ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում (ԱրԱրատյան Աշխարհում)…
……………………………………………..
…Հայը Ժառանգորդն է Հայ Տեսակի՝ ի սկզբանե արարումից ցայսօր ստեղծած Հայոց հոգեւոր, մտավոր եւ նյութական բոլոր արժեքների ու հարստությունների…
…Հայաստանը Ժառանգորդն է Տեսակի՝ ի սկզբանե արարումից ցայսօր՝ Հայկական Լեռնաշխարհում (Հայի Բնօրրանում) ստեղծած բոլոր թագավորությունների ու պետական կազմավորումների…
……………………………………………..
…1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը:
Այսօր, 29 դժվարին տարիներ անց, տոնական այս օրը մեզ կրկին հիշեցնում է հայի միասնության եւ համահայկական համախմբման, մեր պահանջատիրության-հայրենատիրության-վերամիավորման անհրաժեշտության մասին…
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ մաղթելով Հայոց Հողահավաքի ու Հայահավաք-Ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ…
Ազատությունն ու Անկախությունը Տիեզերածին ու Բնատուր երեույթներ են, եւ Հայ Տեսակն իր Առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ եւ իր անկա՛խ պետության մեջ, որը պիտի հենարան դառնա հայի Հայրենիք-Բնօրրանն ազատագրելու եւ Միացյալ Հայաստանում զարգացած եւ հզոր կեցակարգ հաստատելու համար…
…Ասել ենք, որ մայիսը հաղթանակների ամիս է հայության համար, որ մայիսյան եռատոնի շարքում Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական կռիվ էր՝ հանուն պետության եւ ազգի ինքնապաշտպանության ու գոյատեւման, Շուշիին էլ ճակատամարտ էր՝ սրբազան հաղթանակ՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական նպատակներին ու հայոց ապագային ուղղված…
…Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության (1991թ. սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության օր) ու Արցախի Հանրապետության (1991թ. սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր) անկախության հոբելյանները: Հայկական հանրապետությունների ծնունդը՝ մաքառումների ու պայքարի, զոհաբերությունների ու ազգային հզոր կամքի դրսեւորման, նվիրաբերված արյան ու ազգային նպատակներին հասնելու արդյունք են…
…Չնայած Հայ Արիական Միաբանությունը ավելի քան 15 տարի առաջ հայտարարեց, որ իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով ճանաչում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ Արցախ-ԼՂՀ-ն համարելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը (կոչով դիմեց հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական ու հասարակական ուժերին՝ անել նույնը, որպեսզի այդպիսով դյուրացնի ՀՀ-ԼՂՀ փաստացի վերամիավորման իրավական ամփոփումը միջազգային հարթակներում), սակայն հաշվի առնելով միջազգային վտանգավոր իրավիճակը մեր տարածաշրջանում, շարունակում է աջակցել հայկական 2-րդ հանրապետությանը…
…20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ (ՀՀ-ՀԽՍՀ-ՀՀ) կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ բազում մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը վստահաբար պետք է հանդիսանա Հայոց Միասնության՝ Միացյալ Հայկական Պետության վերակերտման հարյուրամյակ: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները իրավական վերամիավորմամբ պետք է սկիզբ դրվի Հայոց Հողահավաքի՝ Միացյալ Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիւեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան …) վերականգնման:
Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք՝ հայությունը դեռ կազդարարի Հայկական Լեռնաշխարհի Բուն Հայկական Բնօրրան լինելու եւ միայն Հայի Բնաշխարհը դառնալու մասին… ապա Հողահավաքը զուգահեռաբար կավարտվի Հայահավաի-Ազգահավաքի իրականացմամբ…
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=414170512898605&id=100029169784366
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
21.09.2020թ./Վահագն Աստծո (Երկրային) Վերածննդից՝ 2020թ. մարտի 21-ից 9613թ./