Անհնարինը՝ ակնհայտ… – Հեռախոսների չիպերը՝ մարդկանց մարմնի մեջ… – Շուտով մարդ-հեռախոսների ենք վերածվելու, քանի որ պատահաբար կարող է մոռանանք հեռախոսը հետներս վերցնել կարեւոր հանդիպումների ժամանակ – իսկ դեմքներիս վրա համակարգչի ստեղնաշար է ամրացվելու՝ կորոնովիրուսի կլորավուն պատկերով… Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականություն…

Առանց մեկնաբանության՝ հետագա անդրադարձի համար-1…

Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը

31.03.2020 – Հայաստանի խորհրդարանը երկրորդ փորձից, երկրորդ վերջնական ընթերցմամբ մարտի 31-ին ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկվել է կառավարության կողմից։ Ընդ որում, նախաձեռնությանը աջակցեցին միայն «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավորները։ «Կողմ» քվեարկեց նշված խմբակցության 71 պատգամավոր։

Ընդ որում, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից պատգամավորները քվեարկությունը բոյկոտեցին։

…………………………………………………………….

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10162992557630411&id=135442695410 – Առանց մեկնաբանության՝ հետագա անդրադարձի համար-1…

https://www.facebook.com/photo.php?fbid=295731434742514&set=pcb.10162992529515411&type=3&theater – Առանց մեկնաբանության՝ հետագա անդրադարձի համար-2…

https://www.facebook.com/photo.php?fbid=295736981408626&set=pcb.10162992567460411&type=3&theaterԱնհնարինը՝ ակնհայտ… – Հեռախոսների չիպերը՝ մարդկանց մարմնի մեջ
Շուտով մարդ-հեռախոսների ենք վերածվելու, քանի որ պատահաբար կարող է մոռանանք հեռախոսը հետներս վերցնել կարեւոր հանդիպումների ժամանակիսկ դեմքներիս վրա համակարգչի ստեղնաշար է ամրացվելու՝ կորոնովիրուսի կլորավուն պատկերով…- www.hayary.org

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=295741461408178&id=100029169784366&comment_id=295778808071110&notif_id=1585693265660264&notif_t=feed_comment&ref=notifՄարդ-հեռախոսների ենք վերածվելու, որ պատահաբար չմոռանանք հեռախոսը հետներս վերցնելդեմքներիս էլ ստեղնաշար է ամրացվելու… /Հայ Արիներ/

https://antifake.am/am/news/1447?fbclid=IwAR2u93tYzSkYBLoUb5U5eGRsEJ3QlyKC58tXzEzhrP-ZW8GKMPBb0iZA2dQ – Ովքեր են մարդու անձնական և տեղակայման տվյալներին հասանելիություն տվող օրենսդրական փաթեթին կողմ քվեարկած պատգամավորները

…………………………………………………………….

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրմանը։ Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։ Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։ Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում հավաքագրված տվյալները, այդ թվում՝ անձնական, պետք է ոչնչացվեն ռեժիմի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այդ կերպ ստացված տվյալների օգտագործումն այլ նպատակներով պատժվում է ՔՕ 144, 145, 146 հոդվածներով (անձնական տվյալների անօրինական հավաքագրում, անձնական տվյալների հրապարակում, բժշկական գաղտնիքի տարածում, անձնական նամակագրության հրապարակում)։  

Եթե քաղաքացին հրաժարվի հավելվածի ներբեռնումից, ապա կնախատեսվեն մեկուսացման այլ միջոցներ՝ ուրիշ վայրում կամ բնակարանում, իսկ եթե նա սմարթֆոն չունի, ապա չի բացառվում, որ պետությունը տրամադրի այն։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

