…Տարիներ շարունակ ասել եմ, որ շուրջ 30 տարի հայկական քաղաքական ասպարեզը չի կայացել – ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում… Ցայսօր էլ ձեւավորման փուլում է, բայց տեսանելի իրականության մեջ փոփոխման-զարգացման-կայացման միտում չունի դեռ (ազգային համերաշխության իշխանություն ասվածը առայժմ անդեմ ու հռետորական է հնչում)…
…Շուրջ 30 տարի նույն պետա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզ հասցրեց այսօրվան – իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ փոխարինելով մեկ-մեկու, չհանդուրժեցին նոր, ավելի ազգային ու կամային ուժերի մերձեցումը երկրի ղեկավարման լծակներին, ինչպեսեւ ընդդիմադիր դաշտում նրանց լիարժեք ներգրավմանը (իշխանություն-ընդդիմություն համակարգը երկկողմանի սեփականացված էր (ինչպես քավորա-սանիկական կամ ընտանեկան բիզնեսը))…
…Արդյո՞ք ինչ-որ բան փոխվելու է եւ հայկական քաղաքական ոլորտը ստանալու է իր Ազգային Դեմքը, թե՞ հերթական հերթականն է լինելու եւ … ավելի պիտի այլասերվի մեր պետա-քաղաքական ասպարեզը … Իսկ սրանից կախված է երկրի պաշտպանական, անվտանգության, իրավական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների իրական զարգացումն ու առաջընթացը…
* * *
Օր առաջ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու հայության ներկան, ուրեմնեւ՝ ապագան փրկելու համար… Սակայն ինչպես արդեն նշել եմ, մեր անկախության այս ամբողջ ժամանակահտվածում ՀՀ քաղաքական վերնախավը՝ իշխանական եւ ընդդիմադիր, այլասերել եւ գրեթե նույնականացրել են մեր քաղաքական դաշտը, այն սին իշխանական-ընդդիմական խաղերով ապականելով… Այս 30 տարում անգամ իրենց ներսում սերնդափոխություն չկատարեցին եւ այսօր ոչ մի պատմաբան ոչ մի էական տարբերություն (հատկապես ներքին կյանքում) չի կարող գտնել հայ քաղաքական ասպարեզում այս 3 տասնամյակի ընթացքում… Նախկին իշխանությունների մեջ տեղի ունեցած նախկին-ներկա իշխանություն-ընդդիմություն եսակենտրոն խաղերից բացի՝ ազգային կյանքում այլ բան հնարավոր չէ արձանագրել…
Եվ ՀՀ քաղաքական կառույցները չեն կայացել.֊ Մշտական իշխանական եւ ընդդիմադիր ուժերը լրացվել են անձնակազմի փոխտեղափոխումներով եւ արհեստական ուռճացումներով. ինչի ականատեսն ենք այսօր – քանակ չունեն իրականում, նվիրյալների կորիզ անգամ չկա… Իսկ բառացի վտարանդի ու երկկողմանի շրջափսկված ուժերը զրկված են եղել ամուր կայանալու բոլոր լծակներից. այդ թվում՝ դրամա-տնտեսական…
Եվ այսօր որեւէ ուժ ի վիճակի չէ միայնակ իշխանափոխություն իրականացնել – իսկ համախմբելու համար նորովի վստահություն պիտի վաստակել եւ՛ քսղաքական դաշտի եւ՛ հանրության շրջանակներում…
…Ահա չկայսցած քաղաքական ոլորտի նաեւ՛ օրվա դժբախտությումը, որը կարծես շարունակվելու միտում ունի իր այսօրվա թարմացում կամ նորացում ասված դրսեւորումներում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
…Եվ երբ այսօրվա ձեւակերպումներին համահունչ ասում եմ ազգային գործիչ, ապա դա նշանակում է բնազդով, բնականոնությամբ եւ բնախոսականով ապրող մարդ, ով ազգի տիեզերահասության վերականգնումը տեսնում է բնության հետ համահունչ, բնության մեջ եւ բնության հոգսերով ապրելով… Ազգային մարդը որքան ցեղապաշտ, նույնքան էլ բնապաշտ է, ցեղակրոն լինել – նշամակում է ցեղը կրել իր մեջ, ահա այսպես էլ բնակրոն է ազգային մարդը՝ բնությունն իր մեջ կրելով…
…Բայց մարդը հեռանալով իր Արարչատուր Եռահամակարգ Էությունից, հեռացել է նաեւ Բնությունից, անգամ ինչ-որ չափով դարձել է հակաբնական: Սա էլ՝ հակազգային, հակամարդ դառնալու հետեւանքներից է…
Եվ ցավոք, հայ մարդու որոշակի հատվածը եւս բռնել է այդ ճանապարհը: Բնության աղճատումը վաղուց հանգեցրել է բնական աղետների աճին, որոնցից պատժվում են աշխարհի մարդիկ, երբեմն զանգվածային են լինում այդ պատիժները՝ երկրաշարժներ, սողանքներ, ջրհեղեղ,ներ, հրաբուխներ, ավերիչ քամիներ կամ հրդեհներ, տարատեսակ թունավորումներ եւ հիվանդություններ … եւ այսպես շարունակ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
http://www.hayary.org/wph/?p=7488 – Իշխանությունները չեն հասկանում ինչ են անու՞մ – սխալվու՛մ եք՝ հասկանալով էլ քանդում են մեր երկիրը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
ՀԱՅ-ը (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) եւ ՀԱՅՔ-ը (Հավերժող Առաքելության Բնատարածք) ԱրԱրվել են Ի Վերուստ – …կան նաեւ Տիեզերաաշխարհներում եւ ունեն Տիեզերական Առաքելություն, որը նա՛խ Երկրի վրա պետք է իրականացնեն, ինչը մեր Տիեզերական Առաելության Հիմնաքարն է… – www.hayary.org
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=333326864316304&id=100029169784366 – Հայկական Լեռնաշխարհի եւ Հայք-Հայաստանի գոյությունը «մոռացության» են մատնել, քանի որ այս աշխարհը (90%-ից ավելին) արհեստածին պետություններ եւ ազգ-ժողովուրդներ են ներկայացնում, որ ստեղծել ու ապրում են մարդկության ու պատմության անցյալն ու ներկան խեղաթյուրած եւ ապագան էլ խառնակելով…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=337349927247331&id=100029169784366 – Օր առաջ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու հայության ներկան, ուրեմնեւ՝ ապագան փրկելու համար… Սակայն ինչպես արդեն նշել եմ, անկախության ամբողջ ժամանակահտվածում մեր քաղաքական վերնախավը՝ իշխանական եւ ընդդիմադիր, այլասերել եւ գրեթե նույնականացրել են մեր քաղաքական դաշտը, այն սին իշխանական-ընդդիմական խաղերով ապականելով…