Հայոց ողջախոհության Աստվածուհու տոնն է…

Այսօրհունիսի 22-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կառույցները նշեցին Նանե Աստվածուհու տոնը (տոնը սկսվել է հունիսի 21-ի գիշերը, (ԱՐԷԳԱԿ գտնվել է իր ԿԻԶԱԿԵՏ-ում) եւ կավարտվի ամսի 23-ին): Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Աստվածուհուն՝ ակնկալելով, որ Նա իր ողջախոհ կեցվածքով կօգնի տարվա հաջորդ կեսն անցկացնել ազգովի կազմակերպված, առավել բարենպաստ ու գալիք ձմռանը առավելագույնս պատրաստված:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդներն այս անգամ տոնը նշեցին  իրենց ընտանիքներում (առկա թագավարակի համաճարակով պայմանավորված): Հունիսի 22-ին, մայրաքաղաք Երեւանում, ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո, արեւածագին՝ հայացքները Մասիսներին ուղղված, Նանե Աստվածույհու տոնի ծիսական արարողությունը կատարեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ հայ արի քրմերը…  

Արիադավան ընտանիքներում ողջախոհության Նանե Աստվածուհուն փառաբանեցին Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման, ինչպես նաեւ իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ հանուն ազգի բարօրության գործադրելու համար:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին՝ հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելո, Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

22.06.2020թԵրեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։