Ջավախք-Սամցխե տարածաշրջանի անցյալը, ներկան և ապագան

Ջավախքի մասին կարող եք տեղեկություն ստանալ Bagin.info կայքից 

Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական և վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան և ռուսաստանյան պետությունների կազմում և եղել է դրանց միջև պատնեշ: 1921 թվականից, ինչպես և ողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում:

1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, երբ ողջ Միության տարածքում անձրևից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ և ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989 թվականին տեղացի հայրենասերները, ազգայնականները և մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր և կանոնակարգ, գաղափարախոսություն և ուղղվածություն` ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները` Վրաստանից անջատում: Իբր Զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայինական ջոկատներ` նրանք իրականում զբաղվում էին թալանով և զենքի վաճառքով և նման պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր և իր բանդան: Գնելով զենք և զինամթերք պարզ չէ ումից` նա այն վաճառում էր Զվիադականներին, Մխիդրիոնականներին և վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ և անշարժ գույք Թբիլիսիում և Երևանում: Այնուհետև ընդհանուր լեզու գտնելով նրա հետ` Զվիադ Գամսախուրդիյան նրան նշանակեց Ախալքալաքի շրջանի պրեֆեկտ` փակելով նրա բերանը: Սակայն, Շևարդնաձեի իշխանության գալուց հետո նրան հանեցին այս պաշտոնից:  1996-97 թվականներին Սամվել Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, և քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002 թվականներին Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը և նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003 թվականի նոյեմբերին՝ Վարդերի Հեղափոխության ժամանակ Սամվել Պետրոսյանը եղել է ֆաշիստ Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ զբաղվում էր հայ-վրացական սահմանով երշիկեղենի և նրբերշիկների ապօրինի արտահանմամբ: 

2005 թվականի մարտին Ախալքալաքում սկսեցին տեղի ունենալ բազմահազարանոց հանրահավաքներ և երթեր, որոնց նախաձեռնողները դարձան երիտասարդ տղաներ` Նարիր Իրիցյանը, Մգո Մղդեսյանը, Վահագն Չախալյանը, Սամվել Մանուկյանը, Արթուր Պողոսյանը, Էդո Սահարյանը, Գուրգեն Շիրինյանը և այլոք, ովքեր ստեղծեցին «Միասնական Ջավախք» համազգային շարժումը: Հանրահավաքների ժամանակ մարդիկ պահանջում էին, անվտանգության նկատառումներից ելնելով, թողնել 62-րդ Ռուսական ռազմակայանն Ախալքալաքում, ստեղծել աշխատատեղեր, վերանորոգել ավտոճանապարհները, դպրոցները, և այլն: Բնակչության շրջանում կազմակերպության համբավը սկսեց աճել: Մնալով անգործ` Սամվել Պետրոսյանը սկսեց զբաղվել նրանով, ինչով զբաղվում էր իր ողջ ապօրինի կյանքի ընթացքում` կեղտոտ աշխատանքով` ապատեղեկատվությամբ: Կարգավորելով հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի տարածարջանի ՊԱԿ-ի ղեկավարի` Ա. Մոսիդձե հետ, նա առաջարկեց նրան իր ծառայությունները` «Միասնական Ջավախք»-ը ջախջախելու համար և շատ շուտով զբաղեցրեց Սամցխե-Ջավախքի տարածարջանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Այս պաշտոնում Վրաստանի հատուկ ծառայությունների ստրուկը` Սամվել Պետրոսյանը, ձեռնամուխ եղավ առաջադրանքի կատարմանը: Սկսվեցին սադրանքները, ահաբեկությունները,  շարժման ակտիվիստներին առաջարկվող կաշառքները և նրանց հավաքագրումները: Շուտով նա հասավ իր նպատակին, այն բանին, ինչի մասին միշտ երազել է և 2006 թվականի սեպտեմբերի 1-ին դառձավ Ախալքալաքի շրջանի ոստիկանության պետ։ Նա նաև իր ձեռքը վերցրեց հայ-վրացական սահմանով իրականացվող զենքի, ծխախոտի, սուրճի, ոգելից խմիչքների և այլ ապրանքների ողջ մաքսանենգությունը և ապօրինի բեռնափոխադրումները: Այժմ վրա հասավ «Միասնական Ջավախք» կազմակերպության վերացման գլխավոր առաջադրանքի կատարման և բոլոր այն անդամներին ծեծի ենթարկելու, ահաբեկելու, բերման ենթարկելու և նենգափոխած գործերով կալանավորելու ժամանակը, որոնք դեռ չէին անցել իշխանությունների կողմը և չէին ծախվել նրան:

