Շնորհավո՛ր տոնդ՝ աստվածազարմ հայ մայր…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին՝ ապրիլի 7-ի տոնի առթիվ (Արեգ ամսվա Մասիս օրը)Հայ տղամարդու համար  յուրաքանչյուր օրը պետք է լինի ինչպես մայրության հանդեպ սիրո դրսեւորման, այնպես էլ ընտանիքի՝ կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական օրՄեր ավանդակարգն է հաստատել, որ հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերական կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորը

Վերստին հիշեցնենք, որ հայ իգական սեռը ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակ-ունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց Արարչության Սկզբից… 

Եվ Հայ Տեսակն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…  

Հայուհին՝ հայ մայրը,  պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքիօջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս  տան՝ Մեծ Տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը:  «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը եւ արժանի է ամենաջերմ սիրո եւ անսպառ անանուշադրության…

Եվ թող հայ կինը նախ եւ առաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական արմատ եւ ակունքորը սնվում է  փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներովՔանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին  տեսակն է սխրանք գործում հանուն անձնական, ընտանեկան եւ ազգային նպատակների: Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի

Հայ մայրերին եւ կանանց մաղթում ենք՝  

- Աստվածամայր Անահիտի օրհնությամբ ապրել անձնական եւընտանեկան համերաշխությամբ, արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի սրբազան զգացումին

- Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ ուշադրության անսպառության ազդակները եւ մնալ տիեզերահաս ողջախոհության պարույրների մեջ

- Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ մնալ կատարյալ սիրո ակունքներում, վայելելով սիրո քնքշանքների անհագ ջերմությունը

Եվ թող հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ մայրը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, ՀԱՅ-ի գոյության եւ առաքելության հաղթանակի, ՀԱՅՔ-ի ամբողջականացման ու հզորացման

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

07.04.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։