանության
Տեղեկատվական կենտրոն
22.12.2019թ.