Հազարամյակմերի Ձայնը – Ազգային Պետությանը սպասելիս… / …պատական կարգի եւ ազգային օրենքների փորձի պակաս հայը չունի… – Պարբերաբար խոսք է հնչում այն Պետա-Իրավական Համակարգի մասին, որը պետք է համահունչ լինի հայի մտածելակերպին ու կենսակերպին, որը պետք է Հայկական Համակարգ ընկալվի բոլոր առումներով… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կյանքեր՝ կյանքերի վրա…

…այն ճանապարհը, որով քայլում ես քո ամենօրյա գործերով…

…այն տարածքը, որտեղ կառուցել ես քո տունը, արտադրությունը, զվարճանքի վայրը…

…այն ստորգետնյա պահեստարանը, որտեղ պաշար ես հավաքում կամ մեկ այլ բան…

…այն… … …

- հայտնվել են տարբեր՝ միմյանց ծածկող շերտերի վրա, որոնցից յուրաքանչյուրը …կյանքեր, քաղաքակրթություններ, մարդկային, կենդանական ու բուսական աշխարհներ է թաքցնում, որ քեզ կարող են տանել հազարավոր, միլիոնավոր, հարյուր միլիոնավոր … տարիներ հետ … դեպի Մոլորակի եւ Մարդու Սկիզբը…

..Խորհրդավոր Գաղտնիքների Բացման Բանալին կարելի է գտնել նաեւ այդ շերտեր մարմնապես չմտնելով – այլ՝ Գենետիկ-Ծինաբանական Հիշողությանը դիմելով … որին ընդունակ է միայն Եռահամակարգ Մարդ Արարածը (Մարմնով-Մտքով-Հոգով ներդաշնակ գործող)…

………………………………………

/…Ավագների ժողովին զուգահեռ գործել են նաեւ Ժողովրդական Ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորներին, եւ այդ ընտրությունները համարվում էին Աստծո կամքը (ՙՁայն բազմաց՝ ձայն Աստծո՚)…/

/…Ավագների ու Ժողովրդական Ժողովների նմանությամբ գործում էին Աշխարհաժողովները, Իշխանաց Ժողովները, ինչպես նաեւ՝ քաղաքային ինքնավարությունները (տեղական ինքնակառավառում)…/

/…Կիրառվել է նաեւ արքաների ընտրության ձեւը, որն ունեցել է հստակ ընտրակարգ…/

/…Յուրօրինակ կառավարում եւ օրենքներ են կիրառվել Նաիրյան «երկրների» դաշինքների ժամանակաշրջանում, երբ գործում էր հոգեւոր համադաշնությունը…/

…………………………………………………

Պարբերաբար խոսք է հնչում այն Պետա-Իրավական Համակարգի մասին, որը պետք է համահունչ լինի հայի մտածելակերպին ու կենսակերպին, որը պետք է Հայկական Համակարգ ընկալվի բոլոր առումներով…

Բայց շատ կարեւոր է, որ Հայկական Համակարգը պաշտպանված լինի մինչեւ իր կյանքի կոչելը, ամրագրված լինի Պետության Գլխավոր Օրենսգրքով՝ Սահմանադրությամբ, այսինքն այդ ընթացքում պետք է իրավական հիմնավորումներ ու դրանք պաշտպանող օրենքների ընդարձակ փաթեթ նախապատրաստվի…

Սակայն, մինչ այդ էլ՝ ինքնապաշտպանության, ավելին՝ անվտանգության նախապատրաստական գործընթացներ պիտի հասնեն ավարտին, որից հետո Հայկական Համակարգը, Պետության Գլխավոր Օրենսգիրք-Սահմանադրությունը կյանքի կկոչվի արդեն կյանքի իրավունք ունենալով…  

…Յուրաքանչյուր ազգ (ազգային պետություն) հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող, նաեւ ազդող է նրա Ազգային-Պետականան Անվտանգության Համակարգը: Այս կառույցն է ամենառազմավարականը բոլոր ազգային ու պետական համակարգերի շարքում… Երբ ետ ենք նայում, մեր զորեղ նախնիները մշտապես բարելավել ու հզորացրել են այդ կառույցը՝ հասցնելով կատարելության, որն էլ բազում հազարամյակներ նպաստել է հզորագույն հայկական պետական կազմավորումների գոյատեւմանն ու ծավալմանը:

Անվտանգության Համակարգում կիրառվել (այժմ էլ որոշակիորեն կիրառվում) են պետա-իրավական, ռազմա-պաշտպանական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-գաղափարական, լեզվա-կրթական, բարոյա-հոգեբանական, գիտա-մշակութային, բնապահպանական եւառողջապահական, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգեր, սակայն, ամենազորավորը եղել է ու մնում է (որ այսօր բացակայում է) Ոգե-Տիեզերական Զորությունների ընկալման եւ կիրառման կառույցը…

Մեր նախնիները զորավոր են եղել այդ ասպարեզում, թողել են շահեկան գիտելիքներ … ինչը սակայն այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով պարուրված գարծածվում է որոշակի ազգերի ու երկրների կողմից… Իհարկե դա կիրառվում է սովորական աչքին անտեսանելի ձեւերով եւ իր ազդեցությունն է թողնում մարդկության ոչ միայն ներկայի, այլեւ՝ հետագայի վրա… Այս տիեզերահաս իմաստությամբ կարելի է տկարացնել-տխմարացնել (ենթարկեցնել) ազգերի, քանդել դեռ գոյություն ունեցող ազգային (որոշակիորեն պահպանված) պետություններ՝ շատ խնդիրներ լուծելով առանց զինված կամ որեւէ այլ բացահայտ ընդհարման… ապազգային ու հակապետական, անմարդկային ու հակաստվածայի օրենքների եւ կացութաձւի պարտադրմամբ…

