Թուրրքիայի առաջադրած թեկնածությունն ի սկզբանե ուղարկվել է անդամ պետություններին՝ միաձայն հաստատման համար, սակայն, Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի «շնորհիվ», միաձայն հաստատման փոխարեն, Վոլքան Բոզքիրի անունը կլինի հունիսի 17-ի ընտրությունների քվեաթերթիկում… – Իսկ Բաքուն մեղադրել է Վրաստանին. Իրավիճակը բարդանում է… – Երեւի պետք էր վերնագրել, թե ինչո՞ւ է Հայաստանը պաշտպանութմ թրքության շահերը Չինաստանում – Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական Ալյանսին… – Էրդողանական գործակալներն ակտիվանում են Լիբանանում, ընդդեմ հայերի, քրդերի,քրիստոնյաների, անկայունացնելով երկիրը…

…էրդողանական ազգայնամոլությունն ու ծավալապաշտըությունը որպես նորօսմանականության եւ նորհամաթուրանականության ուրվականներո են շրջում աշխարհում – զուգահեռ նաեւ համաիսլամական գործոնով են առաջնորդվում, քանի որ Անկարան փորձում է իսլամական աշխարհում ստանձնել կրոնապահպան առաջատար պետության դերը՝ այն Իրանից խլելու մղումով…
Զարմանալի է, որ այսօրվա առաջադեմ կոչվող աշխարհը սա չի «նկատում»… «մոռացել» է նաեւ այն փաստը, որ Թուրքիան Ստամբուլը դարձրել էր աշխարհի տարբեր ծայրերից եկող իսլամական ծայրահեղական ահաբեկիչների հավաքատեղի, որտեղից ահաբեկիչները մեկնում էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զավթած տարածքներ (Սիրիայի եւ Իրաքի)… Այդ աբեկիչների թվում էին նաեւ բազմաթիվ թուրքեր եւ ադրբեջանցիներ…
(Արմեն Ավեըիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
……………………………………………………………..

04/06/2020 - ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձեւաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարեւանները (իսկ Ադրբեջանում ցնծում են ու պաշտպանում Թուրքիային):

Հունիսի 17-ին ՄԱԿ-ում տեղի կունենան միանգամից մի քանի ընտրություններ։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Տիջանի Մուհամադ-Բենդը նախօրեին հայտարարել է, որ կանցկացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի անդամների, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրություններ։

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ՝ հունիսի 17-ին, եւ ՄԱԿ անդամ 193 երկրների դեսպանները իրենց համար նշված ժամանակում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դահլիճում պետք է գաղտնի քվեարկությամբ կատարեն իրենց ընտրությունը։
Այս ընտրություններում ուշադրության է արժանի հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրությունը։  

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահը ռոտացիոն կարգով ընտրվում է ՄԱԿ-ի անդամ պետությունների 5 տարածաշրջաններից։ 2020-2021թթ-ին Արեւմտյան Եվրոպա և Մյուսները խմբին է փոխանցված, որի մեջ է մտնում նաև Թուրքիան, այս պաշտոնը։ Խմբում միակ համաձայնեցված ու առաջադրված թեկնածուն է թուրք դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։

Բոզքիրի թեկնածությունն ի սկզբանե ուղարկվել է անդամ պետություններին՝ միաձայն հաստատման համար, սակայն, մի քանի երկրներ պահանջել են անցկացնել քվեարկություն։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը։

Եվ ահա Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի «շնորհիվ», միաձայն հաստատման փոխարեն, Բոզքիրի անունը կլինի հունիսի 17-ի ընտրությունների քվեաթերթիկում։

Սա առաջին անգամ է, որ Թուրքիայի ներկայացուցիչը կզբաղեցնի հիմնականում արարողակարգային այս պաշտոնը ՄԱԿ-ում՝ 1 տարով, որի մանդատը կսկսվի սեպտեմբերից։

Չնայած անսովոր չէ մեկ թեկնածուի առաջադրումը տարաշրջանային խմբի կողմից, սակայն այս դեպքում հետաքրքրական է այն, որ Թուրքիայի ներկայացուցիչը ստացել է կոնսենսուսային աջակցություն Արևմտյան Եվրոպայի ու Մյուսների խմբում մի ժամանակահատվածում, երբ բավական լարված են Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Սիրիայում վերջինիս իրականացրած ռազմական գործողությունների, Լիբիայում, Միջերկրական ծովում նրա ագրեսիվ քաղաքականության պայմաններում, երբ Եվրամիության անդամ երկրները պատժամիջոցներ են սահմանում թուրք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն իր դեմ է հանել հեռու ու մոտ հարևաններին, որոնք միավորում են ջանքերը՝ զսպելու Էրդողանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը։ Այս համատեքստում հատկանշական է եռակողմ, քառակողմ ձևաչափերի սարդոստայնը, որը հյուսում են Թուրքիայի հարեւանները։

