Հայտարարություն (Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում) – Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների վերաբերյալ…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման Գերագույն Խորհուրդն ու Գործադիր Խորհուրդը 28.03.2020թ. համատեղ նիստում որոշեցին խոսք ասել արցախահայությանը՝ ս/թ. մարտի 31-ին նոր Սահմանադրությամբ առաջին անգամ անցկացվող համընդհանուր ընտրություններին ուղղված: Նախագահական եւ Ազգային ժողովի արդար ընտրությունները կարեւոր իրադարձություն կդառնան ինչպես երկրորդ հայկական հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ աշխարհասփյուռ հայության կյանքում:

Հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը, որպես համահայկական շահերով առաջնորդվող գաղափարա-քաղաքական ուժ, ավելի քան 10 տարի առաջ ճանաչել է ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների շուրջ 30 տարի առաջ ընդունած որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի՝ Մայր-Հայաստանի վերամիավորու մասին (Արցախը ճանաչելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզ, նման որոշում ընդունելու կոչ ուղղելով ՀՀ-ԼՂՀ եւ Սփյուռքի քաղաքական ու հասարակական ուժերին): Սակայն հաշվի առնելով միջազգային ասպարեզում առկա ռազմա-քաղաքական բարդությունները, ամեն կերպ աջակցում է Արցախի Հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին՝ հասնելու ՀՀ հետ վերամիավորման ԼՂՀ վաղեմի իրավական ցանկությանը, որը կվերականգնի նաեւ պատմական եւ բնական արդարությունը հայության եւ Հայաստանի նկատմամբ:

Այս ընտրություններն այդ արդարությանը հասնելու քայլերից մեկն են եւ չի կարելի հեռու մնալ՝ չնկատել, օտար հայադավ ուժերի կողմից Արցախում սադրվող միջամտությունները: Բոլոր այն ուժերը, ներքին, թե արտաքին, որոնք կնպաստեն արցախահայության պառակտմանը, Արցախի անվտանգությանը՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կողմից կդիտարկվեն հայադավ եւ թուրքանպաստ ուժեր:  

* * *

16.04.2020թ. – ընտրությունների 2-րդ փուլից հետո…

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը 2020թ. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը պաշտպանել էին ԱՀ ԱԽ նախկին քարտուղարԱրցախի հերոսգեներալ մայոր Վիտալի Բալասանյանին, ով Արցախի «Արդարություն» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն էր։ Չխորանալով մանրամասների մեջ, նշենք, որ նա 3-րդն էր հավաքած ընտրաձայների քանակով…

2-րդ փուլում Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեզոք դիրք գրավեցին: Հաղթեց Արայհիկ Հարությունյանը: Մյուս թեկնածում ՀՀ եւ ԼՂՀ (հասկանլի է նաեւ դրսերի) սորոսականների թեկնծուն էր՝ Մասիս Մայիլյանը, ինչը հավաստեց, որ հայության մեջ սորոսական կտակերությունը որոշիչ դեր չունի … եւ սա ողջունելի է:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն բացառում ընտրված նախագահի հետ համագործակցությունը, եթե ազգային քայլեր հետեւեն նրա պաշտոնավարման ընթացքում…

* * *

Հաշվի առնելով Արցախում սադրանքներ հրահրելու որոշ միջազգային ուժերի (եւ նրանց տեղի կամակատարների) նախապատրաստած վտանգները,

ինչպես նաեւ՝

  1. Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ (այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի՝ մեկ այլ բռնազավթված բուն հայկական տարածքից):
  2. Թուրքիայի ծավալապաշտական գործողություններն տարածաշրջանում (առայժմ Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի եւ Իրաքի դեմ):
  3. Թուրքիայի գաղափարա-քաղաքական ծրագրերը՝ նորօսմանականության եւ մեծթուրանականության զառանցանքներով պարուրված:
  4. ԱՄՆ-ՌԴ՝ աշխարհի երկու ռազմա-քաղաքական բեւեռների աճող լարվածության ընթացքը նաեւ մեր տարածաշրջանում:

Ինչպպեսեւ այս ամենից բխող այլ վտանգները՝

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման կառույցները հայտարարում են, որ Արցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի

ընտրություններում սատարում են Արցախի Հանրապետության, ուրեմն նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու զարգացումը ապահովող այն ուժին, որը մասնակիցների մեջ մեծապես տարբերվում է մյուսներից:

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման կառույցները իրենց արցախյան կառույցների անդամներին, համակիրներին եւ, առհասարակ արցախահայությանը, կոչ են անում որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու ձայն տալ ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանին, ով Արցախի «Արդարություն» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն է։
Միաժամանակ կոչ են անում՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններում ձայն տալ Արցախի «Արդարություն» կուսակցությանը՝ 35 թեկնածուից կազմված ցուցակին:

Արցախահայությանը մաղթում են արդար եւ սադրանքներից զերծ ընտրություններ վասն Արցախի եւ Միացյալ Հայաստանի, որի հիմնաքարն է այսօր Արցախը, ինչի համար էլ հայադավների կողմից ենթարկվել է այսպիսի անօրինակ հարձակումների:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ Ազգայնականների Համախմբման Գործադիր Խորհուրդ

28.03.2020թ. – քաղաքամայր Երեւան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=293475931634731&id=100029169784366ՀայտարարությունԱրցախի Հանրապետության նախագահական եւ Ազգային ժողովի 2020թ. ընտրությունների վերաբերյալ… 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։