… Ցավոք, մեր այս Արարչատուր-Աստվածահաս Բնական Զորությունից մենք դեռեւս չենք օգտվում, տեղյակ (մոռացել) չենք, որի հնաարավորություններն ունենք գենենա-ծինաբանորեն… Հիշեցնենք, որ թաքնագիտական (գաղտնագիտական) կառույցների հետքեր գտնվել (դեռ գտնվելու) են մեր Բնօրրան-Հայրենիքում (ինչպես Անիի շրջակայքում են ժամանակին ուսումնասիրել նման մի կառույց, որի մասին հիշատակել է նաեւ Գեորգի Գուրջիեւը))…

Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց (բացթողում է նաեւ ազգային անվտանգության համապարփակ հայեցակարգի բացակայությունը), ուստի մեր պետության եւ համայն հայության գերխնդիրն է ներդնել ու շարունակաբար արդիականացնել Ազգային (Հայոց) Անվտանգության Համակարգը՝ ինքնատիպորեն զարգացնելով վերը նշված եւ այլ ոլորտներից յուրաքանչյուրը…

…Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հենքին եւ այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել ու տրվել է նաեւ այլ ազգերի… բայց այսօր մենք չենք հիշում, որ ունեցել ենք հստակ պատկերացումներ ոչ միայն երկրային իրողությունների, այլեւ տիեզերական իրավունքների ու պարտականությունների մասին, Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամենայն Արարման եւ դրա հետ կապված Օրենքների՝ Տիեզերքի Կարգի եւ Աշխարհի Կարգի վերաբերյալ…

Այսպես են ստեղծվել նաեւ մեր ավանդական ու սովորութական իրավունքները, քաղաքակրթություններն ու հավատքի-պաշտամունքի բացատրելի դրսեւորումները, որից եւ ծնվել են Արարչական Տիեզերակարգի ընկալումը, Աստվածապաշտությունը, Ազգզցողությունը, Ծնողասիրությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռան … եւ նախնյաց այլ պատկերացումներ…

Սակայն, դարերի ընթացքում այդ ամենն աստիճանաբար աղավաղվեց եւ խեղաթյուրվեց, հայի ինքնությունն ու ինքնագիտակցությունը սահմանափակվեց, հզոր պետականությունը գոյատեւող՝ մերթ ընդ մերթ վերացող-վերականգնվող պետական միավորների վերածվեց…

Աղավաղումներն ու խեղաթյուրումները նաեւ մարդկությանը հեռացրին իրականությունից եւ ազգային ամեն բան, այդ թվում օրենքներն ու պետա-իրավական պատկերացումները բնականից վերածվեցին արհեստականի… ինչպես արհեստածին ազգերն ու երկրները ոչնչացման դատապարտեցին բնածին ազգերին ու նրանց հայրենի երկրերը…  համամարդկայինը վերածվեց հակամարդկայինի, միջազգայինը՝ ապազգայինի, աստվածայինը՝ կրոնախեղման կամ անհավատության…

…Դառնալով հային, հիշեցնենք, որ միայն Հայակրոնությունը (ինչպես Ցեղակրոնությունը՝ Ցեղը ներսում կրելը) թույլ կտա վերստին ընկալել Տիեզերական Հավերժական Խորիմաստ Խորհուրդները, քանի որ Գենա-Ծինաբանական ընկալումներում է թաքցրած (կա գենետիկ հիշողություն) Արարչի եւ Ամենայն Արարման Գաղտնիքների Բանալին…

* * *

Մինչեւ Պետության Գլխավոր Օրենսգիրք-Սահմանադրությամբ հանդես գալը պետք է վերանայել մեր գործերը բոլոր ասպարեզներում… Մեր մեջ պիտի ամրագրենք, որ մերժում ենք Հայ Ազգի ինքնատիպությունը, առաքինություններն ու առաքելությունը խաթարող, մարդկային, ընտանեկան եւ ազգային ու հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր էությանն անհարիր երեւույթները: Պիտի հաստատել Հայ Ազգի բարոյահոգեբանական ու ավանդական հիմքի վրա զարգացող արժեքները՝ Արժեհամակարգը, Հայոց ազգային գաղափարախոսության եւ դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականությունը, անվտանգության, ռազմա-պաշտպանական հայեցակարգերը: Ամենաառաջնային օժանդակում պիտի ստանան Հայագիտությունը, Հայակրոնության ու Հայադավանության հայեցակարգերը: Պետք է պետականորեն հովանավորել Հայոց լեզվի (անկախ լեզվաքաղաքականության վարում) ու Հայոց պատմության, գիտության, կրթության եւ մշակույթի (նաեւ մարզականի) որակական առաջընթացը … օտար հարկադրանքից զերծ վերաշարադրումն ու վերաիմաստավորումը: Պետք է անվերապահ կասեցնել եւ արգելել մեր երկրում ամենատարբեր աղանդների, օտար ու անբարո (անբնական) գաղափարախոսություններ ու բարոյախոսություններ դավանող, Հայաստանաքանդ ու հայամերժ «բարեգործ ու դրամաշնորհներ պարգեւող» կամ նմանատիպ այլ կազմակերպությունների գործունեությունը…