 

Առաջին խոշոր սադրանքը տեղ գտավ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ իշխանության տեղական մարմինների ընտրությունների զանգվածային կեղծումից հետո, որում Սամվել Պետրոսյանը խաղաց գլխավոր դերը, «Միասնական Ջավախք»-ի անդամները հավաքվեցին շրջանի ընտրական հանձնաժողովի առջև և պահանջեցին հրապարակել 2006 թվակա
նի հոկտեմբերի 5-ի արդյունքները: Զենքը ձեռքին եկած Ս. Պետրոսյանի կրտսեր որդին`Գեորգին, սադրեց ժողովրդին, իսկ հետո սկսեց կրակել ամենուր: Այս խոշոր բախմանը, որին մասնակցեցին ոստիկանները և ինքը Սամվել Պետրոսյանը, տեղի ունեցավ մեծ կռիվ, որի արդյունքում եղան վիրավորներ և տուժածներ: Նույն օրը Վահագն Չախալյանն ընտանիքի հետ մեկնեց Հայաստան: Երևան մուտք գործելու պահին նրանք բոլորն ուժեղ ծեծի ենթարկվեցին «անհայտ անձանց» մեծ խմբի կողմից, և նրանց դեմ կիրառվեցին խողովակներ, բահեր և դանակներ: Անձամբ Սամվել Պետրոսյանի և իր լակոտների կողմից կազմակերպված այս խուլիգանական կռվի ժամանակ ծանր վիրավորվեց Գուրգեն Շիրինյանը, որը հետագայում ենթարկվեց երիկամի վիրահատություն, իսկ Վահագն Չախալյանը կալանավորվեց` Հայաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, և մոտ մեկ ամիս անցկացրեց Հայաստանի ՊԱԿ-ի նկուղում: Դատարանի դատավճիռը հետևյալն էր` 1,5 տարի պայմանական ազատազրկում և արտաքսում:

 

Այս բոլոր իրադարձություններից հետո հանկարծակի Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը և դատախազությունը հարուցեց քրեական գործ կազմակերպության այլ անդամի` գործարար Սամվել Մանուկյանի դեմ` առաջադրելով շինծու մեղադրանքներ` իբր նա չի վճարել հարկերը և թաքցրել է եկամուտները: Ի վերջո Վրաստանի ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի կողմից սարքված քրեական գործն Սամվել Մանուկյանի վրա նստեց ԱՄՆ $ 100.000:

 

Սամվել Պետրոսյանի և Վրաստանի ՊԱԿ-ի ցուցակում հաջորդը դարձավ կազմակերպության մեկ այլ անդամը՝ Արթուր Պողոսյանը: Առաջին անգամ նրան դատապարտեցին բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպման համար: Դատավճիռը հետևյալն էր` 2 տարի պայմանական ազատազրկում և 1500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք: Երկրորդ անգամ Արթուր Պողոսյանը կալանավորվեց շինծու և կանխավ ծրագրված գործով 2007 թվականի ապրիլի 24-ին` Ախալքալաքից 62-րդ Ռուսական ռազմակայանի դուրսբերումից անմիջապես առաջ, և փոխադրվեց Թբիլիսիի բանտը, որտեղ անցկացրեց մի քանի ամիս մեկուսացման մեջ և նրա նկատմամբ այդ դատը այդպես էլ չկայացավ:

 

