Հայ արիները նշեցին Վարդավառը՝ Աստղիկ Աստվածուհու տոնը … – Սերն է Տիեզերքի Շարժիչ Ուժը…

Հուլիսի 19-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդները նշում են Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Այս տարի, ինչպես նախորդ տոները, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Վարդավառը եւս նշում են թագավարակի համաճարակից երկրում առաջացած իրավիճակը՝ պարետատան ցուցումները հաշվի առնելով…

Հուլիսի 19-ի առավոտյան ժամը 5:00-ին (հաշվի առնելով Աստղիկ Աստվածուհու Խորհրդանիշ 5 թիվը) Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ հայ արի քրմերի կողմից Սրբազան Գաղտնածես կատարվեց՝ Աստվածականչ-Աստղկականչ, յուրաքանչյուր հայի առողջության եւ հաջողության համար…Հայի ու Հայաստանի միասնության ու վերելքի համար…  հայության մեջ Աստվածային ու Տիեզերական Սիրո հաստատման համար…  

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետեւորդները, ելնելով երկրում առկա իրավիճակից, յուրաքանչյուրն իր ընտանիքում կնշի Վարդավառի տոնը (իհարկե միմյանց շնորհավորելով)՝ փառաբանելով Աստղիկ Աստվածուհուհուն: Փառաբանվում են նաեւ Տիեզերքի Արարիչն ու բոլոր Հայ Աստվածները…

Ինչպես միշտ, արիադավան հայերը Աստղիկ Աստվածուհուց խնդրում են, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը զորավոր եւ նուրբ լինի ( ոչ թե հզոր, բայց բիրտ), ինչպես Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի ուժն է հավերժորեն նուրբ ու արդար պահում Աստղիկի Սերը…

Տոնի ընթացքում նաեւ ձոներ են հղվում Աստղիկ Աստվածուհուն՝ սիրող զույգերին միշտ սիրո մեջ պահելու, հատկապես նորապսակներին աջակցելու համար…

Թո՛ղ սերը հավերժի հայոց ընտանիքներում եւ հայության մեջ՝ միմյանց նկատմամբ… Զի Սերն է Տիեզերքի Շարժիչ Ուժը…

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

19.07.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։