ՀՀ եւ ԼՂՀ նախկին ու ներկա նախագահներ՝ ՈՏՔԻ՝ Հանուն Հայի ու Հայքի․․․ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ դիմում եմ Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներին (Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան)՝ մի կողմ դնել իրենց անձնական հակասությունները եւ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարությամբ կոչ հղել միջազգային հանրություն կոչվածին, իրականում համաշխարհային բեւեռների պատասխանատուներին (Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության եւ Չինաստանի իշխանություններին, ՄԱԿ-ի նախագահին․․․)՝ գոնե այս անգամ կանգնեցնել թուրքական տարաբնույթ մարդագայլերին, որոնք ավելի քան 100 տարի առաջ իրականացրած Հայոց Ցեղասպանությունը փորձում են ավարտին հասցնել․․․
Հայաստանի Հանրապետության նախագահներին կարող են միանալ նաեւ Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահները։
Ժամանակ չկա՝ որոշվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության, այլեւ հայության հետագա գոյաբանական խնդիրը․․․

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։