Հայ արիները եւ հին հայկական պաշտամունքն ունեցող հայերը նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը…

Ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները դիմավորեցին արեւածագը՝  իրենց օջախներում…

Նման ձեւով տոնակատարությունը կատարվեց առաջին անգամ, երբ արիադավան հայերը համախմբված չայցելեցին Մեծամոր կամ որեւէ ազգային սրբավայր, ինչը թելադրված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում հաստատված սահմանափակումներով՝ ուղղված վարակի կանխմանը:

Ինչեւէ, արեւագալին բազմաթիվ տներում մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը՝  Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:  

Արեւածագին Մեծամորի տաճարում միայն ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու քրմերն էին ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը։

Նրանք Անահտական ծես արեցին, որից հետո գունավոր մրգաչրերը շաղ տվեցին տաճարի մերձակայքում՝ ի նշան բնական այս տոնի դիմավորման։

Հին հայկական պաշտամունքն ունեցողների համար  Մայր Անահիտին նվիրված Զատիկի տոնը բնական տոներից մեկն է, երբ Մայր-Բնությունն ավարտելով ձմռան փուլը զատելով իր գույները, բազմագունությամբ է  լցնում աշխարհը եւ մարդկանց սրտերը:

Ինչպես առաջին անգամ էր տներում տոնակատարության անցկացումը, այդպես էլ առաջին անգամ ծիսական արարողությունը քրմերի կողմից կատարվեց անսովոր կերպով՝ մեկ տնից, եւ արիադավան օջախներ հասավ համացանցի միջոցով (ինչը թույլ տվեց նաեւ հետագայում պահպանել միասնական շփումը)…

Ավանդական գինեձոներն ուղեկցվեցին ավանդական ձվախաղով, բայց այս անգամ ձվամարտի «ռազմավարը» դարձավ յուրաքանչյուր տան սեփականությունը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները փառաբանեցին ինչպես Մայր Անահիտին, որ պտղաբերութւյամբ լցնի հայ մայրերի արգանդները եւ մեր օջախների արտերն ու այգիները, այնպես էլ բոլոր Հայ Աստվածներին: Փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին ՝ Հայ տեսակ (Աստվածներ, Հոգե-Ոգեղեն Էակներ, Ազգ-Մարդիկ) Արարելու եւ Տիեզերաաշխարհներ պարգեւելու համար…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

08.04.2020թ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։