Պետք է ընթանա հանրային բոլոր շերտերի առողջացում, հասարակական (նույնն է՝ ժողովրդական) ու ազգային արժեքային համակարգերի նույնացում՝ ազգայնացում, առաքինի համամարդկային ու ավանդական ազգային արժեքների համադրում: Անհրաժեշտ է հավասարակշռել հասարակական ու պետական լծակների, իրական հայամետ պետականամետության (ոչ ինքնանպատակ իշխանամետության) ձեւավորման գործընթացները: Իշխանության, իշխանամետ կառույցների ու կազմակերպությունների ինչպեսեւ քաղաքական ընդդիմադիր դաշտի փոխհարաբերություններում հավասարակշռության (իհարկե՝ Հայաստանանպաստ-հայամետ ուղղվածությամբ) պահպանումը եւս կարեւոր է:

Մեր երկրի ներքին քաղաքական կյանքի վերադասավորում, բարոյականացում, հասարակական ու քաղաքական կայուն դաշտերի ձեւավորում, մերձեցում պիտի իրականացնել: Բոլոր մարզերում հասարակական ու քաղաքական (նաեւ՝ տնտեսական, գիտական, մարզական-մշակութային) կառույցների ձեւավորում պիտի ապահոբվել՝ ինչպես մայրաքաղաք Երեւանում: Արցախում եւ ազատագրված հայկական տարածքներում պետք է վերաբնակեցման քաղաքականության շարունակականություն լինի, տնտեսական ու գիտա-կրթական, մարզա-մշակութային գործունեության ծավալում լինի՝ սփյուռքի հետ միասին:

Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի կարգավորման մոտեցումները պետք է վերանայել, բանակցություններում ճկուն, բայց ընդգծված հայամետ դիրքորոշում ամրագրել, դիվանագիտությունը որոշակի նախահարձակ եւ համաշխարհային ծավալումներին համապատասխան դարձնել… Ջավախքի կարգավիճակի վերանայում նախաձեռնել, ջավախահայության շահերի պետականորեն պաշտպանություն ստանձնել: Նախիջեւանի (նաեւ նախիջեւանահայոց հիմնախնդիրների արծարծում) եւ այլ բռնազավթված հայկական տարածքների (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների) խնդիրները պետք է միջազգայնացնել եւ մեր պետության կնքած ու մեր շահերին առնչվող այլ նախկին ու ներկա պայմանագրերը վերանայել կամ արծարծել ըստ նպատակահարմարության: Հայ Դատի հետեւողական հետապնդումը պիտի դարձնել արտաքին ուղղության առաջնային խնդիր, այդ համապատկերում՝ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման, փոխհատուցման եւ մեր պահանջատիրության հետեւողական քաղաքականությունը պետք է այլընտրանք չունենա:

Համաշխարհային ամենատարբեր կառույցներին անդամակցելուն զուգահեռ, հետեւողական կապեր պետք է հաստատել Հայաստանի հետ ընդհանրական շահեր ունեցող (ոչ միայն տարածաշրջանային) երկրների հետ՝ նոր, նպատակային ռազմա-քաղաքական դաշինքներր ձեւավորորելով:

Հայաստանի հարկային, մաքսային, բանկային, վարկավորման եւ ներդրումային քաղաքականությանը եւս պետք է վերանայել, համակարգել՝ բացառելով ազգային-պետական ունեցվածքի փոշիացումն ու ազգի հետագա ստրկացումը: Պետական ու մասնավոր տնտեսավարման հարաբերությունների կանոնակարգումն ու համադրումը եւս կարոր է, շուկայի ու դրամաշրջանառության ազատ, բայց ոչ պետությունը թուլացնող գործունեության կարգավորումը, կազմակերպումը պետք է լինի ուշադրության կենտրոնում: Հայոց Պետության համար ռազմավարական նշանակությամբ օբյեկտների ցանկի ճշգրտում եւ դրանց նկատմամբ պետական ազդեցության պահպանումը պետք լինի, մասնավոր տնտեսական մենաշնորհային քաղաքականությունը պետք է բացառել:

Հիմնականում տեղական հումքի, աշխատուժի, գիտական-տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ավարտուն արտադրական փուլով արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ծրագրեր պիտի նախաձեռնել, հետագայում դրա վրա հզոր, ժամանակակից-առաջավոր տնտեսության կազմակերպել, միաժամանակ հայ ավանդական արհեստներն արդիականացնել: 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել՝ հանրության ամենատարբեր (հատկապես անապահով, թոշակառու եւ նպաստառու, ուսանողության ու երիտասարդ սերնդի, պատերազմների մասնակիցների) եւ նմանատիպ այլ խավերի սոցիալական պաշտպանության, սոցիալական արդարության  հավասարապես կիրառմանը: Աշխատատեղերի ծրագրավորված ու շարունակական կազմակերպումը, աշխատավարձերի, նպաստների եւ այլ վճարումների կանոնավորումը պետական առաջնահերթություն պիտի լինի: Արտագնա աշխատանքների պետականորեն կազմակերպումը, դրանց իրավական պաշտպանությունը պետք է կազմակերպված բնույթ կրի, արտագաղթի կասեցումը՝ միաժամանակ ներգաղթի կազմակերպումը պետք է ազգային առաջնային ծրագիր դարձնել: Իսկ դրամամիջոցների եւ ազգային արժեքների՝ երկրից անօրինական արտահանման պիտի լրջորեն կասեցնել…