Չնայած դրանք ֆորմալ առումով հակաթուրքական ուղղվածություն չունեն, բայց եւ այնպես իրենց առաքելության կարեւոր մասն են համարում տարածաշրջանում ուժային հավասարակշռության ու Թուրքիայի կողմից խաթարված բազմակողմ համագործակցության վերականգնումը։ Նման ձեւաչափերից են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափը, Կիպրոս-Իսրայել-ՀունաստանԵգիպտոս-Կիպրոս-Հունաստան, նաեւ օրերս (Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության դեմ) հայտարարված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-ԱՄԷ-Ֆրանսիա ձեւաչափերը։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնը չնայած արարողակարգային լինելուն՝ որոշակի հեղինակություն է երկրի համար։ Գուցե, Արեւմտյան Եվրոպայի խմբի երկրներն այսպես փորձում են խաղալ թուրքական իշխանության սնափառության վրա՝ ակնկալելով որոշակի այլ պայմանավորվածություններ։

Փաստ է նաեւ, որ Թուրքիայի վարած «զրո խնդիրներ հարևանների հետ» անփառունակ քաղաքականության արդյունքում շատ քիչ հարեւաններ են մնացել, որ պատրաստ են թույլ տալ Թուրքիային հեշտությամբ ստանալ թեկուզև այդ խորհրդանշական «տրոֆին»։

Հեղինակ` Աննա Մկրտչյան / Աղբյուր` Panorama.am 

http://www.hayary.org/wph/?p=7481Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի՝ հակաթուրքական դաշինք ստեղծելու նախաձեռնությունը… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայատյաց թուրք գործիչն ընտրվեց ՄԱԿ-ի ԳԱ նախագահ

18 Հունիսի 2020, – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրը։

Հաղորդվում է, որ Բոզկիրը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի և ԵՄ-ի հետ հարցերի  նախարարի պաշտոնը, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, եւս 3 քվեաթերթիկ անվավեր ճանաչվել:

Այս նշանակման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում երկրի դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Համաձայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի՝ պետության ղեկավարը շնորհավորել է թուրք դիվանագետներին կատարված իրադարձության կապակցությամբ և հույս հայտնել, որ Բոզքըրը հաջող գործունեություն կծավալի իր նոր պաշտոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը, իսկ այնուհետ ԱՄԷ-ն բողոքարկել էին թուրք գործչի թեկնածությունը։

2015թ. Բոզքըրը վիրավորանքներով հարձակվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով։

* * *

Բաքուն մեղադրել է Վրաստանին. Իրավիճակը բարդանում է

Հունիսի 4, 2020թ. – Տեղեկություն է ստացվել, որ այսօր Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են սադրիչ գործողություններ անել՝ խախտելով ադրբեջանա-վրացական պետական սահմանը Քեշիքչիդաղ-Դավիթ Գարեջի պատմամշակութային արգելոցի տարածքում։ Ստացված տեղեկության մասին պաշտոնապես ծանուցվել է Վրաստանի սահմանային պահպանության ծառայությունը, նշված է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ պետական սահմանին ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է, եւ հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը կրելու են սադրանքի կազմակերպիչները։

Ի՞նչ սադրանք պետք է անեն վրացիները սեփական վանքում։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տագնապալի վերլուծական նյութեր են հրապարակել, որ Ադրբեջանի ու Վրաստանի բարեկամությունը հարվածի տակ է։ Այս անգամ սլաքներն ուղղվում են ոչ թե հայերի կողմ, այլ նշվում է վրացիների «անշնորհակալ լինելը», որոնց Ադրբեջանը բազմիցս փրկել է։

Ադրբեջանցի վերլուծաբանները թվարկում են վրացի քաղաքական գործիչներին՝ ազատականներին, ազգայնականներին, որոնք խոսում են Ադրբեջանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիայի մասին։ «Չար ու ստոր լեզուները, SOCAR-ի դեմ ցածր արշավ սկսելով, Վրաստանի հանրային կարծիք են ներմուծել քարոզչական նորաբանություն՝ SOCARtvelo` մեղադրելով ադրբեջանական պետությանը տնտեսական էքսպանսիայի մեջ», գրում են ադրբեջանցի վերլուծաբանները։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ հայտարարություն է արել վրացիների ու ադրբեջանցիների միջեւ նոր լարվածության մասին։ Վրաստանում անուշադրության չմատնվեց Մառնեուլիում ադրբեջանցի գործիչ Նարիմանովի հուշարձանի վերականգնումը, որի ջանքերով վրացական մի շարք հողեր անցել են Ադրբեջանին։ Ի դեպ, նաեւ այն տեղանքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջիի վանքը։

