Մայիսյան Եռատոն.- Հաղթական տոները մեր հայրենատիրության երաշխիքն են եւ Հայ Դատի ակունքներն են տանում… 

Շնորհավո’ր տոնդ՝ հայ երկրապա՛հ. կամավորակա՛ն, ազատամարտի՛կ … կամ՝ հայ ազատարա՛ր… Փա՛ռք մեր հերոսներին, թե՛ նահատակներին, թե՛ ապրողաց… Փա՛ռք նաեււ թիկունքի մեր նվիրյալների՛ն…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրովԻ վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաե՛ւ:  

Ավարայրի ճակատամարտն իր ժամանակի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավՍարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որ կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:

Եռատոնը նշվեց Վանատուր Աստծո տոնի հետ միասին, քանի որ դեռ կարեւոր է երկրում շարունակվող պարետային իրավիճակը հաշվի առնելը՝ կապված թագավարակի տարածման հետ: Իսկ այն իրողությունը, որ Վանատուրը Հայոց օջախների, հյուրընկալության-հյուրասիրության Աստվածն է, ավելի լրացրեց տոների միահյուսումը, քանզի մեր ազատամարտիկներն ու զինվորականները իրենց սխրանքներով պաշտպանել են մեր Մեծ Տուն-Հայրենիքը, յուրաքանչյուր հայի օջախը…

Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, փառաբանելով բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներինՀայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր արնախում թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից նացիստ գերմանացիների հաղթանակի դեպքում

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները պարետային կարգավիճակի պայմաններում, ըստ հաստատված կանոնակարգի այս անգամ չայցելեցին Եռաբլուր, սակայն ինչպես միշտ փառաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորություն, կամք ու ամենայն բարիք մաղթելով ապրող քաջերին:

Հայ Արիական Միաբանության «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհդի ներկայացուցիչները հանդիպեցին կառույցի առաջնորդի՝ Արմեն Ավետիսյանի հետ, ով շնորհավորեց Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման բոլոր ազատամարտիկներին եւ զինծառայողներին…

«…Հավերժից եկած եւ Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթանակների յուրօրինակ ամիս է – ինչպես միշտ նշում ենք՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների: Այս հիմքին հենվելով մեր պայքարը պիտի ավարտի Հայության Հաղթարշավով՝ Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ, Հայք-Հայաստանի եւ Հայրենիք-Բնօրրանում համահավաք հավերժող Հայ Տեսակի վերամիավորմամբ՝ Հայ Աստվածների զորակցությամբ…»:

«…Հպարտությամբ նշում ենք, որ 2016թ. ապրիլը մինչմայիսյան նոր սխրանք ու հաղթանակ գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց, որի ժամանակ քաջություն գործեցին նաեւ մեր 18-20-ամյա զինծառայող հայորդիներըԵվ այսուհետ ապրիլյան այդ օրերը կհիշատակենք որպես հերոսական նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի»:

…………………………………..

- Փա՛ռք մեր բոլո՛ր ժամանակների բոլո՛ր նահատակ հերոս-նախնիներին,

- Այս օրերին մենք հատկապես փառաբանում ենք Ավարայրից մինչ Սարդարապատի հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, որ որպես մահապարտներ ծնկի բերեցին արյունարբու թշնամուն, իսկ ազգին պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

- Փա՛ռք քաջ հայ զինվորին, մեր հայրերին ու պապերին, որ առաջադեմ մարդկության հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք հակամարդ ուժերի դեմ կռվեցին քաջաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, ազգին փրկելով նոր թուրքական սպանդից՝ 2-րդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ ամբողջ Կովկասին տիրելու համար

- Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, բոլոր մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության, ազատ ապրելու գաղափարը:

- Փա՛ռք Հայքին ու Հային, որ դեռ պիտի գնահատվի աշխարհի կողմիցինչպես մեծն Նժդեհը կասեր, հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

08.05.2020թ.

 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։