Գիտության ու տեխնիկայի, լեզվակրթական ու առողջապահության բնագավառների որոշակի ազգայնացում պիտի իրականացնել, նաեւ արդիականացնել, այդ ոլորտների իրատեսական վարկավորում եւ աշխատակիցների գործունեության համար նորմալ պայմանների ստեղծել (նաեւ օտար դրամաշնորհներից զերծ պահելու համար): Հայ արվեստի, մշակույթի, նաեւ՝ մարզական ոլորտի օրինաչափ զարգացում ապահովել, հինավուրց հայկական մշակույթը եւ համաշխարհային մշակութային արժեքները համադրել, մեր արվեստի ու մշակույթի արժեքների կազմակերպված ու նպատակային միջազգայնացում իրականցնել: Կրթական համակարգի բարելավել եւ կանոնակարգել:

Հետևողական ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապերը, Հայոց Պետության կողմից Համահայկական Քաղաքականություն իրականացնել, սփյուռքյան բոլոր կառույցների հետ ի շահ Հայաստանի համագործակցել. Համահայկական քարոզչական ու տեղեկատվական-վերլուծական կենտրոն ստեղծել, պաշտպանական միասնական կառույցներ ձեւավորել, ինչպես Ազգ-բանակ – Համահայկական բանակ… Այս օրինակով Համահայկական դրամագլխի, դրամատան կազմակերպումը նախաձեռնել: Հայահվաքի ու Հողահավաքի ռազմավարությունը ծրագրել…

…Այնուհետեւ, գործող օրենքները, Սահմանադրությունն անհապաղ վերանայել – Համահայկական Սահմանադրություն պետք է ունենաք, որը կհամապատասխանիմեր Պատմա-Արժեքային Համակարգին, Հայկական Էությանն ու Ինքնությանը, Բարոյահոգեբանական Նկարագրին եւ այսպես շարունակ… Հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձեւի վերաարժեքավորումը, դրանց արդիականացումն ու պարտադիր կիրառումը պետք է իրացվի մեր կյանքի բոլոր ոլորտներում

* * *

Իրավունքը Տիեզերական Ծագում ունի, ինչպես Ազատությունն ու Անկախութմունը…

Առաջնորդվելով Համատիեզերական Օրենքներով, ներդաշնակ Բնության հետ՝ Հայ Ազգը հազարամյակներ շարունակ ստեղծել է ուժին եւ արդարությանը հիմնված հաստատուն սկզբունքներ, ապրելակերպ ու մտածելակերպ:

Հայ Ազգի նկարագիրը վերագտնելու հիմնական ոլորտը՝ կրթական ազգային համակարգը, ազգային դպրոցն է: Այն պետք է լինի անվճար, պարտադիր ու պետք է ծառայի մեր սերունդների Հայեցի կրթությանը, Հայոց լեզվի իմացությանը, ձեւավորի Հայեցի մտածողության եւ էության, մեր ավանդույթների ու սովորույթների, բարոյական նկարագրի, հոգեւոր կերտվածքի հիմքով ամրապնդի հայրենասիրական-հայրենապաշտական գաղափարներ:

Հայոց ազգային դպրոցը մեր նորահաս սերնդի էությունից պետք  է դուրս  մղի  օտար բարքերը, բարոյականությունը, հոգեբանությունն ու մտածելակերպը: Այդ պատճառով առաջնային է դառնում ազգային, բարոյահոգեբանական, ավանդական ու մշակութային արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ հարստությունների վերարժեվորման, վերահաստատման ու վերականգնման գործը:

Հայոց ազգային դպրոցը պետք է ապահովի Հայ Ազգի դարձը դեպի Ակունքներ, արթնացնի Հայ Ցեղի Գենն ու ամրագրի Ամբողջական Հայաստանի վերատիրման ու Հայկականության (նաեւ՝ Համաարիականության, որպես Արարչածին Ազգ) գաղափարները: Միայն այս պայմաններում լիարժեք կվերականգնվի Հայ Ազգի նկարագիրն ու կերտվածքը, որը կդառնա Հայի Առաքելության իրականացման նախապայման

…………………………………………………

Այն ինչ Երկնքում է, նույնն է Երկրի վրա…

/…Ավագների ժողովին զուգահեռ գործել են նաեւ Ժողովրդական Ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորներին, եւ այդ ընտրությունները համարվում էին Աստծո կամքը (ՙՁայն բազմաց՝ ձայն Աստծո՚)…/

/…Ավագների ու Ժողովրդական Ժողովների նմանությամբ գործում էին Աշխարհաժողովները, Իշխանաց Ժողովները, ինչպես նաեւ՝ քաղաքային ինքնավարությունները (տեղական ինքնակառավառում)…/

/…Կիրառվել է նաեւ արքաների ընտրության ձեւը, որն ունեցել է հստակ ընտրակարգ…/

/…Յուրօրինակ կառավարում եւ օրենքներ են կիրառվել Նաիրյան «երկրների» դաշինքների ժամանակաշրջանում, երբ գործում էր հոգեւոր համադաշնությունը…/