Lragir.am-ի վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու է լարել իրավիճակը Վրաստանում միջամտության առիթ ստանալու համար։ Վրաստանում, ըստ երեւույթին, հաշվարկում են նման հնարավորությունները։

Մյուս կողմից, չի բացառվում, որ ադրբեջանա-վրացական «բարեկամությունը» հասել է եռման կետին, որից այն կողմ ինքնիշխանության կորուստն է։ Չի բացառվում, որ Թբիլիսին զգացել է դա։

Lragir.am 

* * *

Երեւի պետք էր վերնագրել, թե ինչո՞ւ է Հայաստանը պաշտպանութմ թրքության շահերը Չինաստանում…

……………………………….

Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական Ալյանսին13.06.2020ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն՝ ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխնիզմներից է նաեւ «Կրոնական ազատության Ալյանս»-ը, որը ձեւավորվել է բոլորովին վերջերս:

Ինչու եմ կարծում, որ Ալյանսը հակաչինական է.

Եկող հայտարարություններից արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալյանսի թիրախում:

Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի Չինական Կոմունիստական ​​կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալյանսին, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում` «Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության՝ «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ույղուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների եւ այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքեր եւ 2017թ. ի վեր ճամբարներում արդեն, իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքին Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալյանսին միանալու համար:

Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալյանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչեւ նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:

Եվ դեսերտը՝ Ռուսաստանի դիրքորոշումը. ««Կրոնական Ազատությունը՝ Ալյանս»-ը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին, եւ դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջիցhttps://www.facebook.com/sargsyansuren/posts/10158504082680421

https://livenews.am/press/2020/46085/13/13/34/?fbclid=IwAR3GdBU9bmPqxF0gJ8SCCnDfVcViWFmtlQGh9TSY6i4FwnNf_uD3_0QKt0E

* * *

https://armnewsonline.am/hy-n-1662-erdoxani-gorcakalnern-aktivanum-en-libananumynddem-hayeri-qrderiqristonyaneri-ankayunacnelov-erkiry.html - Էրդողանի գործակալներն ակտիվանում են Լիբանանումընդդեմ հայերի, քրդերի,քրիստոնյաների, անկայունացնելով երկիրը

13.06.2020 – Թուրքիայի ինքնահռչակ Սուլթան Էրդողանի նեո-օսմանյան հակումները բավականին վտանգավոր են դարձրել Մերձավոր Արևելքը եւ Հարավարևելյան Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան, և այդ թվում՝ Լիբանանը: Հյուսիսային Սիրիայի մի քանի արյունոտ միջամտություններից հետո, երբ նրա հազարավոր «մեհմետչիկներ» (թուրք զինվորներ) եւ վարձկաններ անհետացան «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի, Ռուսաստանի եւ սիրիական բանակի, ամերիկյան կոալիցիայի օդային և ցամաքային ավերիչ ստորաբաժանումների հարվածների ներքո, Էրդողանը որոշեց գրավել Լիբիան եւ Ալգեմի կղզիները նավթի եւ գազի հսկայական ռեսուրսների, նաեւ «իսլամական եղբայրության» երազներով: Ավելին, քանի որ Լիբանանը կառուցվում և բարգավաճում էր նաեւ շատ տաղանդավոր հայկական համայնքի, Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից, Էրդողանը դավադրաբար նախագծեց իրականացնել լիբանանահայ համայնքի քաղաքական և ռազմական հետախուզությունը: Նրանք նաեւ հայերին մեղադրեցին՝ սիրիաքների և ասորական «Սայֆո» ցեղասպանությունը վերակենդանացնելու համար, որոնք իրականացվել էին օսմանցիների կողմից, նաեւ Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքում Լիբանանի սարսափելի շրջափակումը, երբ 250 հազար քրիստոնյաներ մահացան սովից։ Վերջերս գրքեր եւ կինոնկարներ պատրաստվեցին այն հանցագործությունների եւ ջարդերի մասին, որոնք Օսմանյան թուրքերը կազմակերպել էին Լիբանանում եւ Սիրիայում, որի արդյունքում 3 միլիոն մարդ զոհվել էր, իսկ հազարավոր ուրիշներ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո գաղթել էին Ամերիկաներ:

Էրդողանի Լիբանան կատարած վերջին այցից հետո, էթնիկ Թուրքմեն եւ Իսլամական Պետության կողմնակից (ԴԱԷՇ-իստ) իսլամական համայնքները ՝ Հյուսիսային Լիբանանում գտնվող Տրիպոլիում և Աքքարում, շատ ջերմ ընդունեցին նրան: Շուտով հիվանդանոցները, իսլամիստ քարոզչության մշակութային կենտրոնները, հակա-շիիթ՝ իրանական եւ սիրիական ռեժիմի դեմ քաղաքական և ռազմական ակտիվությունները նկատելի էին ամենուր: Վերոնշյալ երկրների ւե նրանց հետեւորդների դեմ անցկացվող, հատկապես հակա-հայկական՝ Տրիպոլիի եւ Բեյրութի որոշ փողոցներով Թուրքիայի դրոշներով եւ կարգախոսներով ու մոտոցիկլետներով շրջագայող բազմամարդ ցույցերը թեժացան: Նույնիսկ որոշ միամիտ պաղեստինցիներ սկսեցին հավատալ Էրդողանի ստերին, որոնցից շատերը դարձել էին «իսլամական եղբայրության» կամ ISIS- ի անդամներ, գանձելու համար ամսական կենսաթոշակներ՝ հասարակական անկարգություններ եւ հանցագործություններ կատարելու եւ Լիբանանը ապակայունացնելու նպատակով, նախապատրաստելով եւս մեկ անգամ Լիբանանը դարձնելու Էդողանի նոր-օսմանիստական չարիքի կայսրության մի մասը:

Միայն վերջերս ՝ 2020թ. հունիսի 11-ին, Լիբանանի «Մարդինլի» համայնքի մի անդամ, որը երբեմն իրեն համարում է «քուրդ», երբեմն սուննի «թուրք» կամ լիբանանցի, սիրիացի նախկին բանտարկյալ մաֆիոզ, որը կոչվում է Մունիր Հասսուն, մի տեսանյութ հրապարակեց համացանցով և Ֆեյսբուքով, որում հարձակվում էր լիբանանահայ հեռուստատեսության հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանի վրա: Հունիսի 10-ի երեկոյան Նշանը հարցազրույց էր ունեցել հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար Ուիամ Ուահաբի հետ: Նրանք քննադատում էին Օսմանյան ոճրագործությունները Լիբանանում նաեւ Էրդողանին, որ վերածվում էր շատ վտանգավոր գործոնի արաբական աշխարհում: Հեռուստադիտողներից մեկի լկտի եւ հակահայ ցեղապաշտական արձագանքին ի տես՝ Նշանի բուռն պատասխանից հետո, արձագանքները շարունակվեցին երկրորդ օրը…։ Այս «անհայտ» թուրք «հայրենասերը» (որ ասաց, թե ինքը Լիբանանում «Մարդինլի» միության նախագահն է) ոչ միայն ամենակեղտոտ խոսքերով քննադատեց հայ հեռուստատեսային հաղորդավարին, այլեւ արդարացրեց թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը եւ «սպառնաց», որ անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կոտորածներ կատարելու են «անհավատ» հայերի դեմ: Հայ եւ քրիստոնյա առաջադեմ շրջանակները զայրացել էին այս վտանգավոր ակնարկներից՝ որոնք հաստատ, ինչպես միշտ, վճարված էին Լիբանանում Թուրքիայի դեսպանատան և հետախուզության կողմից, որոնք պաշտոնապես անամոթաբար «պաշտպանում էին» թուրքական «պատիվը», ինչպես նախկին ՆԳ նախարար Աշրաֆ Ռիֆին եւ նախկին պատգամավոր Միսբահ ալ-Ահդաբը: Հինգշաբթի օրը ՝ հունիսի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, նրանք թուրքական դրոշներով ցույց կատարեցին Արեւմտյան Բեյրութի «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության շենքի դիմաց՝ հերթական անգամ հայհոյելով Նշանին եւ հայերին՝ ամենակեղտոտ խոսքերով: Երեկոյան ՀՅԴ լիբանանահայ ազդեցիկ պատգամավոր Հակոբ Բագրատունյանը յայտարարեց, որ կապ հաստատել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, նախագահական պալատի հետ և մի խումբ փաստաբաններ այս վտանգավոր զարգացման առիթով հայց են ներկայացնելու դատարան՝ ընդդեմ «լիբանանցի» Մունիր Հասսունի եւ նրան զրկեն Լիբանանի քաղաքացիությունից, քանի որ նա իրեն համարում է Էրդողանի հետևորդ: Համենայնդեպս, հակառակ տնտեսական, քաղաքական եւ կորոնավիրուսային ճգնաժամային մթնոլորտին, լիբանանահայությունը երբեք չի հանգստանա եւ կշարունակի պայքարել ճշմարտության համար

Հ.Գ.- Այս կապակցությամբ արդեն իսկ ստացել ենք զորակցության եւ համերաշխության մեծաթիվ նամակներ ամբողջ աշխարհի քրդերից։

Համո Մոսկոֆյան / Բեյրութ

Նյութի աղբյուր՝ www.azg.am

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։