31.03.2020 - Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»…

Ազգայիին ժողովն  երկրորդ արտահերթ նիստում   ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  փաթեթը:Նշենք, որ նիստին ներկա էին միայն իշխանական պատգամավորները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ  կոչով դիմեց  քաղաքացիներին . «Այսօրվա Հայաստանը , ինչպես եւ աշխարհը, նույնը չէ , ինչ-որ ամիս ու կես առաջ: Կառավարության նպատակներն էլ, գործելաոճն էլ նույնը չէ, ինչ-որ ամիս ու կես առաջ:  Դա ակնհայտ է, Կառավարությունն այս օրինագիծը կյանքի է կոչում իր քաղաքական հեղանակության եւ վարկանիշի հաշվին: Մենք կորցնելու ենք մեր հեղինակությւոնը , բայց փրկելու ենք մարդկային կյանքեր» ԱՆ նախարար
Ռուստամ
  Բադասյանը  նորից ներկայացնելով նախագիծը եւս մեկ անգամ ընդգծեց, որ օրինագիծը գաղտնալսմանը  չի վերաբերում, հետեւաբար նաեւ հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու: Ըստ նրա՝ այս նախագիծը հանրային առողջության շահերից է բխում եւ լուծում է վարակակրի տեղորոշման խնդիրը: 
Նույն պնդումը կրկնեցին նաև «իմքայլական»
  մյուս պատգամավորները: 

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը  փորձեց համոզել, իբր՝,  նախագծով միջամտություն է լինում մարդու անձնական կյանքին, եւ դրա կարևորությունը ոչ ոք չի վիճարկում։

«Այն իրավաչափ է, եւ ստեղծված իրավիճակում ընդունելի է։ Ասում են այն անձը, ով փրկել է գեթ մեկ մարդու կյանք, փրկել է ամբողջ աշխարհը։ Հարգելի կառավարություն, դուք մեզնից ուզեցիք գործիքակազմ, որն անհրաժեշտ է այս վիրուսի դեմ պայքարելու համար, մենք տալիս ենք այդ գործիքակազմը, մենք համարում ենք, որ այն այս պահին պետք է, պետք է այսօր։

Բայց միաժամանակ հորդորում ենք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ գործիքակազմը, օգտագործել այնպես, որ իրոք մեկ-երկու ամիս անց բոլորը անդրադառնան այս միջոցառմանն ու ասեն՝ Հայաստանն իրոք առաջամարտիկ է այս հարցում, եւ կարողացավ փրկել շատ մարդկանց կյանք»,- պաթոսով խոսեց Վլադիմիր Վարդանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հարկ համարեց շեշտել, որ զանգերի բովանդակությունը նախագծով հասանելի չի դառնալու, ոչ ոք չի լսելու քաղաքացիների հեռախոսազանգերը։ «Նախագիծն ուղղված է բոլոր քաղաքացիների առողջությանն ու բարեկեցությանը»։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պարտքը համարեց նշել՝ «այս դժվարին պահին իշխանությանը մենակ չի թողնելու,  թքած ունին այն քաղաքական դիվիդենտի և շահի վրա», եւ որ՝ կողմ եմ քվեարկելու»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ նախագծի համար ծախսվելու է 0 դրամ։

Փաստորեն՝ արդեն ամեն ինչ պատրաստ էր…

Տեղեկացնենք, որ այսօր 17.22-ին մեկնարկեց նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։ Նախագծին կողմ քվեարկեին 69 իմքայլական պատգամավորներ, ձեռնպահ էր մեկ պատգամավոր՝ իշխանական խմբակցությունից Աննա Կարապետյանը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում։

Հիշեցնենք, որ օրվա մեկնարկին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունել վերոնշյալ նախագիծը, քանի որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը եւ չմասնակցեցին դրան, արդյունքում քվորում չեղավ եւ 65 կողմ ձայնով նախագիծը չընդունվեց։

Աղբյուր` Panorama.am

31.03.2020 – Սա չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում այսօր արդեն երրորդ արտահերթ նիստին ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Կառավարությունն այս օրենքների նախագծերով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Նախարարը պնդեց, որ սա բացառապես վերաբերում է համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղելուն, եւ այն չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չեն արտահերթ նիստին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ ԱԺ նախագահն անցած նիստին հայտարարել էր, որ ժամը 21։30-ին լինեն խորհրդարանում, բայց ընդդիմությունը ներկա չէ, հետեւաբար նրանց նախորդ հայտարարությունները, թե իրենց հավուր պատշաճի չեն իրազեկել արտահերթ նիստի մասին, շոու էին։