Առաջնորդվելով Տիեզերական Օրինաչափություններով եւ Բնությանը Համահունչ Հայ-Արիական Ներցեղային Օրենքներով ու Բարոյականությամբ՝ մեր նախնիները ստեղծել են ցանկացած միջավայրում եւ հարաբերություններում ներդաշնակ գործող ՕՐԵՆԱՆԵՐ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, որը ձեւավորել է ուժին ու արդարությանը հիմնված (կամ՝ ուժ եւ սեր, ինչպես Վահագնի եւ Աստղիկի դեպքում է՝ սիրո վրա հենված ուժն է արդար, հակառակ դեպքում՝ բիրտ ուժ է…) Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) Ապրելակերպը

ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը ներառել է անհատի եւ ազգի (ներկայումս՝ հանրության) կյանքի, գործունեության բոլոր ոլորտները՝ նշելով դրանց դերն ու նշանակությունը, չշեղվելով «Երկնային Սրբազան Իշխանության (հիերարխիայի)» կարգից, որն ինչպես հետագայում նշվել է հին ազգերի վիպերգերում, ավանդազրույցներում, առասպելներում «Արքայական իշխանությունն իջեցված է երկնքից, իսկ արքաները՝ նշանակված Աստվածների կողմից» (այն ինչ Երկնքում է, նույնն է Երկրի վրա): Ամեն ոք՝ բարձրից ցածր եւ մեծից փոքր, ունեցել է իրեն ամրագրված համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: Եվ առավել իրավունքների արժանացածը օրինաչափորեն ավելի շատ պարտականություններ է ունեցել: Իսկ ներցեղային օրենքների ու բարոյական սկզբունքների առաջ անխտիր հավասար են եղել բոլորը

Հին Հայերը, ապավինելով Տիեզերական Սրբազան Իշխանության կարգին եւ դարերի փորձությամբ թրծված նախնյաց իմաստությանը, շարունակել են առաջնորդվել ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ, ինչպես նաեւ՝ ավանդական կացութաձեւով

Բազմաթիվ իրավաբանական հասկացություններ սերնդե սերունդ փոխանցվել են բանավոր եւ ժամանակի ընթացքում հաճախ ենթարկվել են խեղաթյուրումների: Այդ իսկ պատճառով դեռեւս լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա… Ամենահին պատմական աղբյուրները հավաստում են, որ ավանդական օրենքները նույնիսկ փոքր շեղումների ենթարկվում են հազարամյակների ընթացքում՝ հաճախ գործելով «ընդհատակում»՝ իբրեւ չգրված օրենքներ:

Ուրեմն, ներկայումս պատմականորեն ամենահինը համարվող դատաիրավական օրենքները կարող են մարդկությանը իրականությունից հետ տանել նույնիսկ մի քանի տասնյակ հազարամյակ

Պատմությանը հայտնի հնագույն Հայկական պետությունները (…Արատտա, Կուտիական եւ Նաիրյան «երկրների» դաշինքներ, Հայասա, Ուրարտու, Բիայնա (Այրարատ), Մեծ եւ Փոքր Հայքեր, Կիլիկյան Հայաստան եւ այլն) կամ պետական կազմավորումները շարունակաբար ունեցել են ոչ միայն իրենց պետական կարգը, դատաիրավական օրենքները, այլեւ՝ իրավաբանական հասկացությունները եւ, անկախ պետականության ձեւից (…Աստվածապետական կամ աշխարհիկ միապետություն, ժառանգական կամ ընտրովի արքաների թագավորություն, իշխանապետություն, մարզպետություն, կյուրոպաղատություն, մելիքություն եւ այլն), պահպանել են Երկնային Սրբազան Իշխանության կարգը:

Աստվածապետական միապետություններում հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր քուրմ-արքայի ձեռքում: Եվ հոգեւոր առաջնորդին էր պատկանում Գերագույն Իշխանությունը, նա ճանաչվում էր որպես Աստծուց նշանակված Գերագույն Քուրմ («Աստծո փոխարքա», «քրմապետ», «կենդանի Աստված», «Աստծո փոխանորդ» եւ այլն), որը «Աստծո կամքը» կատարողն էր: Պետական բոլոր գործերով զբաղվում էին հոգեւորականները, իսկ կառավարման բարձրագույն մարմինը Ավագների Ժողովն էր, որ նախագահում էր արքան եւ ուներ վճռորոշ ձայնի իրավունք: Ավագների Ժողովը լուծում էր արտաքին քաղաքականության, ռազմական ղեկավարման ու ռազմավարական նշանակության այլ խնդիրներ: Մշտական հսկողություն էր սահմանված հանրային կյանքում, եւ տարբեր բնագավառներում կային համայնական, տոհմացեղային, առեւտրական, տնտեսական (մասնավոր սեփականատիրական), հարկային, հողի, ջրային (ջրանցքաշինության), տաճարաշինության ու պետությունը ամրապնդող այլ իրավաբանական սահմանումներ: Ավագների ժողովին զուգահեռ գործել են նաեւ Ժողովրդական Ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորներին, եւ այդ ընտրությունները համարվում էին Աստծո կամքը (ՙՁայն բազմաց՝ ձայն Աստծո՚)…

