Հայ Արիական Միաբանության առաջարկը՝ Հայաստանի թշնամի երկրները ՀՀ Ագային անվտանգության հայեցակարգում արձանագրելու մասին… – Արմենուհի Մելքոնյան (ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ)

Որպես Հայ Արիական Միաբանության, ինչպեսեւ կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ, 30.09.2020թ. մասնակի ներկայացնում եմ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի տեսակետը՝ ստորեւ ներկայացված հարցերի վերաբերյալ, որը վաղուց ձեւավորված ու հիմնավորված կարծիք է:
(http://www.hayary.org/wph/?p=7527 – Հայ Արիական Միաբանության առաջարկը՝ Հայաստանի թշնամի երկրները ՀՀ Ագային անվտանգության հայեցակարգում արձանագրելու մասին… – Արմենուհի Մելքոնյան (ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ)
…………………………………………………………………………………………
Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգում ամրագրելու թշնամական երկրների փաստացի գոյությունը եւ այդ երկրների հետ հետայսու տարվող քաղաքականությունը, հարաբերությունների ձեւավորումը:
Երբեք գաղտնիք չի եղել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի. եւ առհասարակ հայության, թշնամիներն են եւ եթե Բաքվում ինչ-ինչ հանգամանքների պատճառով անվտանգության հայեցակարգում դեռ չի ամրագրվել, որ Հայաստանը թշնամի երկիր է (չնայած պետական քաղաքականությունը, լրատվամիջոցներն ու դպրոցական դասագրքերը այդ բացը լրացնում են), ապա Անկարան դա ամրագրվել է՝ Հայաստանը թվով 2-րդ թշնամական երկիրն է՝ Հունաստանից հետո…
Մեր Ազգային անվտանգության հայեցակարգում պետք է ամրագրել առնվազն 3 թշնամական երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան եւ Պակիստան:
Եվ համայն հայությունը ամենուր պիտի իմանա իր անելիքներն ըստ ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի, գործի իր հնարավորությունների ու պարտականությունների սահմաններում:
Հայ Արիական Միաբանությունը հիշեցնում է, որ Անկարան իր ձեւավորած համաթուրքական (համաթուրանական-պանթուրքիստական) դաշինքում (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան, Ուզբեկստան) ներգրավված երկրների հետ արձանագրել են, որ 1 ազգ են 6 երկրներում:
Մինչ այդ եւ այսօր էլ Անկարան ու Բաքուն նաեւ միասին են հայտարարում, թե 1 ազգ են 2 երկրներում… / Ադրբեջանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են, Թուրքիայի խնդիրները՝ Ադրբեջանինը, ուստի թուրքերը ռազմա-քաղաքական եւ բոլոր հարցերում կանգնած են ադրբեջանցի եղբայրների կողքին: Սա մենք հստակ նկատում ենք այսօր եւս Հայաստանի ու Արցախի հանրապետությունների սահմաններին…
Հիշեցնենք նաեւ, որ Իսլամաբադն ու Բաքուն նույնպես նմանատիպ հայտարարություն են արել, որ Պակիստանը եւ Ադրբեջանը եղբայր երկրներ են, իսկ պակիստանցիներն ու ադրբեջանցիները 1 ազգ են 2 երկրներում… սակայն այս դեպքում ոչ թե թյուրքական ազգերի մասին է խոսքը, այլ՝ նկատի ունեն 1 իսլամական ազգ լինելը… / Պակիստանը միակ երկիրն է, որ ցայսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը՝ հայտարարելով, թե Ադրբեջանին պիտի վերադարձվեն «Ղարաբաղն ու գրավյալ տարածքները»… / անգամ Թուրքիան այսչափ ադրբեջանասեր «չգտվեց»…
Պակիստանը նաեւ նպատակ ունի այս կռիվը հասցնել Քաշմիր եւ Հնդկաստանի հետ մարտնչել թուրք-իսլամական ուժերով … իսկ Թուրքիան էլ հույս ունի այդուհետ մտնել Չինաստան՝ թյուրք-ույղուրական ապստամբության համար…
Աֆղանստանը եւս հեռահար թշնամական երկրների ցանկում է, քանի որ հայ-ադրբեջանական բոլոր պատերազմների ժամանակ վարձկան ջիհադիստներ է ուղարկել ճակատ՝ նաեւ այս օրերին եկան-գնացին՝ չհարմարվեցին…
…չի կարելի բացառել, որ Անկարայի վարձած սիրիական կամ լիբիական ահաբեկիչների մեջ կան ոչ միայն արաբներ, նաեւ սիրիացի քրդեր, որոնք փորձում են անկախանալ Սիրիայից եւ ամեն կերպ աջակցում են թուրքական խառնակչություններին Սիրիայում եւ Իրաքում…
Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում եւ Իրանում ապրող քրդերի մեջ կան հատվածներ, որ թշնամի են միմյանց, մրցակցում են այսպես կոչված «մեծ քուրդիստան» ստեղծելու համար… թշնամի են նաեւ հայերին, քանի որ այդ մեծքուրդիստանական տարածքները նաեւ Արեւմտյան Հայաստանն են ներառում…
