Նժդեհը՝ բոլո՛ր ժամանակների համար.- Մեր դարը զանգվածների եւ ամբոխների դար է…

* * *

- բոլշեւիզմը դիտարկել որպես բացառապես քանակով շատերի իշխանություն…

- փսիխոզի ենթակա տարրերը դիտարկել որպես միշտ եւ ամեն ինչի դեմ խոսողների հասարակ-ություն…

- ընկերային փսիխոզը դիտարկել որպես սոցիալական ամբոխամոլագարություն…

- գիտակցության տկարացումը դիտարկել որպես ամեն ք…ք-ի վրա հավաքվողների մտա-ծերտա-կերպ… - www.hayary.org

* * *

Մեր դարը զանգվածների եւ ամբոխների դար է:

Ամբոխից կարելի է օգտվել երկու ձեւով՝ դրական եւ բացասական: Բոլշեւիզմը այդ վերջինից օգտվեց եւ շարունակում է օգտվել բացասակայն ուղղությամբԴա ձգտում է տեւականացնել ընկերային փսիխոզին նպաստող հոգեբանական մթնոլորտը, գիտենալով, որ հոգեբանորեն բնականոն մարդ էակից կարող է միայն մի՛ վերաբերմունքի արժանանալ՝ մերժումի:  

Հայության այն մասը, որ իր ճակատագրով եւ հասարակական դրությամբ (կոտորածների խելացնորող հիշողություն, տեղահանություն, տնտեսակայն անկայուն վիճակ, նոր միջավայրին հարմարվելու հաճախ ապարդյուն ճիգդարձել է ջղայնապես անկայուն եւ հոգեպես խախտված տարր, մեծապես օգտագործվեց բոլշեւիզմից ո՛չ դրական ուղղությամբ: Ուր չկա փսիխոզի վիճակ՝ բոլշեւիզմը ճգնում է ստեղծել, ուր կա՝ նա շտապում է ձեռք առնել փսիխոզի ենթակա տարրերի ղեկավարությունը:

Այդ հոգեխանգարման ախտանշանները անհատի մեջ արտահայտություն են ստանում, երբ որոշ հավաքականության մեջ ախտաբանական այդ երեւույթը աստիճանաբար զարգանալով հանգում է ընկերային փսիխոզի, որում, ըստ մի շարք հոգեախտաբանների՝ Լեբոն, Սիգել, Տարդ, Կինկել, ենթական մատնում է հետեւյալ գծերը.

Գիտակցության տկարացում, որի դեպքում բանականությունը չէ՛ վարում ախտաբանական ենթակաին, այլ դիպվածական գրգռվածությունը:

Զգացումների եւ գաղափարների միակողմանի ուղղություն: Այս դեպքում ենթական կորցնում է շրջահայեցողության ընդունակությունը, պատասխանատովության զգացումը եւ, իբրեւ խտացված կիրք, կուրորեն մղվում իր մտասեւեռման առարկաին՝ թեկուզ մարդկության անդարմանելի չարիք հասցնելու եւ աշխարհի ամբողջ բարոյակարգը ոտնահարելու գնով:

Բարձր զգացումների անկում, որի շնորհիվ նա դառնում է ընկերայնորեն անպիտան, բարոյապես անընտրող, զրկվում է սրբության զգացումից, ինչպես նաեւ գեղագիտական ճաշակից, կորցնում է հոգեւոր վայելքի ընդունակությունը եւ դառնում է, եթե այսպես կարելի է ասել, հոգեւոր գիշակեր:

Գերագրգռություն: Կորցնելով բարձր գաղափարներով ապրելու ընդունակությունը, ենթական դառնում է անտարբեր հանդեպ բարձրի, հեռավորի, եւ հափշտակվում ներկաով միայն: Իբրև այդպիսին՝ նա կորցնում է բարոյական չափի գիտակցությունը եւ ղեկավարվում է այն բանով, ինչ նրան մասնավոր գրգիռ է տալիս՝ տվյալ վայրկյանում: Հավիտենականության մասին զգացում չունի, իսկ պատմությունից խրտնում է: Նրա հոգեւոր տեսողության շրջագիծը այսօրվանից դենը չի տեսնում, որով անընդունակ է ապրելու իր ցեղի անցյալովհամակվելու նրա ապագայով:

Հուզականություն: Սիրում է վայրկենական ապրումների տեղատարափը. հույզից հույզ է անցնում եւ հաջորդաբար մոռանում դեպքերը. տևական ապրումի ընդունակություն չունի, ո՛չ էլ հասկացողություն ողբերգականի մասին. լալիս է եւ ծիծաղում առանց լուրջ պատճառի, արագաշարժ է, բայց միշտ էլ ձախավեր, գործում է եռանդով, բայց առանց կարևոր նպատակի, աղմկարար է՝ շփոթի եւ քայքայումի ազդակ:

Կրքերի հորդահոսություն: Անժուժ է, զուրկ է բարոյական ուժից, որով եւ տոկալու, համբերելու առաքինությունից: Ներմղական է, ձգտում է արագորեն իրականացնել իր մեջ բույն դրած ամեն կիրք, ցանկություն:

Դատելու անկարողություն: Չի հասկանում պատմական դեպքերի իմաստը, հակում չունի տրամաբանելու, ո՛չ էլ ճշմարտության ընկույզի վրա ատամ կոտրելու, անկարող է իրականը անիրականից զատորոշելու, դյուրահավատ է եւ հատկապես հավատում է այն բանին, որ իր հաշվին գալիս է: Այդ բոլոր պատճառներով՝ բնական հարմարություն ունի գործիք դառնալու:

Անհարկի վայրագություն եւ շնականություն:

Թեթեւամտություն, որ բացատրվում է ենթակաի հոգեկան տկարությամբ: Չունենալով ինքնավար բարոյական եւ ինքնակամություն, ենթական դառնում է եռանդի մուրացկան: Թեթևամտությունն էլ նրա մեջ ծայրայեղության է հասցնում հրահրվելու բաղձանքը, որպիսի պատճառով նա դառնում է՝ ամեն չարիքի գործիք:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։