Նշենք, որ առաջարկվում է օրենքը լրացնել նոր` 9.1-ին հոդվածով. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով և կարգով ու այդ որոշմամբ նշված` պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ` տվյալներ մշակողներ) տրամադրել` 1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները եւ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են տվյալներ մշակողներին սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ձևով եւ կարգով տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: Տվյալներ մշակողները կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներից պահանջել եդւ ստանալ սույն մասում նշված տվյալները:

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում` հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը:

Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչեւ արտակարգ դրության դադարեցումը, դադարումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով:

Բոլոր դեպքերում տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

https://a1plus.am/hy/article/363885

Առանց մեկնաբանության՝ հետագա անդրադարձի համար-2…

31.03.2020 – Սա չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում այսօր արդեն երրորդ արտահերթ նիստին ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

……………………………….

…..Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում` հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը:

Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչեւ արտակարգ դրության դադարեցումը, դադարումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով:

Բոլոր դեպքերում տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

https://a1plus.am/hy/article/363885 

1.04.2020 – Տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել

«Նախագիծը որեւէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայատման մասին չէ»-կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու՝ աղմուկ բարձրացրած նախագծին, հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ ԲադասյանըՆա վստահեցրեց՝ նախագիծը տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել:Նաու տեղեկացրեց, որ սահմանափակումները գործելու են համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում.«Բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման համապատասխան միջոցառման ավարտից հետո»:

Նախարարի խոսքով՝ նախագծի նպատակն է կոտրել վարակի տարածման հնարավոր շղթաները, քանի որ Առողջապահության նախարարը երեկ տվյալներ հրապարակեց, թե գործող սահմանափակումների պարագայում՝ ինչ զարգացում  կունենանք այն ցույց է տալիս, որ 7 օրը մեկ վարակակիրների շղթան պետք է կրկնապատկվի.

«Մենք ասում ենք, որ զանգելու փաստը և միևնույն տեղանքում հայտնվելը, որը տեղորոշման միջոցով է իրականացվում, ավտոմատ համակարգը միանգամից այդ երկու տվյալները  համադրում է, եւ եթե զանգի հասցեատերերի հետ իրենք մի տեղակայման վայրում պարբերաբար հայտնվել են, սա նշանակում է ռիսկի գործոն, ինչ հիման վրա ավտոմատացված համակարգը բերում է  տեղեկությունները»:

 Նախարարի խոսքով՝ եթե հիմա վարակակիրը շփվել է 10 անձանց հետ եւ նոր է թեստավորվում, բայց արդեն վարակել է, օրինակ հինգ մարդու, այդ հինգ անձինք կիմանան, որ իրենք պոտենցիալ վարակված են, երբ վարակողի թեստի արդյունքը լինի.

«Այս նախագծով անմիջապես ավտոմատացված տվյալների հիման վրա կբերվեն տեղեկատվություններ, եւ այդ հինգ անձինք միանգամից կտեղեկացվեն, որ հնարավոր է՝ իրենք վարակվել են, կկիրառվի մեկուսացման, ինքնամեկուսացման սահմանափակումներ, այսինքն՝  իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները, և շղթան կկոտրվի»:

Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ միջամտությունները հետապնդում են իրավաչափ նպատակ, արդարացված են եւ կբերեն ցանկալի արդյունքի:Ըստ նրա՝ սա ցույց է տվել նաև միջազգային փորձը:«Եթե լինի մեկ զանգ, և մեկ տեղակայման վայրի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցներից կլինի զանգ»: 

Հարցին, թե ո՞րն է քաղաքացու երաշխիքը, որ հավաքագրված տվյաները մեկ ամսում կոչնչացվեն, նախարարն ասաց, որ պետք է ոչնչացվի, որովհետեւ նախատեսված է օրենքով, և բացի այդ հավաքագրված տվյալները պահպանելու որեւէ մոտիվացիա չի կարող լինել