Ըստ Հայ Արիական Միաբանության՝ մեր Ազգային անվտանգության հայեցակարգը պիտի ամրագրի նաեւ Թուրքիային, Ադրբեջանին եւ Պակիստանին թշնամական երկիր համարող պետությունների հետ համատեղ նպատակային քայլերի առաջնահերթությունը… / հատկապես արդեն ձեւավորված դաշինքի (Ֆրանսիա, Եգիպտոս, Հորդանան, Սիրիա, Լիբիա, ԱՄԷ …) հետ:
…Մեր մյուս հարեւան երկրները՝ Վրաստանն ու Իրանը թշնամական երկիր չեն համարվում, սակայն եթե պաշտոնական Թեհրանի որոշակի քայլերն ավելի են մոտեցնում Իրանին բարեկամական երկիր լինելու կարգավիճակին, Թբիլիսիի որոշակի քայլերը, նաեւ այսօր, ավելի են հեռացնում բարեկամական երկիր լինելու կարգավիճակից (ընդգծենք, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմա-քաղաքական եւ տնտեսական դաշինքի անդամ է Վրաստանը)…
Թեհրանը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ չեզոք հարեւանություն խաղալով տանուլ կտա, եթե չհանգի այն իրողությանը, որ այսպես կոչված «մեծ թուրքն» եւ «մեծ ադրբեջան» ծրագրերը «կմտնեն»եջանակա նաեւ Իրան, առավել եւս, որ սունի իսլամական ահաբեկիչները փորձում են հաստատվել շիադավան Ադրբեջանում, շիադավան Իրանի վրա հարձակվելու համար… Առամց այն էլ Իրանն ունի թուրք-ադրբականական ներքին խնդիրներ…
Մի խնդիր էլ կա՝ Իրանը այսօր էլ աչք ունի Նախիջեւանի վրա… – իսկ Վրաստանը ունենալով Ջավախքի հարցը, աչք ունի նաեւ Լոռու տարածքի վրա…
Ըստ Հայ Արիական Միաբանության՝ հեռահար թշնամական երկրների շարքում առաջինը Ղազախստանն է՝ համաթուրքական դաշինքի երկրներից մեկը (որ նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, որի նակկին նախագահը եւ ներկայումս ազգի առաջնորդ հռչակված Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե համաթուրքական դաշինքը ամենակարեւորն է բոլոր այլ դաշինքներից, որոնցում ներառված է իր երկիրը…
Այստեղ մասնակի կարող են ընդգրկվել Աֆղանստանն ու Ուկրաինան: Առաջինը իր իսլամական խմբավորումներով հօգուտ Ադրբեջանի մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին (այսօր դեռ հայտնի չէ մասնակցությանը), իսկ Ուկրաինան ԱՊՀ ստեղծումից ի վեր, ՎՈւԱՄ-ի ձեւավորումից հետո մշտապես եւ ցայսօր հանդես է եկել հօգուտ Ադրբեջանի (նաեւ ադրբեջանական հակահայ նախագծերի պաշտպանությամբ) բոլոր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:
Ոչ ուկրաինական տարբերակով, սակայն պետք է ուշադիր լինել նաեւ Բելառուսի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանի հետ ունեն բազմաբնույթ կապեր ու շահեր, այդ թվում՝ Մինսկ-Բաքու զենք-զինամթերքի վաճառքի առումվ…
Հեռահար թշնամական երկրների շարքում չպետք է մոռանալ Հունգարիային, այս երկիրը Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարաց եւ դատապարտված ռամիլ սաֆարովին… ապա Բաքվում մասնակցեց թյուրքալեզու երկրների հերթական գագաթաժողովին՝ սատարելով Բաքվի կոչերին՝ Արցախը, Զանգեզուրն ու Երեւանը գրավելուն ուղղված…
Հունգարիան՝ «եվրոպացի թուրքերը», այսօր եվրոպական կառույցներում եւս աջակցում են թուրք-ադրբեջանական զավթարար քաղաքականությանը
Իմիջիայլոց, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, այդ գագաթաժողովին մասնակցել են նաեւ համաթուրքական դաշինքի մյուս՝ միջինասիական երկրները, որոնք եւս սատարել են Բաքվի հակահայ կոչերին…
Հեռահար թշնամական երկրների ցանկում կար մի թեկնածու եւս՝ Իսրայելը, որը իր վերջին օրերի քաղաքականությամբ այսօր արդեն լրացրեց այդ ցանկը։ Հիշեցնենք, որ Իսրայելը Ադրեջանին մի քանի տարի է ինչ զինում է՝ հայտարարելով, որ դա անում է Իրանից զգուշանալով։ Պաշտոնական Երեւանը մտահոգություն էր հայտնել, որ այդ զենքերը կարող են գործածվել նաեւ Արցախյան ճակատում, ինչը հերքել էր իսրայելական կողմը։ Բայց մենք, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկանք։ Մինչեւ վերջերս էլ Իսրայելը զանգվածային ոչնչացման զենք էր վաճառում Ադրբեջանին։
Թել-Ավիվը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը եւ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հետ առնչությունները կարծես վերահաստատում է 2015-2023թթ. թուրքերի նախատեսած նոր ցեղասպանության ծրագրերում (զենք-զինամթերք տրամադրելով Թուրքիային ու Ադրբեջանին)… եւ հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնողների հետ Իսրայելի (հրեաների) առնչությունը կարծես պարտադիր բնույթ է կրում – վտանգավոր բնույթ…
…Այս թեման դեռ կարծարծվի առաջիկայում:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։