Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Երեւանի Կարմիր Բլուր հնավայրի նախկին տաճարի տեղում կայացավ Տրնդեզի արարողություն: Տրնդեզ ՏՈՆ-ը Նորոգումի խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է՝ Տ – հաստատական հունչարմատով եւ ԱՆ /ծնունդ, նորոգում/ արմատով՝ Տ-ՈՆ /ԱՆ/: ՏՈՆ-երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միեւնույն հիմնական խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները: Ըստ այդմ՝ բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ-երը նրանց կյանքի կարեւորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ-եր, կան նաեւ մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային… ՏՈՆ-եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի եւ այլ զգացողություններ: Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ /կրակ/ եւ ԴԵԶ բառերով: Ն-ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է՝ ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ՝ ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ-ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է: Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու եւ Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է եւ ծովը ծիրանի: Եվ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս՝ բոց աստվածային: Եվ Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում՝ ՏՐՆԴԵԶ սարքում: Եվ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին: Արիները օծվում են ՏՐՆԴԵԶ-ի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը եւ զորանում են: Երկունքը տեւում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: Եվ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ-ի շուրջը եւ սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը՝ Վահագնանման որդիներ ծնելու համար: Աստվածային երկունքի քառասուներորդ օրը՝ Արեգի 1-ին ծնվում է Վահագնը: Ավանդաբար ՏՐՆԴԵԶ-ի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաեւ՝ Հայերի մեջ: ՏՐՆԴԵԶ են սարքում, երգում, պարում եւ սպասում են Վահագնին: Հատված «Ուխտագրքից»
Միջոցառումը կազմակերպել էին «Արորդիների Ուխտ»-ի քրմական դասը եւ Հայ Արիական Միաբանությունը:
Մասնակիցները կրակ վառելով փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին: Քրմական ծեսից հետո ձոներ երգվեցին եւ շուրջպար բռնեցին հայ արիները:
Նրանք կրակով կատարեցին բնական ինքնամաքրման արարողությունը եւ փառաբանեցին Հայր Արային ու Զորության Աստված Վահագնին, ում աստվածային վերածնունդը տեղի կունենա 40 օր հետո՝ մարտի 21-ին՝ Արիական ամանորին:
Նորապսակ հարսները կրակի վրայից թռչելով ինքնամաքրվեցին եւ, Մայր Անահիտի սիրուն արժանանալով, նախապատրաստվեցին մայրանալու:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian