Լիբիայի ներքին պառակտումը կհանգեցնի՞ երկրի մասնատմանը – / Թուրքիան կարող է հայտնվել միջազգային լարվածության նոր կիզակետում 1-ին եւ 2-րդ մասեր / Թուրքիայի նավթա-գազային նկրտումները տարածաշրջանում – 3-րդ մաս/…

1-ին մաս

Մինչ մոսկովյան հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էին արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել: Մոսկվան եւ Անկարան լիբիական կարգավորման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման են եկել, սակայն հայտնի չէ, թե դա չնչքան կմնա որպես համատեղ որոշում: Թուրքիան, վերջին ժամանակներս հատկապես, խախտել է բոլոր պայմանավորվածությունները եւ վստահելի գործընկեր չի կարող համարվել: Բայց Մոսկվան ընդդեմ Վաշինգտոնի, համաբերատար գտնվելով, փորձում է «պոկել» Թուրքիային Վաշինգտոնից…

Միեւնույն ժամանակ  երկու երկրների նախագահները կոչ են ուղղել լիբիական բոլոր կողմերին. «Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները, հայտարարեք հրադադարի մասին ՝ սկսած կեսգիշերից ՝ կիրակի, հունվարի 12-ին, ժամը 00։00-ին»: Հայտնի է, որ Լիբիայում այժմ հաստատվել է երկիշխանություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ էր Լիբիա զորք ուղարկելուն, ինչը հաստատվել է թուրքական խորհրդասրանի կողմից: Բայց դրան դեմ էին ոչ միայն լիբիական ընդդիմադիր կողմը (չնայած Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն էր ներկայացրել լիբիական մյուս կողմի հետ հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը), այլեւ այլ երկրներ, ինչպես Ռուսաստանը եւ Եգիպտոսը: Պաշտոնական Կահիրեի համաժողովում եւս դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին եւ նոր միայն Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել:

…Նախորդ տարվա մեր թողարկումներում անդրադարձել ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերին, ինչը կարող է միջազգային բախումների հանգեցնել տարբեր տարածաշրջաններում: Դա հնարավոր է, քանի որ թյուրքալեզու երկրներ կան ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում, հատկապես այնպիսի երկրներ, որտեղ եւս անտեսվում են Հայաստանի շահերը:  

Թուրքական զինուժի Սիրիա ներխուժումը Անկարային ծավալապաշտության փորձաքարն էր: Այն հիմնականում ձախոխվեց, քանի որ Թուրքիան չկարողացավ գրավել Սիրիայի նավթով եւ գազով հարուստ շրջանները, նաեւ ձախողված կարելի է համարել Սիրիայի քրդական ինքնավարության դեմ պայքարը: Բայց Անկարան կարողացով պահպանել իր զորախումբը Սիրիայի հետ սահմանակից տարածքում՝ այն միջազգայնորեն չեզոք գոտի ճանաչել տալով: Այսօր Սիրիայի հարցում թուրքական կողմը պաշտպանում է զինադադարը, սակայն չի բացառվում, որ ԱՄՆ-Իրան հակամարտության ծավալման դեպքում կրկին վերսկսվի ներխուժումը, ինչը հնարավոր է չբավարարվի միայն Սիրիայի տարածքով, կանցնի նաեւ Իրաքի նավթա-գազային շրջաններ, որի վրա եւս աչք է տնկել Անկարան:

Իհարկե սա ենթադրություն է, սակայն այն հանգամանքը, որ Անկարան Միջեևկրական ծովում շարունակում է խախտել Կիպրոսի ջրային սահմանները՝ նավթահորերի որոնման պատրվակով, հաստատում է մեր մտահոգությունը թուրքական ծավալապաշտության առումով:

Թուրքիան այսօր հայտարարում է, թե անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ: Անգամ նշել են, թե «Իրաքը հակամարտության գոտի վերածելը կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը»: Ապա կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջնահերթություն տալ դիվանագիտական կարգավորմանը:

Ինչպես ասում են, այս կոչը շատ զվարճալի կլիներ, եթե իրավիճակը վտանգավոր չլիներ: Անհանգստություն ցուցադրող Թուրքիան անվարան բացում է եւս մեկ հակամարտ ճակատ՝ իր զինուժը Լիբիա ուղարկելով: Իհարկե էլի ձեւականորեն, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն՝ Անկարան անգամ այս լարված պահին, եչբ կարող է պատերազմ բռնկվել ԱՄՆ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ, քննարկում է իր ծավալապաշտական հնարավորությունները:

Ինչպես նշվեց, հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա (509 պատգամավորic 184-ը դեմ են քվեարկել, 325-ը՝ կողմ): Նշվել է, որ ավելի վաղ Լիբիան պաշտոնապես խնդրել էր Թուրքիային «օդային, ցամաքային ու ծովային աջակցություն տրամադրել, որպեսզի հետ մղեն արեւելյան ուժերի գրոհը մայրաքաղաք Տրիպոլիից»: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ ցանկանում է բանակ ուղարկել՝ Լիբիայի նախագահին աջակցելու համար, որը պայքարում է գեներալ Հաֆթար Խալիֆայի դեմ:

Այս ծավալումներին հավանություն չեն տվել Մոսկվան եւ Թեհրանը, որոնք եւս ռազմա-քաղաքական ազդեցություն ունեն Լիբիայում: Թուրքիայի նախագահը առաջարկել է Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ, սակայն Կրեմլը չի արձագանքել: Մոսկվան նաեւ հերքում է իր զինվորականների մասնակցությունը լիբիական քաղաքացիական պատերազմում:

Հիշեցնենք, որ 2011թ. ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը եւ երկրի արեւելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով  արդեն 5-րդ տարին է փորձում է վերահսկողություն հաստատել մայրաքաղաք Տրիպոլիի նկատմամբ: Այդ հարցում լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ռուսաստանը։ Ինչպես նշվեց, ռուսական կողմը հերքում է իր զինվորականների ներկայությունը Լիբիայում, սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղարի մերձավոր արեւելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանը պատկառելի թվով զինվորականներ, այդ թվում՝ վարձկաններ ունի, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում գեներալ Հաֆթարին:

Այսպիսով, ինչպես Սիրիայում, Լիբիայում եւս առկա է ԱՄՆ-ՌԴ լուրջ հակամարտություն: Լուրջ հակասություններ են առաջ գալիս նաեւ Անկարա-Մոսկվա բանակցություններում, երբ թվում էր այդ բանակցությունները փոխվստահության բանակցության կվերածվեն: Բայց, եթե Սիրիայի չեզոք գոտում ռուս եւ թուրք զինվորականները համատեղ պարեկային ծառայություն են իրականացնում, ապա Լիբիայի հարցով ռուս եւ թուրք պաշտոնյաների բանակցություններն ընդհանուր հայտարարի չեն հանգեցրել:

Թուրքիան շարունակում է տարածաշրջանի նավթով եւ գազով հարուստ հանքահորերի տիրման իր քաղաքականությունը եւ Սիրիայում ու Իրաքում ձախողվելուց հետո փորձում է դա իրականացնել այլ երկրների տարածքներում: Հիշեցնենք, որ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, որտեղ սահման ունի նաեւ Լիբիան, Անկարան Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները արդյունահանելու նպատակով։ Սակայն այստեղ Անկարան հանդիպել է Եվրոպական համագործակցության լուրջ դիմակայությանը:

Ամանորյա տոներից առաջ, Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո Լիբիա զորք ուղարկելու հնարավորության մասին, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես է եկել ընդդեմ Անկարայի կողմից ներխուժման: «Կենտրոնական կառավարությունը լիբիական հողում օտարերկրյա զինվորների չի ընդունի»,- դեկտեմբերի 27-ին Die Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել էր Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Քաբլավին: Նա հայտարարել էր, որ կցանկանար որպես միջազգային միջնորդ տեսնել Գերմանիային:

Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն արդեն Թուրքիայից պաշտոնապես օգնություն է հայցել: Բայց երկրի արեւելքում, Թոբրուքում է իր նիստերն անցկացնում ազգային խորհրդարանը՝ ներկայացուցիչների պալատը, որն իրեն համարում իրական իշխանությունը եւ համաձայն չէ Լիբիայի պառակտման քաղաքականությանը: Թոբրուքում խորհրդարանը գեներալ Հաֆթարին նշանակել է «Լիբիական ազգային բանակի» հրամանատար: Նա ղեկավարելով ապստամբ բանակը, իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում եւ արեւելքում տարածքների մի մասը, այդ թվում՝ մի քանի խոշոր նավթի հանքավայրեր, իսկ 2019թ. ապրիլից սկսել է Տրիպոլիի վրա հարձակումը: Եվ այսօր էլ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը շարունակում են պայքարել մայրաքաղաք Տրիպոլիի վերահսկողությունը պահպանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւս զգուշացրել է, որ «երկիրը շատ վտանգավոր իրավիճակում է, հարյուրավոր զոհերի թիվն ավելանում է ամեն օր»:

Եթե Վաշինգտոնը դեռ բացահայտ չի ասել իր կարծիքը (Վաշինգտոնն ընդամենը հայտարարել է, թե խորապես մտահոգված է Լիբիայի ռազմական գործողություններով), ապա Մոսկվայում անհանգստացած են Լիբիա թուրքական զորքի հնարավոր ներխուժումից: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ, նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը: Իմիջիայլոց, Աֆրիկայում ամերիկյան ուժերի հրամանատարությունը հայտարարել է ամերիկացի զինծառայողներին Լիբիայից ժամանակավորապես դուրս են բերվել, զինծառայողների թվաքանակի ու նոր տեղակայման մասին ոչինչ չի հաղորդվել:

Լիբիայում գործում են նաեւ ահաբեկչական միավորումներ եւ վերւերս երկրի ԱԳ նախարարությունը հարձակման էր ենթարկվել, եղեն են զոհեր: Ենթադրվում է, որ գրոհն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման մահապարտները: Նրանք նախ կրակ են բացել պահակների ուղղությամբ, ապա ներխուժել են շենք եւ պայթեցրել մարմիններին ամրացրած ռումբերը:

2-րդ մաս

Հունվարի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց , որ Մոսկվայում Լիբիայի հարցով կայացած բանակցությունների վերջնական փաստաթուղթը ստորագրվել է Լիբիայում հակամարտության մի քանի կողմերի կողմից, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել:

Նա լքել է Մոսկվան՝ առանց Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի պայմանագիր կնքելու։ Փաստաթուղթը ստորագրվել է  Ֆայեզ Սարաջի եւ Գերագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրիի կողմից: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են սահմանել կայուն հրադադարի համար շփման գիծը, ինչպես նաև աշխատանքներ են տանում երկրում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցությունների հիմնական հարցերն էին Սարաջիեւև Հաֆթարի կառավարության միջեւ հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունները:

Նշենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից ու սպանությունից հետո երկիրը փաստորեն դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արեւելքում է, իսկ արեւմուտքում ՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված կառավարությունն է, որը ղեկավարում է Սարաջը: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից եւ համագործակցում Հաֆթարի հետ:

Այսօր էլ իրավիճակը դեռ կայուն չէ Լիբիայքում: ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է Լիբիայում փախստականների ճամբարի վրա արյունալի հարձակումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ խոսելով Լիբիայում փախստականների ճամբարի վրա օդուժի հարձակման մասին, նշել է. որ դրա հետեւանքով 44 մարդ է զոհվել՝ այդ թվում կանայք եւ երեխաներ, կարող է գնահատվել որպես պատերազմական հանցագործություն: Անտոնիու Գուտերեշը խոստորեն դատապարտել է հարձակումը և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում նաեւ «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին է կոչ արել դադարեցնել հարձակումը մայրաքաղաք Տրիպոլիի վրա, որտեղ տեղակայված է երկրի կառավարությունը: Նիստն անցկացվել է փակ դռների հետևում, բայց նիստը նախագահող Գերմանիայի ներկայացուցիչն ասել է, թե բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Լիբիայում պետք է դադարեցվեն բռնությունները, իսկ նրանք, ովքեր բռնությունների կդիմեն, կենթարկվեն պատասխանատվության:

Ավելի վաղ, Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները եւս Ֆրանսիայում կայացած հանդիպմանը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը եգիպտական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը Լիբիայում պաշտպանում է ազատ եւ արդար ընտրությունները, այլ ոչ թե խնդրի ռազմական լուծումը: Կրկին հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայի նախկին բռնակալ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջեւ վաղուց են հակասություններ սկսվել:

Հունվար 5-ին եւս զոհեր եղան, երբ Տրիպոլիի ռազմական քոլեջին ավիահարված հասցվեց, շուրջ 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարիմ հարող ուժերին։

Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը համախմբման կոչ է արել լիբիացիներին՝ «Լիբիա ուղարկված օտարերկրյա ուժերին դուրս հանելու համար»:Գեներալը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լիբիայում եւ ամբողջ տարածաշրջանում օսմանյան ժառանգությունը վերականգնելու արշավ սկսելու համար: Այս ամենի դեմ պայքարելու համար Հաֆթարը կոչ է արել լիբիացիներին միավորվել, զենք վերցնել ու պայքարել «այս գաղութացման դեմ»: Նա քննադատել է Անկարայի մտադրությունը՝ Տրիպոլի զորք ուղարկելու վերաբերյալ:

«Մենք կմոռանանք մեր տարաձայնությունների մասին, ջիհադ եւ զանգվածային համախմբում կհայտարարենք: Զենք կվերցնեն տղամարդիկ եւ կանայք, զինվորականներն ու քաղաքացիականները: Մենք պատրաստվում ենք ամբողջ ուժով ու հավատով, որն Աստված ներդրել է մեր սրտերում, մեր հողն ու մեր պատիվը պաշտպանելու համար: Այդ իսկ պատճառով մենք մարտահրավեր ենք նետում մեր նկատմամբ խնամակալություն երազողին»,- ժողովրդին է դիմել գեներալը:

Նշենք որ այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ իր թուրք գործընկերոջն ասել է, որ Լիբիայում արտասահմանյան միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը: Ավելի վաղ թուրք նախագահը հաստատել էր Թուրքիայի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջեւ կնքված ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Լիբիա զորք ուղարկելու մանդատ տալու օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 184-ը: 2019-ի դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքվ դիմել էր թուրքական կողմին:

Այս հակամարտության ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ: Ինչպես նշել ենք՝ երկրում երկիշխանություն է տիրում՝ արեւելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Թուրքիայի նավթա-գազային նկրտումները տարածաշրջանում

Հունվարի 8-ին Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «դեմ առ դեմ» ձեւաչափով հանդիպումն սկսեցին թարգմանիչների ներկայությամբ: Զրույցն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ասել է, որ Պուտինն ու Էրդողանը կանդրադառնան նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության սրմանը գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման հարցերը եւ միջազգային խնդիրները, ներառյալ Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը: Իր հերթին, թուրքական կողմը հայտարարել է, որ նախագահ Պուտինի հետ քննարկել են Իդլիբում հրադադարի հասնելու միջոցառումները եւ Սիրիայի վերաբերյալ ռուս-թուրքական հուշագրի կատարումը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը նախօրեին այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Բանակցություններից հետո նախագահները մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական գործարկման արարողությանը:

«Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը երկու նախագահների հանդիպումը ընթացել է դռնփակ պայմաններում ու տեւել 1,5 ժամ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ԱՄՆ-Իրան լարվածությունը, սիրիական ճգնաժամը, լիբիական իրադարձությունները եւ տարածաշրջանային այլ հարցեր: Հայտնի է դարձել, որ Էրդողանը Պուտինին նվիրել է «Ռազմավարական քայլ Արեւելյան Միջերկրականում. Թուրքիա-Լիբիա կոնսենսուս» գիրքը:

Ռուսական գազը Թուրքիա եւ Եվրոպական երկրներ արտահանող «Թուրքական հոսք» գազատարը գործարկվեց։ Գազատարը սկիզբ է առնում ՌԴ Անապայի շրջանում, անցնելով Սեւ ծովի հատակով, հասնում Թուրքիայի հյուսիսարեւմտյան Կիրկլարելի նահանգ։ Գազատարի շինարարության միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ. հոկտեմբերին Ստամբուլում, այնուհետեւ փաստաթուղթը վավերացվել էր Թուրքիայի խորհրդարանի ու Ռուսաստանի Դումայի կողմից: Թուրքական հոսքի երկարությունը շուրջ 1100 կմ է, որից 930-ը ջրի տակ է։ Երկու զուգահեռ գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է, որից մեկով գազը մատակարարվելու է թուրք սպառողներին, իսկ մյուսը նախատեսված է հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար: Դեռեւս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա Եվրոպայի հարավ եւ հարավ-արեւելք, յուրաքանչյուր հատվածով տարեկան 15,7 մլրդ. խորանարդ մետր գազ կմատակարարվի: Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում կբացվի 13.500 լրացուցիչ աշխատատեղ:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն, որը Բուլղարիայի տարածքով պիտի հասներ եվրոպական երկրներ: Սակայն, ըստ ամենայնի, թուրքական կողմի ջանքերով Բուլղարիան 2014-ին դադարեցրեց «Հարավային հոսք»-ի շինարարությունը եւ կարծիք կա, որ դա արվել է ԱՄՆ-ի միջանմտությամբ, որպեսզի Թուրքիան խաղից դուրս չմնա եւ կառուցվի «Թուրքական հոսք»-ը… Ինչը եւ եղավ: Այսօր Բուլղարիան վերականգնել է իր տարածքով ընթացող խողովակաշարի շինարարությունը, սակայն այլեւս՝ երկրորդական նշանակության:

Նշենք, որ նախկինում նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի  խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15,8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:

Անկարան վաղուց է աչք տնկել հարեւան երկրների տարածքների վրա եւ առավելապես նավթով ու գազով հարուստ շրջանների: Սիրիա ներխուժելով թուրքերը չկարողացան հասնել այդ նպատակին, որից հետո մտադիր էին անցնել իրաքի տարածք, սակայն…

Բայց Թուրքիան կշարունակի հորատման աշխատանքները Կիպրոսի ափամերձ տարածքում, չնայած Եվրամիության պատժամիջոցներին ու նախազգուշացումներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ շարունակելու է պաշտպանել իր եւ Կիպրոսի թուրքերի իրավունքները: Իսկ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ով գտնվում էր Հյուսիսային Մակեդոնիայում, ասել էր, թե պետք է հասկանան, որ նման մեթոդներով չեն կարող ստիպել Թուրքիային։ Նրա խոսքերով, Եվրամիությունն այդ անօգտակար որոշումն ընդունել է գոհացելու համար Կիպրոսի հույներին:

Նախօրեին Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին՝ դադարեցնելու բարձր մակարդակի հանդիպումները, ներառյալ Եվրամիություն-Թուրքիա ասոցացման երկխոսությունը, սառեցնել անդամակցության ծրագրով Թուրքիային հատկացվող օգնությունը, մասնավորապես, 2020թ. համար նախատեսված 145 միլիոն եվրոն, կասեցնել օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագիրը, ինչպես նաև եվրոպական բանկերին առաջարկվել է վերանայել Թուրքիայի պետական սեկտորի ծրագրերին ֆինանսավորելու պայմանները։ «Դրանք հասարակ բաներ են եւ մեզ վրա ազդեցություն չեն թողնի», – նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Եվրամիությանը Թուրքիան մեղադրում է Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում անօրինական աշխատանքներ կատարելու մեջ: Անկարան Բրյուսելի մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ միջերկրական ծովում, Կիպրոսի առափնյա հատվածում հորատման աշխատանքները կատարում են, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» թույլտվությամբ ու արտոնագրով: Եվրամիությունը այդ արտոնագիրը չի ճանաչում: 1974թ. Թուրքիան ներխուժել էր Հյուիսային Կիպրոս էթնիկ թուրքերի անվտանգությունը ապահովելու պատրվակով ու ինքնահռչակ հանրապետություն է ստեղծել, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան։

