Հայք-Հայաստանը՝ Հայկական Լեռնաշխարհը Հայ Տեսակի Երկրային ու Երկնային Հայրենիքն է… Վերատիրե՛նք մեր եւ մեր Աստվածների Արարչակնիք Բնօրրանը… Ժամանակն է ասպարեզ բերելու «Հայկական Լեռնաշխարհ» եզրույթը, որն ի սկզբանե եղել եւ այսօր էլ գոյություն ունի Մերձավոր Արեւելքի ու Կովկասի տարածաշրջանների «արանքում»… Սա համաշխարհային մեծ Եռատարածաշրջանն է՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկասի միասնական տարածք… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* Սուրբ Երրորդությունը Տիեզերական գաղտնագիր է…

* Երրորդությունն ի սկզբանե է՝ Արարիչ-Աստվածներ-Ազգեր(Մարդկություն)…

* Արարչակարգով այն հասել է Մարդուն – Արարչածին Մարդը Եռահամակարգ է՝ ունի Մարմին-Միտք -Հոգի (Սիրտ-Ուղեղ-Հոգի)…

* Եռանկյունը Տիեզերական Պատկերներից մեկն է – Երեք կողմերից էլ Տիեզերախորհուրդ ամուր հիմք ունի… / Արարիչ-Աստված-Մարդ Եռահամակարգ Տիեզերախորհուրդը թույլատրում է Մարդու միջոցով վարից-վեր հասնել Արարչին, կամ՝ Արարչից՝ վերից-վար իջնել Մարդուն… Թույլատրում է նաեւ զգալ-հասնել Աստծուն, ապաեւ՝ ճանաչել Տիեզերքի Տիրոջը-Արարչին եւ Արարչածին Մարդուն (իմա՝ Բնածին Ազգերը)…

………………………………………

* Հայը Արարչից շնորհված յուրատեսակ Հոգե-Մտա-Մարմնական գծեր ունի՝ իր Գենով ու Արյամբ պայմանավորված, որը պաշտպանվում է Բանականությամբ
*
Արարչից Հային տրված Բնօրրան-Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհն է (Արարատյան Աշխարհը)որ միայն Հայինն է, որը պաշտպանվում է Հայոց Պետականությամբ
*
Արարչի կամոք մենք Արարվել ենք իբրեւ ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ, եւ գոյություն ունենք Արարչագործության Սկզբից

* ՀԱՅ-ը Տիեզերական Տեսակ է – ունի Աստվածների Տիեզերաաշխարհ – Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհ եւ Մարդկային Տիեզերաաշխարհ՝ Երկիր Մոլորակը…

………………………………………

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=256732311975760&id=100029169784366  – Հայք-Հայաստանը՝ Հայկական Լեռնաշխարհը Հայ Տեսակի Երկրային ու Երկնային Հայրենիքն է… Վերատիրե՛նք մեր եւ մեր Աստվածների Արարչակնիք Բնօրրանը…

http://www.hayary.org/wph/?p=7435Հայը Արարչածին Էակ է եւ Եռահամակարգ Արարած… Ուստի՝ նրա մեջ հավասարապես ներդրված են Զորականի, Մտավորականի եւ Հոգեւորականի Սերմերը…  

………………………………………

* Երկրային այլաբանությամբ Հայի համար Ազգը՝ Հոգին է, Հայրենիքը՝ Մարմինը, իսկ Պետությունը՝ Միտքն է, որը մեկտեղում է Հոգին ու Մարմինը՝ Անցյալ-Ներկա-Ապագա Հավերժակապով…

* Հայի համար Անկախությունն ու Ազատությունը Արարչակնիք Երեւույթներ են, Աստվածատուր Անխախտ Սկզբունքներեւ Հայրենիք-Բնօրրանները չեն նկարող Անկախ չլինել, իսկ Ազգերը՝ Ազատ… Առաջինը Բնական Կարգ է, հաջորդը՝ Բնատուր Վիճակ