Նախարարը նաեւ հարց բարձրացրեց, թե քաղաքացիները որքանո՞վ են վստահ, որ արտահոսքեր, օրինակ, օպերատորներից չեն լինի«Ես կարծում եմ, որ չեն լինում արտահոսքեր, առավել եւս չեն լինի, երբ դա պետական մարմնի կողմից է օգտագործվում համաճարակի դեմ պայքարի շրջանակներում»:

Նախարարը տեղեկացրեց, որ տվյաներին հասանելիություն են ունենալու սահմանափակ թվով մասնագետներ, հետո առաջնային ինֆորմացիան փոխանցվելու է ԱԻՆ-ին, ոստիկանությանը, կամ այլ պետական մարմնի աշխատողների, ովքեր կատարելու են զանգերը եւ քաղաքացու հետ մեկուսացման, ինքնամեկուսացման աշխատանքները:

Հարցին, թե նախատեսե՞լ են այն սցենարը, որ հնարավոր է՝ քաղաքացիները օգտվեն շփման  այլ հարթակներից, նախարարն արձագանքեց«Ես մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կարեւորել իրենց , իրենց հարազատների եւ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացների առողջությունը, եւ որեւէ կերպ չփորձել խուսափել դրանից»:

https://a1plus.am/hy/article/363956

Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականություն

1 Ապրիլ, 2020 – Գոլոս Արմենիի-ն գրում է «Ես պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում արվող փոփոխությունների առնչությամբ»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց փաստաբան Հայկ ԱԼՈւՄՅԱՆԸ։

-Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հարթակի օգնությամբ, հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում, ներկայացնելով ԱԴ մասին օրենքում կատարելիք փոփոխությունների փաթեթը։ Բոլոր տվյալները կհավաքվեն էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման պետական հաստատությունում։ Իսկը Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիա-վեպի իրականացում։ Ի՞նչ կասեք։

-Կասեմ, որ անձամբ ես՝ իմ անունից, որպես մեր երկրի քաղաքացի, որի վրա տարածվելու է նման նորամուծությունը, պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԴ մասին օրենքում արվող տվյալ լրացումների սահմանադրականության առնչությամբ։ Ես վիճարկելու եմ այդ միջոցների սահմանադրականությունը։ Սա իսկապես Օրուելի ստեղծագործության վերածում է իրականության. ինչպես երևում է, ինչ-որ մեկն անչափ ցանկանում է դառնալ «Ավագ Եղբայր»։ Օրուելի վեպում «Ամենատես աչքի» դերը կատարում էր հեռուստացույցը, իսկ մեզանում կլինի սմարթֆոնը։ Այնտեղ մարդուն հետևում էին միայն տանը, մեզ հետևելու են ամենուր։ Տոտալ վերահսկողություն։

-Այդ քայլը բացատրում են համավարակով, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների առողջության մասին հոգատարությամբ

-Կիրառվող ցանկացած միջոց պետք է զուգաչափ լինի հետամտվող նպատակին։ Այստեղ մենք տեսնում ենք ակնբախ անզուգաչափություն։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Եթե միջոցն ամենաբացահայտ կերպով անզուգաչափ է հետամտվող նպատակին, ապա դա արդեն հակասահմանադրական է։ Կառավարությունը հավաստիացնում է, թե մարդու անձնական տվյալների ցանկացած չարտոնված օգտագործում կպատժվի օրենքով, թե ամեն ինչ արվում է ի նպաստ քաղաքացիների բարօրության, հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Բայց ներեցեք. իրականում ո՞վ է բացատրելու, թե ինչպես է այդ ամենն օգտագործվում։ Եվ եթե ինչ-որ մեկը միշտ տեղյակ է լինելու, թե ինչով եմ ես զբաղված, ինչ եմ անում, ապա ինձ համար արդեն տարբերություն չկա՝ դա հայտնի է մեկ մարդու, թե երեք միլիոնի։ Կարևոր է բուն փաստը։ Հասկանո՞ւմ եք, եթե նույնիսկ մեկ մարդու մշտապես, ցանկացած պահի օնլայն հայտնի է, թե ինչով եք դուք զբաղված, ապա ձեզ համար արդեն խոսք անգամ լինել չի կարող նորմալ կենսակերպի մասին. միայն բուսական գոյություն։

