Ինչ է այդ «սոցիալական հեռավորոություն» ասվածը… – …քաղաքաքաքականություն – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբնության առաջնորդ)

…քաղաքաքաքականություն

Այսօր խառնված են քաղաքական այլախոհությունն ու քաղաքական այլատյացությունը, իսկ քաղաքականության այլասերվածությունը դարձել է քաղաքականության առաջնայնություն…

* * *

…«սոցիալական հեռավորոություն» ասված Հայկական Համակարգից դուրս ձեւակերպում է – այն առկա է բացառապես կաստայական ներքին կառույց ունեցող համակարգերում… Նման համակարգ ի բնե առկա է հնդիկների մոտ (չնայած 1950-ին Հնդկաստանի Սահմանադրությունը հռչակեց կաստերի հավասարություն, սակայն կաստայի սոցիալական հարաբերությունների մնացորդները մինչ օրս կան), Հայաստանում շատերը դրան ականատես են լինում եզդիական համայնքի հետ շփվելիս… Այն առկա է նաեւ միապետական եւ մահմեդական շատ երկրներում եւ այլն…

…Երբ հարուստներն ու աղքատները, հոգեւոր ու աշխարհիկ դասերի ներկայացուցիչները հստակ տարբերակված են եւ էլի նման բաներ……«սոցիալական հեռավորոություն» ասված սոցիալական շերտերի տարբերակումն է՝ ընդգծումը, որը գոյություն չունի Հայկական Համակարգում…

Բայց սա էլ են փորձում …«հայկականացնել» …  

Իսկ «սոցիալական հեռավորոություն» ասվածն իր միջազգային կնիքը ստացել է արեւմտյան արժեհամակարգի հերթական խեղումների համապատկերում՝ ամեն ինչ եւ ամեն բան սոցիալական հողի վրա բերելու մոլուցքով…

…Հայկական Համակարգը երբեւէ չի ունեցել կաստայական տարբերակումներ – իսկ եթե պատմական վայրիվերումների որեւէ ժամանակահատվածում նման բան նկատվել է (հայության որեւէ հատվածում), ապա դա եղել է պետականությունից զրկված լինելու եւ ձեռքբերովի երեւույթ՝ տվյալ տիրող օտար իշխանոևւթյան ազդեցություն կամ պարտադրանք…

Հանրահայտ է, որ Հայաստանը միակ երկիրն է եղել, որ ստրկատիրական կարգերի ժամանակահատված չի անցել անգամ թագավորական ժամանակներում – ստրկատիրությունը հեռու է հայի էությունից ու ինքնությունից… Եղել են նազիր-վեզիրներ … ծառաներ կամ այլատիպ սպասարկուներ, բայց դա կաստայական համատարած ու համակարգված բնույթ չի կրել… Այսօր էլ կան ծառայություններ նու սպասարկող կազմակերպություններ կամ անձեր, բայց դա սոցիալական շերտավորման երեւույթ չէ…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։