Ազգային Համաձայնության կառավարության նստավայրը Երեւանում պիտի դառնա  համահայկական շահերի պաշտպանության կենտրոն․․․ – Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել Հայաստանի 17 քաղաքական ուժերի (արդեն թվով 22)՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության եւ քաղաքական թիմի (այդ թվում խորհրդարանական) հրաժարականի պահանջին։

Հայ Արիական Միաբանությանը միացել է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը, եւ հայ արներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ՀՀ տարածքում մասնակցում են վերոնշյալ հրաժարականի պահանջի նպատակով անցկացվող տարաբնույթ միջոցառումներին։

Սակայն պարտվողական եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ իր քաղաքական թիմով՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ու սփյուռքի քաղաքական, հանրային, հոգեւոր-կրոնական, գիտա-կրթական, ազատամարտիկների եւ հայրենասիրական, ինչպեսեւ այլ կազմակերպությունների, նաեւ հարյուր հազարավոր հայերի ու ՀՀ քաղաքացի այլազգիների հրաժարականի պահանջը բավարար չի համարում, վկայակոչելով միայն մեկ բան՝ նախկինում ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը…  

Բայց այսօր իրավիճակն այլ է, իշխող ուժը իր անդամներով ու իշխանական լծակներով հավաքագրած քանակով հազիվ 6-7% քաշ ունի (նախկին 60-70%-ի դիմաց) մեր երկրում, ինչը օրեցօր նվազում է նաեւ։ Սա մի շարք հարցումների տվյալներն են։

Չնայած Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրած հակահայ հայտարարությունը միայն բավարար է, որ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմով հրաժարական տա, այնուամենայնիվ հրաժարականի առիթ է նաեւ հայության մեջ իշխող վարչապետի զրոյականի գնացող կշիռը․․․

Բայց դավադրաբար մեր հայրենիքի մի զգալի մասը մեր թշնամուն հանձնելը դեռ դավաճանության ավարտը չէ, ըստ թուրք-ադրբեջանական համաթուրքական ծրագրի՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունները պիտի վերանան, Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների նման պիտի դառնան թուրքական եւ ադրբեջանական տարածքներ (դեկտեմբերի 10-ի Բաքվի զորահանդեսին այս մասին կրկին խոսել է Ադրբեջանի նախագահը, իսկ մինչ այդ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր «հայերի հողերը կիսելու» մասին, թե ում հետ, չի պարզաբանել․․․), ուստի մեր արտաքին թշնամին չի թողնելու, որ մեր ներքին թշնամին ենթարկվի իր ժողովրդի մտահոգ ձայնին, արդարացված պահանջին․․․

Եվ այժմ շարունակելով իշխող վարչակարգի հրաժարականի պահանջը՝ Հայրենիքի Փրկության շարժումը զուգահեռ պետք է ձեւավորի վաղուց սպասվող Ազգային Համաձայնության կառավարությունը, միասնակաբ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

Այս կառավարությոնը պետք է ունենա իր նստավայրը եւ ստեղծի աջակից աշխատանքային մարմին, որում ընդգրկված կլինեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ընդդիմադիր ուժերի, Էջմիածնի եւ Անթիլիասի հոգեւոր ներկայացուցիչներ, ռազմական եւ հանրային գործիչներ, մտավորականներ, գիտնականներ եւ այլք, ինչպես Հայաստանի ու Արցախի հանրապետություններից, այնպես էլ սփյուռքից։

Ազգային Համաձայնության կառավարության նստավայրը Երեւանում պիտի դառնա  համահայկական շահերի պաշտպանության կենտրոն։ Եվ այս դեպքում աշխարհի շատ երկրներ, միջազգային կառույցներ, հայության ծահերին հետամուտ կազմակերպություններ եւ այլն, կարող են հաշվի առնել առկա իրողությունը, հայության բացարձակ մեծամասնության կարծիքը (եւ անհանդուրժողականությունը դավաճան իշխանությունների նկատմամբ)․․․

Սա կարող է ավելի արագ եւ անարյուն հանգուցալուծել ստեղծված հայահալած իրավիճակը՝ մեկուսացնելով չհեռացող դավադիր վարչախմբակին․․․

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։