-Իսկ իր ներկայիս կիսաամորձատված վիճակում ի վիճակի՞ է արդյոք ՍԴ-ն նման հարցեր քննարկել արտակարգ ռեժիմով։

-Ես չգիտեմ, թե ինչ ժամկետում Սահմանադրական դատարանը կդիտարկի տվյալ հարցը և ինչ կորոշի։ Բայց յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար։ Այսինքն ՍԴ-ն այնուհետ պատասխանատու է լինելու իր որոշման համար։ Անձամբ ես կանեմ այն, ինչ ինձանից է կախված։ Կարծում եմ, տվյալ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ասելիք ունի։ Քանզի փաստն ինքնին պարզապես ճչացող է։ Այսօր իշխանությունն արդարանում է համավարակի դեմ պայքարով, վաղը կարող է ասել՝ մեզ համար գերակայություն է հանցավորության դեմ պայքարը, եկեք ամեն մարդու վրա միկրոտեսախցիկ ամրացնենք, որպեսզի դա նրան սաստիկ չխանգարի, և օրենքով պարտավորեցնենք միշտ միացրած պահել այն։ Որպեսզի միշտ կարողանանք իմանալ, թե ով, որտեղ ու ինչով է զբաղված, և կարողանանք միանգամից բացահայտել հանցագործությունները։ Հիմնավորելով դա նրանով, որ այդպիսի տեսախցիկ կրող մարդը գողություն կամ մարդասպանություն չի կատարի։ Իբր՝ եթե, պայմանականորեն ասած, հիմա մեզանում տարեկան տեղի է ունենում 3000 կողոպուտ և 100 սպանություն, ապա ձեռնարկելով նման միջոցներ, մենք կարող ենք փրկել 90 կյանք, իսկ այդ երեք հազարն արդեն չեն համարձակվի կողոպտել։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ լավ ենք մենք նման միջոցով կյանքեր փրկում։ Տեսեք, թե ինչպես է իշխանությունը շահարկում համավարակի թեման, փորձելով խղճահարություն առաջացնել. իբր՝ սկսելով տոտալ լրտեսումը քաղաքացիների հանդեպ, մենք կյանքեր ենք փրկում։ Բայց նույնը կարելի է ասել ցանկացած այլ առիթով։

-Ես կասեի, փորձում են առաջացնել ոչ այնքան խղճահարություն, որքան վախի զգացում

-Համամիտ եմ։ Ընդ որում բնակչության ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր Օրուել չեն կարդացել, կմտածեն. ի՜նչ հիանալի է, որ պետությունը այդչափ հոգ է տանում մեր մասին։ Չէ՞ որ իր վեպում Օրուելի նկարագրած սարսափելի ամենը նույնպես մի ակնթարթում չառաջացավ, այնպես չէ՞։ Այլ առաջացավ ահաբեկչության, համաճարակի, հանցավորության, այլախոհության դեմ պայքարի վկայակոչումով և, գլխավորը, հանուն մարդու նկատմամբ հոգատարության։ Իսկ արդյունքում՝ տոտալ վերահսկողություն քաղաքացիների հանդեպ։ Այսօր մեր կառավարությունը պատճառաբանում է «լրտեսումը» կորոնավիրուսի դեմ պայքարով, թեև իրականում նման քայլն ընդհանուր ոչինչ չունի կյանքեր փրկելու հետ։ Իսկ վաղը, կրկնեմ, համանման քայլերը կպատճառաբանվեն հանցավորության դեմ պայքարով։ Յուրաքանչյուրի ճակատին տեսախցիկ կփակցնեն, ու թող ման գան իրենց համար: – 

https://zham.am/?p=60185&l=am%2F&fbclid=IwAR1nPAmNyJiOVC8JohD7a6Cd3HGat34o8bLrGiPOzHfmfwcoAH9buhjXB4w  

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։