Նախնյաց տոնն է – Տոնում են Հայկական Տիեզերաաշխարհները… – Հայ Արիական Միաբանություն

Սեպտեմբերի 21-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կառույցները նշում են ավանդական տոներից մեկը՝ Նախնյաց տոնը:

Հայ Նախնիների տոնը նշելով՝ հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այդ օրը հիշում են են բոլորին՝ Ի Սկզբանե – Հայոց Ծագումից մինչ ցայսօր Հոգե-Ոգեղեն (Հավատավոր Հոգիներ էլ կան՝ Հայ Աստվածների) Տիեզերաաշխարհներ տեղափոխված Նախնիներին, փառաբանում են նրանց…

Հիշում եւ փառաբանում են նաեւ Արարչածին Հայ Տեսակին (բոլոր Տիեզերաաշխարհներում – Հայ Աստվածների, Հոգե-Ոգեղեն եւ Երկիր Մոլորակում (որտեղ Հայ Ազգը՝ Հայ Մարդիկ են արարվել եւ ապրում))` դրանով իրենց մեջ նորոգելով Հավերժության ընթացքը – Հարատեւման ուղին…  

Այդ օրը հայ արիներն ու հեթանոս ազգայնականները վերագիտակցում են ՀԱՅ-ի Համատիեզերական Առաքելությունն ու Տեսակի Շարունակականությունըշփվում են Նախնյաց Հոգիների, նաեւ Հայ Աստվածների հետ:

Կատարվում է հատուկ Քրմական Ծիսակարգ…

2012թ.-ից Տիեզերական Գարունն իր հերթական փուլի մեջ է մտել եւ ըստ Տիեզերակարգի՝ Հայ Մարդն իր կողքին հետզհետե ավելի հաստատուն եւ զորավոր կզգա Հայ Աստվածների ու Նախնյաց ներկայությունը (ինչը հնարավոր չէր 2000-3000 տարի տեւած Տիեզերական Ձմռան ընթացքում)…

Փա՛ռք եւ ՀԱՅ-ի Հավատարմությունը Ամենաստեղծ Արարչին՝ Հայ Եռահամակարգ Տիեզերատեսակ (ՀԱՅ – /Աստվածներ/Հոգե-Ոգեղեն Էակներ/Ազգ եւ Մարդ-Արարածներ/) Արարելու համար…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=414192586229731&id=100029169784366

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

21.09.2020թ./Վահագն Աստծո (Երկրային) Վերածննդից՝ 2020թ. մարտի 21-ից 9613թ./

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։