Այն բանից հետո, երբ Սամվել Պետրոսյանը կատարեց Վրաստանի ՆԳՆ-ի-ՊԱԿ-ի բոլոր հրամանները, Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ռազմական նվաճողական գործողություններից անմիջապես առաջ, նրան հրամայեցին իրականացնել նախօրոք ծրագրված սադրանքը ռեժիմի հավանական հակառակորդների նկատմամբ, որոնք ընդունակ էին զենք վերցնել և բացել երկրորդ ճակատ Վրաստանի թիկունքում: Դրանք «Միասնական Ջավախք»-ի անդամներն էին: Կազմակերպելով ինքն իր դեմ մահափորձ` Սամվել Պետրոսյանը 2008 թվականաի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն իրականացրեց կազմակերպության անդամների զանգվածային ձերբակալությունները և միանգամից այս մահափորձի մեջ մեղադրեց Գուրգեն Շիրինյանին և նրա ամենամոտ համախոհներին: Դրանից հետո սկսվեց «Միասնական Ջավախք»-ի անդամների նկատմամբ իսկական որսը: Մեկ օր անց` Գ. Շիրինյանի տունը խուզարկելու ժամանակ, տարօրինակ հանգամանքների պարագայում մահացավ երիտասարդ ոստիկան: Հաջորդ օրն անձնասպան եղավ նաև երկրորդ ոստիկանը: Ինչից հետո Սամվել Պետրոսյանը հրամայեց իր ենթականերին և ՊԱԿ-ի աշխատակցիներին հայտնաբերելու պարագայում Գուրգեն Շիրինյանին գերի չվերցնել, այլ լիկվիդացնել տեղում, որպեսզի ազատվել գլխավոր վկայից: Մի քանի օր անց Ախալքալաք ժամանեց Ս. Պետրոսյանի կողմից հրավիրված Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատը: Առանց դատարանի սանկցիայի ներխուժելով Վահագն Չախալյանի տուն, նրանք իրականացրեցին ծեծուջարդ և ապօրինի խուզարկություն, և և հայտնաբերեցին նրա տանը Սամվել Պետրոսյանի ենթակաների կողմից բերված զենքը և զինամթերքը: Կալանավորվեցին Վահագն Չախալյանը, նրա հայրը և կրտսեր եղբայրը, նրանց տեղափոխեցին Թբիլիսիի բանտ, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս: Երևանից տուն վերադառնալիս, ճանապարհի կեսին կալանավորեցին և 1 ամիս ոստիկանությունում պահեցին կազմակերպության ևս երկու անդամներին` Արա և Էդո Սահարյաններին: Կատարելով այս պատվերը և դրանով ապահովելով կայուն թիկունք վրացական զորքերին` Ցխինվալիի դեմ բուն նվաճողական գործողություններից առաջ, Սամվել Պետրոսյանն իր որդիներ Անդրոյի և Գեորգիի հետ Վրաստանի ՆԳՆ-ի հաշվին հանգստի մեկնեցին Փարիզ: Ստրուկը ևս պետք է հանգստանա:

 

Ջախջախելով «Միասնական Ջավախք»-ը` նա կատարեց իր խոստումը: Կազմակերպության բոլոր առաջնորդները` Վահագն Չախալյանը, Գուրգեն Շիրինյանը, Արա և Էդո Սահարյանները, Արթուր Պողոսյանը, Սամվել Մանուկյանը, կալանվորվեցին, դատապարտվեցին, փախուստի մեջ էին կամ նստած էին տնային կալանքի տակ, բացառությամբ երկուսի` Մգո Մղդեսյանի և Նաիրի Իրիցյանի, որոնք արդեն վաղուց ստացան իրենց աթոռները, հանուն աթոռի և աշխատավարձի ծախվելով ֆաշիստ Սահակաշվիլուն: Այս խաղի ողջ ժամանակահատվածում Մգո Մղդեսյանը գաղտնի կապ էր պահպանում Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ և իրենցինց ստանում հրահան
գներ: Ասում են, որ Նաիրի Իրիցյանը դեռևս 2002 թ.-ին հավաքագրվել է Վրաստանի ՊԱԿ-ՆԳՆ-ի կողմից, իսկ «Միասնական Ջավախք»-ին ուրանալուց հետո ընկավ իր այժմյան շեֆ Սամվել Պետրոսյանի գիրկը և իր հետ սկսեց հաճախ գնալ Թիֆլիս և ստանալ ամերիկացի, անգլիացի և իսրայելացի «բարեկամներից» դրամաշնորհներ, իսկ հետո հանկարծակի դարձավ Ախալքալաքի շրջանի ղեկավար, իսկ 2008թ.-ի սեպտեմբերի 1-ին բոլոր երեքն էլ միահամուռ հանրահավաքի ելան` ռուսաստանյան զավթիչների և Հարավային Օսիայի անկախության դեմ:

 