Աշխարհիկ միապետություններում արքան հոգեւոր բարձրագույն պաշտոնյա (գերագույն քուրմ, քրմապետ, կաթողիկոս…) չէր, եւ հստակորեն սահմանազատված էին արքայի ու հոգեւոր առաջնորդի իրավասությունները: Նման պետությունը ղեկավարվում էր Հայոց արքունիքի, նրան առընթեր Գերագույն ատյանի (դիվանի), բարձրագույն վարչական մարմինների եւ գործակալությունների (սպարապետություն, մաղխազություն, մեծ դատավարություն…) միջոցով եւ անխախտ գործում էին ավանդական օրենքներն ու բարոյահոգեբանական սկզբունքները: Ավագների ու Ժողովրդական Ժողովների նմանությամբ գործում էին Աշխարհաժողովները, Իշխանաց Ժողովները, ինչպես նաեւ՝ քաղաքային ինքնավարությունները (տեղական ինքնակառավառում)…

Կիրառվել է նաեւ արքաների ընտրության ձեւը, որն ունեցել է հստակ ընտրակարգ, թագավորելու որոշակի ժամանակահատված եւ սահմանված իրավունքներ: Նման ձեւը անառարկելիորեն արդարացրել է հատկապես Կուտիական շրջանում՝ բարեպաշտ արքաների աշխարհակալության ընթացքում

Յուրօրինակ կառավարում եւ օրենքներ են կիրառվել Նաիրյան «երկրների» դաշինքների ժամանակաշրջանում, երբ գործում էր հոգեւոր համադաշնությունը: Պատերազմների ընթացքում իշխաններից մեկն ընտրվում էր ընդհանուր ղեկավար, կենտրոնացվում էին բոլոր կարողություններն ու գործողությունները, իսկ հաղթական ավարտից հետո բոլոր «երկրների» իշխանները շարունակում էին անփոփոխ պահել իրենց կարգավիճակը, «երկրի» տարածքը, առանձնահատկություններն ու օրենքները

Իրավաբանական եւ բարոյահոգեբանական սկզբունքները փոխվել են ըստ պետական կառուցվածքի, պայմանավորված պարզ կամ բարդ (համադաշնային), միատարր կամ բազմատարր լինելու հանգամանքով, որն էլ իր կնիքն է դրել փոխադարձ հարաբերությունների սահմանման ու կարգավորման հատվածում: Ըստ իրավունքի պատմության բազմաթիվ մեկնաբանների՝ Հայ իրավունքը նաեւ Արիական է (իսկ ավելի ընդարձակ իմաստով՝ Հայ-Արիական), եւ հետագայում Հայ Ցեղի (Հսկաների Ցեղի) ազգայնացմամբ (մասնատմամբ՝ ազգերի, ազգակիցների) ստացել է հստակ ազգային բնույթ՝ պահպանելով Հայ-Արիական սկզբնաղբյուրի հիմնական գծերը: Իրավունքի սկզբնական եւ ամենահին աղբյուրը սովորույթն է՝ սովորութական իրավունքը, եւ Հայ-Արիական իրավաբանական սահմանումները բխում են իրավունքի հենց այդ ակունքից: Այժմ օրենքները «ստեղծում» են «շահագրգռված» մարդիկ, եւ իրենք էլ վճռում են ամեն բան, նրանց «օրինական» անօրինականություններին հիմնականում հակադրվում է բազմադարյա սովորույթը, որն արդեն ամրագրված է մեր Գենում եւ ներհայեցողությամբ ինքնաբերաբար ուղղորդում ու կարգավորում է հայ մարդու ինքնագիտակցությունը, գործունեությունը

Դարերի ընթացքում սերնդե սերունդ մեզ են հասել բազմաթիվ օրենքների ժողովածուներ, դատաստանագրքեր, մատենագրական եւ վիմագրական վկայություններ, հնագիտական եւ ազգագրական նյութեր, ինչպես նաեւ «իրավաբանական պատումներ» բանահյուսության՝ առասպելների (արժեքավոր է հատկապես «Սասնա Ծռերը»՚), հեքիաթների, հայրենների, ժողովրդական խաղիկների, առած-ասացված-քների, առակների, աշուղա-գուսանական երգերի միջոցով, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են, կազմվել (հաճախ անթույլատրելիորեն հիմնվելով նաեւ այլ աղբյուրների  կամ հարմարեցվել են տիրող բռնակալներին ու զավթիչներին) եւ շարունակաբար լրացվել ու ձեւավորել են Հայ դատաիրավական միտքը:

Հայ իրավունքի որոշ մեկնաբաններ նշում են, որ Հայկական իրավունքն անցել է երկու հիմնական փուլ՝ Հայրիշխանության եւ Մայրիշխանության: Սակայն դա այդպես չէ: Հայերի ծագումն ու զարգացումը, նույնիսկ երկրի անվանումը (Հա(յ)րք, Հայրերի Երկիր) հերքում են դա՝ չբացառելով իհարկե, մասնակի դրսեւորումները, որոնք ձեռքբերովի  են ու բնականորեն մերժելի: Բոլոր դեպքերում էլ հստակ եւ անառարկելիորեն իրականացվել են ինչպես իրավունքները, այնպես էլ պարտականությունները, եւ կատարվել է հսկայական անցում՝ ընդհուպ անեծքից (որում ընդգրկված էին նաեւ քրեա-իրավական հասկացություններ), մինչեւ կանոնակարգված օրենքների ու իրավաբանական սահմանումների կիրառումը

Բոլոր ժամանակներում առանձնապես կարեւորվել է ընտանեկան, ամուսնա-ընտանեկան իրավունքը, որի սահմանած ձեւը միակնությունն է եղել (իհարկե, այստեղ էլ մասնակիորեն կիրառվել է նաեւ բազմակնությունը, որը Հայրենիքից դուրս գտնվելու ու նաեւ՝ օտար ազդեցության հետեւանք է): Այդ իրավունքի կիրառումը սերնդատվության շարունակելիության նախապայմանն է եղել: Ամուսնա-ընտանեկան իրավունքը սահմանել է ընտանիք, ընտանիքի կազմ, ընտանիքի գործելակարգհասկացությունները, մեկնաբանել եւ կարգավորել է ամուսինների անձնական ու գույքային, ինչպես նաեւ՝ ծնողների ու զավակների փոխհարաբերությունները, ամուսնության դադարեցումը, նշանադրության եւ պսակադրության (աղջկատես, աղջիկ ուզել՝ խնամախոսություն եւ այլն) կարգը, ամուսնական չափահասության, արյունակցական ու խնամիական չհասության սահմանումները: Ընտանիքի ստեղծումը եւ պահպանումը պետական ու ազգային ամենօրյա խնդիր է, եւ օրենքները պետք է մշտապես աջակցեն (ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական առումով) եւ օժանդակեն ընտանիքի ամուր, համերաշխ ու բազմանդամ լինելուն (նահապետական ընտանիքների՝ գերդաստանների վերականգնում): Հատուկ ուշադրության է արժանի նաեւ կնոջ իրավունքը, այն պետք է հոգատարություն ցուցաբերի ու պաշտպանի Հայ կնոջը, մորը: Սա մշտապես ամրագրված է եղել Հայ-Արիական ներցեղային օրենքներում, իսկ հետագայում կնոջ ստրկական վիճակը (ինչպես նաեւ կռապաշտության ու այլ մոլությունների առաջացումը) այդ օրենքներից հիմնավորապես շեղվելու հետեւանք էր: Ընտանիքի մեծ մոր ունեցած իրավունքները «զիջել են» միայն մեծ հոր ունեցած իրավունքներին եւ հստակորեն ստորաբաժանված են եղել հայրական ու մայրական «իրավական տիրույթները», որոնք հնարավորություն են ընձեռել ընտանիքի ներդաշնակ եւ օրինաչափ զարգացման համար: Հայ իրավունքի շատ ուսումնասիրողներ, այդ թվում՝ նաեւ օտարերկրյա, զարմացել են Հայ կնոջ ունեցած ազատություններից եւ իրավունքներից, որն անառարկելիորեն տարբերվում է, այսպես կոչված, «ասիական» (նաեւ վերջերս ընդունված՝ արեւմտյան) իրավական սահմանումներից

Վերջին հարյուրամյակներում, հատկապես երբ չունեինք պետականություն, ինչպես նաեւ  պետականություն ունեցած ժամանակ, Հայկական իրավունքը ներխուժման է ենթարկվել (Մովսիսական օրենքներ, ասուրա-հռոմեական, հունա-բյուզանդական իրավունքներ եւ այլ քաղվածական ձեռնարկներ, օրենսդրական մատյաններ…), ինչը խորապես ազդել եւ ձեւափոխել է մեր ավանդական, ազգային-հոգևոր կերտվածքին բնորոշ «դատաիրավական դաշտը»: Այնուամենայնիվ, ստեղծված օրենսգրքերը («Կանոնագիրք Հայոց» եւ մի քանի դատաստանագրքեր) ներառել են որոշակի ավանդական իրավաբանական սահմանումներ, որոնք կիրառվել են նաեւ սփյուռքի բազմաթիվ համայնքների կողմից ու նպաստել համայնքներում սեփական ազգային օրենսգրքերի (Հնդկաստանի, Լվովի, Աստրախանի…) ստեղծմանը: Իրավունքի պատմության հայ եւ օտարերկրացի բազմաթիվ մասնագետներ լրջորեն ուսումնասիրել են մեր հին (նաեւ՝ գաղթօջախների) օրենքները ու հավաստել դրանց ինքնատիպությունը (օտարերկրյա ուսումնասիրություններից՝ «Հայ իրավունքի պատմության ուրվագծերը», «Հայերի իրավունքը», «Հայ իրավունքի օրենքները», «Հայկական օրենքները»աշխատությունները) եւ արժեքավոր լինելը: Սակայն, վերջին դարերի օրենսգրքերը ակնհայտորեն կրել են եկեղեցու ազդեցությունը՝ փորձելով ծառայել կղերականությանը, հոգեւորական դասի շահերի ամրապնդմանը: Ազգային համարվող եկեղեցական, արտաքին տեղական եւ տիեզերական հոգեւոր ժողովներն իրենց հերթին սահմանում էին կանոններ, ստեղծում սահմանումների կարգեր՝ ունեցած իրավասություններն ու քաղաքական ազդեցության կռվաններն ամրացնելու, տիրող կարգի շահերն ապահովելու նպատակով, եւ շատ բաներ ուղղակի փոխառվում էին արիադավանությունից-հեթանոսությունից (թեեւ անողոքաբար ավերվեցին նախաքրիսոնեական (նաեւ նախահեթանոսական՝ Բուն Հայ-Արիական) կառույցներ եւ ոչնչացվեցին ահռելի պատմական ու գիտական արժեքներ): Այնուամենայնիվ, չունենալով պետականություն, Հայ Ազգը Հայրենիքում եւ նրանից դուրս գործածելով այդ ոչ ամբողջական դատաստանագրքերը, այնտեղ սահմանված իրավաբանական հասկացությունները, (պետական և վարչական, քաղաքացիական, ամուսնա-ընտանեական, հողի, ջրային, սեփականատիրական, պարտավորական (առքուվաճառք, փոխառություն-փոխատվություն, վարձակալություն, պահատվություն եւ այլն), ժառանգական, քրեական (հանցագործության տեսակներ, պատժի տեսակներ եւ այլն), դատական ու դատավարական, զինվորական (սպարապետություն, թագակապ ասպետություն, մարդպետություն եւ այլն)… իրավունքները), պահպանեց եւ զարգացրեց Հայ իրավաքաղաքական միտքը (հասարակական-քաղաքական հայացքները), ազգային ավանդույթներն ու սովորույթները՝ հաճախ օրենքներին զուգակցելով նաեւ Հայ Գենի անջնջելի հիշողությունը

Վերջին տասնամյակներում ընդհանրապես զրկված լինելով ազգային ամբողջական օրենսգրքից՝ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն նոր «դատաիրավական դաշտի» ձեւավորում է ընթանում (որը չի ավարտվում), եւ անհրածեշտ է, որ այն այլեւս ու միանգամից հիմնվի բացարձակապես ազգային ավանդույթներին ու սովորույթներին, բարոյա-հոգեբանական եւ ազգային-հոգեւոր կերտվածքին, ավանդական օրենսգրքերին եւ գենետիկ հիշողությանը, որը նաեւ կարտացոլվի քրեական, վարչական, քաղաքացիականօրենքներում ու Հայոց (Համահայկական) Սահմանադրությունում: Հայկական իրավունքը պետք է վերադառնա իր՝ Ուժ եւ Արդարություն տվող Ակունքներին ու նպաստի Հայ Ազգի ու Հայաստանի իրավական պաշտպանվածության ամրապնդմանը, անվտանգության զորացմանը եւ մեր երկրի հետագա զարգացմանը

* * *

Հայաստանի Հանրապետությունը հայերիս Բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ ռազմա-քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով (հատկապես ազգային ու մարդկային իրավունքների)՝ ոչ նպաստավոր պայմաններում:

Հայաստանի օրենքները հայանպաստ չեն  եւ պետք է հիմնել ազգային եւ իրավական պետություն: Եվ միայն Միասնական Հայությունը Միացյալ Հայաստանի վերակերտմամբ կարող է վերականգնել Հայկական Լեռնաշխարհի դերը եւ Հայ Ազգի դերակատարումը այս աշխարհում… երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական եւ արդարացի վերաձեւման համար

Եվ պետք է ամրագրել՝

Հայոց Ազգային Պետությունը Բնական ու Պատմական Հայաստանի ամբողջ տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների միակ իրավաժառանգորդն է:

        Հայ ազգը բազում հազարամյակներ ընթացող Հայոց պատմության, ավանդական, մշակութային, գիտական, հոգևոր և բոլոր այլ արժեքների ու հարստությունների տերն է եւ իրավաժառանգորդը:

Հայաստանի ազգային կառավարությունը Բնական ու Պատմական Հայաստանի բոլոր իշխանությունների ու Թագավորական հարստությունների իրավաժառանգորդն է:

Հայաստանը աշխարհասփյուռ հայության Հայրենիքն է եւ բոլոր Հայերն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (բնակիչ) դառնալու իրավունք:

Ազգային պետությունը, հայրենի իշխանությունները պարտավոր են ապաստան տալ յուրաքանչյուր Հայի, պաշտպանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Բոլոր Հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, ունեն պարտականություններ Հայ Ազգի ու Հայաստանի, իրենց Բնական ու Պատմական Հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելն ազգադավություն է, եւ խուսափողը պետք է զրկվի հայրենի պետության ու համայն հայության հովանավորությունից:

Հայաստանում պետք է իշխի Օրենքը՝ Հայոց (Համահայկական) Սահմանադրությունը, որը կնդունվի ինչպես Հայրենիքում բնակվող, այնպես էլ՝ աշխարհասփյուռ Հայության (ովքեր ընդունում են իրենց պարտականությունները Հայ Ազգի ու Հայաստանի նկատմամբ) կողմից ընտրված Սահմանադիր Ժողովի (գիտաիրավաբանական խորհրդի) որոշմամբ, եւ կհաստատվի Համահայկական Հանրաքվեով: Մեր Սահմանադրությունը պետք է կառուցվի սեփական ազգային, ավանդական ու բարոյական օրենքների հիմամբ, որը թույլ կտա աշխարհի բոլոր անկյուններում պահպանել Հայի ազգային ու բարոյական նկարագիրը եւ պաշտպանել իրավական, սոցիալական ու մյուս շահերը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=363762887939368&id=100029169784366 - Հազարամյակմերի ՁայնըԱզգային Պետությանը սպասելիս… / …պատական կարգի եւ ազգային օրենքների փորձի պակաս հայը չունի… – Պարբերաբար խոսք է հնչում այն Պետա-Իրավական Համակարգի մասին, որը պետք է համահունչ լինի հայի մտածելակերպին ու կենսակերպին, որը պետք է Հայկական Համակարգ ընկալվի բոլոր առումներով… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։