Եկեղեցական պարզաբանում – Ի՞նչ են հին եւ նոր տոմարները – …Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները… – Հին տոմար.- հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին…

Ինչպես միշտ նշել ենք՝ այս օրն էլ եկեղեցական տոնակարգով կապել են Քրիստոսի Անվանակոչության տոնի հետ… Սա նույնպես պետք է պարզաբանել…

Ինչեւէ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս անգամ եւս, ինչպես դեկտեմբերի 31-ին, շնորհավորում են հայ քրիստոնյաների Նոր տարինՔրիստոսից հետո 2019 թվականը՝ Հին տոմարով, կրկին մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

13/01/2020 - Հին Նոր Տարին սկսվում է հունվարի 14-ին, այսինքն՝ հունվարի 13-ի գիշերը՝ 24:00-ինter-hambardzum.net կայքում կարդում են, որ Հին եւ նոր տոմարներ արտահայտությունը լսում են հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաեւ հին տոմարով դիմավորելու մասին:

«Ի՞նչ են հին եւ նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ն.Ք. 46թ.-ին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։  

Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ եւ աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582թ. հոկտեմբերի 15-ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46թ.-ից մինչեւ 1582թ. կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582թ. հոկտեմբերի 4-ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։

Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582թ.-ից մինչեւ 1918թ., այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվել դարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)»,- կարդում ենք կայքում

https://www.panorama.am/am/news/2020/01/13/%D5%80%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB/2222032 - Հին Նոր Տարին…

13/01/2018թ. - Հին տոմար. հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջև տարբերությունը 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:

Ըստ Qahana.am կայքի, Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների հաստատել են նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 -1582 թթ. ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվում է:

16-20-րդ դարերի ընթացքում Հուլյան (հին) եւ Գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին Հուլյան (հին) եւ Գիրգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։