2008 թվականի սեպտեմբերի 15-ի ուղիղ կեսօրին Ախալքալաքի շրջանի դատարանը` Արարատ Եսոյանի գլխավորությամբ, հանկարծակի կալանավորեց և 3 տարի ժամկետով դատապարտեց «Միասնական Ջավախք»-ի հիմնադիրներից մեկին` Արթուր Պողոսյանին` մեղադրելով նրան բողոքի զանգվածային ակցիաներ և խուլիգանություն կազմակերպելու մեջ, և միանգամից տեղափոխեց Թբիլիսիի բանտ: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Արթուր Պողոսյանը ազատվեց կալանքից` չմեկնելու վերաբերյալ ստորագրության, 100000 լարիի ($ 62000) չափով տուգանքի և 3 տարի պայմանական ազատազրկման պարագայում` պարտավորվելով վաճառել իր տունը, բնակարանը, ունեցվածքը և վճարել տուգանքը: Չունենալով նման հսկայական գումարը վճարելու հնարավորություն` Արթուր Պողոսյանը լքեց Վրաստանը: Այսօրվա դրությամբ Արթուր Պողոսյանի գտնվելու վայրը անհայտ է: Նրա տունը և ընտանիքը Վրաստանի ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի մշտական հսկողության տակ են, ընդ որում, դրանից բացի, Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի հրամանով նախկին ռուսական հենակետի՝ 62-րդ ռազմակայանի տարածքում գտնվող նրա բնակարանը բռնագրավվեց և անհատույց կերպով տրվեց ոստիկանության աշխատակցի: 

 

Լուծելով Ախալքալաքում բոլոր հարցերը` այժմ վրացական հատուկ ծառայությունները և ՆԳՆ-ն անցան Ախալցխա, Ախալցխայի երիտասարդների նկատմամբ հնարելով լրտեսության, զինված խմբերի ձևավորման, ապստամբություն նախապատրաստելու և «Միասնական Ջավախք»-ի անդամների և Դաշնակների հետ Ախալքալաքում իբր տեղի ունեցած գաղտնի հանդիպման մասին և այլ անհեթեթ մեղադրանքներ: Այսօր Արամ Պողոսյանի, Սամվել Պետրոսյանի և նրանց բանդաների օգնությամբ վրացական ՆԳՆ-ՊԱԿ-ն արդեն ակտիվորեն սկսեցին փնտրել զինված մարդկանց, խմբեր, զենք, գրոհայինների ճամբարներ, իսկ դրանց շարքին կարելի է դասել ցանկացած անընդունելի քաղաքացուն կամ մարդկանց խմբին: Այնպես որ, նոր սադրանքները սարերի ետևում չեն:

 

Արամ Պողոսովը և Սամվել Պետրոսյանը մշտապես մրցակցում էին միյմանց միջև` երազելով դառնալ Ախալցխայի կամ Ախալքալաքի ոստիկանության պետ, այնպես որ, տալով մի երկու լավ գործ և կալանավորելով մի խումբ գրոհայինների, ամեն ինչ կիրականանա:  

Այս «թղթե տունը» և քաղաքական ահաբեկչության, խոշտանգումների, ահաբեկման, ծախու անձանց կաշառելու և տարբեր շարժումների, կազմակերպությունների և խմբերի ակտիվիստների ընտանիքների անդամների նկատմամբ ճնշում գործադրելու օգնությամբ Վրաստանի ՆԳՆ-ՊԱԿ-ի սվինների վրա արհեստականորեն ստեղծված փխրուն հանդարտությունհը կփլվի` ողջ Վրաստանով մեկ համազգային ապստամբության առաջին իսկ հարվածների ժամանակ:  

Ներում չի լինի ոչ մեկին։ 

Այնպիսի դավաճանների, սրիկաների, առնետների և ծախու մարդկանց, ինչպիսիք են` Պետրոսյան Սամվելը, Պողոսով Արամը, Մղդեսյան Մգոն, Իրիցյան Նաիրին, և նրանց նմանների համար չպետք է տեղ լինի Ջավախք-Սամցխեում և ողջ Դաշնային Վրաստանում:  

Ջավախք-Սամցխեի ապագան Վրաստանի կազմում քաղաքական-մշակութային ինքնավարությունն է: 

Ջավախքի Հայրենասերներ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։