* Հայի համար Հողահավաքն ու Հայահավաքը (Ազգահավաքը) Առաքելության մաս են կազմում, որին հաղթական ու վերջնական կարելի է հասնել Հավատադարձով՝ Հայոց Ազգային Հավատին վերադառնալով…

* Ազգային Որակների, Ազգ երեւույթի մասին պետք է մտածել՝ գործելով, քանզի միայն այդպես կվերականգնվի նաեւ յուրաքանչյուր անհատի Ինքնությունը: Արարչադիր Օրենքներով ապրող մարդիկ, կենդանական կամ բուսական աշխարհները տեսակավորված են ու բազմազան եւ դրանից հրաժարումը առաջին ծանր հարվածն է Արարչակնիք Ինքնությանը:

* Ազգային Ինքնության վերագիտակցման համար պետք է դիտարկել հիմնական բնորոշիչները: Դա թույլ կտա մոտենալ Արարչական Առանցքին, ինչն անհրաժեշտ պայման է Ազգի կամ Մարդու Ինքնությունը հասկանալու համար:

* Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

  1. Ծագում (Ծին-Գեն):
  2. Բնօրրան (Հայրենիք):
  3. Լեզու:
  4. Առաքինություն:
  5. Հավատ:
  6. Մշակույթ:
  7. Ինքնություն:
  8. Էություն:
  9. Առաքելություն:

Բոլորն էլ առանձին անդրադարձի կարիք ունեն… իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի ընկալումը: Ծագումը՝ Սկիզբն է, Առաքելությունը՝ Վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը եւ Արահետը (Արարչի Հետքը) հասկանալու համար…

………………………………………

Եվ արդ, հանուն Հայի մեջ ՀԱՅ-ի վերադարձի՝ մեր Սրտում, Ուղեղում եւ Հոգում ամրագրե՛լ է պետք -

* Հայ Ցեղ-Ծին-Գենո՛չ թե տեսակ չունեցող մի խառնածին-խառնագեն ցեղախումբ

* Հայ Ազգո՛չ թե ժողովուրդ, առավել եւս ինչ-որ մի ապազգային հանրություն-հասարակություն՝ պատրաստ վերածվելու ամբոխի…

* Հայ Մարդո՛չ թե անդեմ, անսեռ ու անհոգի մի բնակիչ-քաղաքացի, որ նույնն է թե ինքնություն չունեցող հազարադեմ մի մարդ

* Հայ Ընտանիք՝ Հայոց Հավիտենարժեք Սկզբունքները կրող եւ փոխանցողո՛չ թե արյունապղծության, սեռամոլագարության եւ հոգեխեղումների մի տուն-հավաքատեղի

* Հայի Բնօրրան-Հայրենիքո՛չ թե կենցաղսպասարկման մի պետություն, անբնիկ մի հողատարածք, ուտելու, քնելու եւվատնելու մի բնակավայր

* Ազգային Պետություն՝ Ազգային Օրենքների գերակայությամբոչ թե՛ միջազգային պետական ինչ-որ կառույց՝ հակազգային օրենքների գերակայությամբ

* Ազգիշխանությունո՛չ թե ժողովրդաիշխանություն, որ իմաստախեղվել ու ժողովրդավարությամբ է փոխարինվել, առավել եւս՝ խելացնորված ամբոխավարություն

* Հայոց Ազգային Հավատ (Հայ Արիադավանություն) – ո՛չ թե միջազգային վերազգային մի կրոն կամ մի խուրց աղանդավորական կազմակերպություններ

* Հայ Աստվածների Պաշտամունքո՛չ թե այլազգիների այս կամ այն Աստծո հավատ եւ այս կամ այն Աստծո ու ազգի հզորությանը նպաստող աղոթք ու կրոնական քաղաքականություն

………………………………………

Քայլի՛ր քո արահետով, եթե կողքինը նույնիսկ թագավորական ճանապարհ էՔայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։