Անկարան իր հերթին Բրյուսելին մեղադրում է Կիպրոսի թուրքերի հանդեպ կողմնակալ լինելու մեջ՝ հայտարարելով, որ բնական ռեսուրսների հարցում կիպրոսցի թուրքերը հավասար իրավունքներ ունեն: Կիպրոսի առափնյա հատվածում նավթի ու գազի պաշարների ուսումնասիրման երկրաբանական հետախուզական կոնկրետ աշխատանքները Թուրքիան սկսել էր անցած մայիսից՝ այնտեղ ուղարկելով հորատման համար նախատեսված մի նավ, իսկ հետո արդեն ռազմանավերի ուղեկցությամբ հորատման եւս երկու նավ է ուղրակել։ Այսօր հայտարարվեց, որ հնարավորինս շուտ չորրորդ նավն են ուղարկելու Կիպրոսի մոտ էներգակիրների պաշարները հայտնաբերելու աշխատանքները ակտիվացնելու համար:

Այս առումով Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը քննադատել է Էգեյան ծովում եւ արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, պնդելով, որ դրանք հանգեցնում են Անկարայի միջազգային մեկուսացմանը։ Այս մասին, ինչպես գրում է euobserver-ը, հայտնել է հունական «Ekathimerini» օրաթերթը: «Թուրքիան պետք է հասկանա, որ այդ պահվածքը անարդյունավետ է եւ այն մղում է մեկուսացման», – ասել է նա:

Հույն նախարարը կարծում է, որ Թուրքիայի ու Լիբիայի միջեւ ստորագրված ծովային սահմանների վերաբերյալ փոխըմբռնումը զրոյական է եւ կապակայունացնի Լիբիան եւ տարածաշրջանը: Անկարան ակնկալում է, որ արակցելով Տրիպոլիի իշխանություններին, կկարողանա օգտվել Լիբիայի խովային տարածքում առկա նավթի եւ գազի պաշարբերից եւս:

Բայց իրավիճակը սրվում է նաեւ Էգեյան ծովում: Միջադեպ է տեղի ունեցել Հունաստանի առափնյա անվտանգության ուժերի եւ թուրք ձկնորսների միջեւ։ Վերջիններիս վկայությամբ՝ հունական կողմն իրենց նավի ուղղությամբ մարտական զենք է պահել եւ պահանջել, որ տարածքից հեռանան։ Թուրք ձկնորսների խոսքերով, իրենք ցանկանում էին Էգեյան ծովի միջազգային ջրերում ձկնորսություն անել։ Այս մասին կարդում ենք «Էրմենիհաբեր»-ում։ Ձկնորսներից մեկն այդ ամենը տեսանկարահանել է, ինչից հետո հունական կողմն իջեցրել է զենքերը, սակայն շարունակել է նախազգուշացումներ անել։

CNN TՆRK-ի պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է այն պահին, երբ թուրք ձկնորսները  հունական Սամոս եւ Էշեք (հուն. Ագաթոնիսիոն) կղզիներից գտնվում էին 6 եւ 4կմ հեռավորության վրա։ Ըստ հունական կողմի՝ թուրք ձկնորսները չափազանց մոտ էին գտնվել Հունաստանին պատկանող ջրերին եւ կղզիներին։

Նույն թուրքական աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Էգեյան ծովում թուրք-հունական եւս մի միջադեպ է գրանցվել։ Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը ռետինե փանփուշտներով կրակ են բացել թուրքական ձկնորսական մոտորանավի վրա, ինչի հետեւանքով մոտորանավակի ապակիները կոտրվել են։ Այդ միջադեպը նույնպես նկարահանվել է։

Իրավիճակը չի հանդարտվում եւ նոր բախումներն անխուսափելի են:

Հայ Արիական Միաբանության

Տեղեկատվական կենտրոն

10.01.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։