Չկա այլեւս «երկաթե վարագույր», բայց վտանգը մնում է

Հունական եւ թուրքական մասոնների դավադրությունը

Արդեն գաղտնազերծված են մասոնական օթյակների (ժողովարանների) հիմնական նպատակներն ու առաքելությունը, եւ սրանք առաջվա գաղտնիությունն ու վտանգավորությունը թերեւս չունեն: Իհարկե, դեռեւս հիմնովին վտանգազերծված չեն, ուստի՝ սրանց հանդեպ զգուշավորությունը պետք է դեռ պահպանել:

Բացահայտված լինելու պայմաններում, «անկախ» երկրների օրենքներին համապատասխան պետականորեն գրանցվելուց հետո, այս օթյակները այժմ փորձում են հիմնականում բարեգործական կազմակերպության համբավ ձեռք բերել, որպեսզի վերստին աներեւույթ տիրանան պետական, քաղաքական, տնտեսական ու մշակութային բարձր դիրքերի՝ իրենց երբեմնի ուժը վերականգնելու համար: Մասոնական օթյակներն այսօր էլ օժանդակություն են ստանում «Աշխարհի գաղտնի կառավարություն»-ից եւ առավելապես սպասարկում են «300-ի կոմիտե»-ի շահերը, սակայն Հայաստանի նման պետությունների համար այս օթյակների գործունեությունը կարող է կործանարար լինել……

Առաջին հունական, թուրքական եւ հայկական մասոնական օթյակները հիմնադրվել են 19-րդ դարում եւ ինչքան օգտակար են եղել թուրքերի համար, քառակի վնասաբեր ու խիստ բացասական դերակատարում են ունեցել հայ եւ հույն ժողովուրդների համար:

Առաջին հունական մասոնական օթյակը հիմնադրվել է 1814թ. Կորֆուում, որտեղից էլ այնուհետ արմատավորվել է Հունաստանի տարբեր վայրերում:

Առաջիններից էր «Ֆիլիկի Էթերիա» (ընկերական հասարակություն) մասոնական օթյակը, որն առաջնորդում էր 1821թ. հունական հեղափոխությունն ընդդեմ թուրքական տիրապետության: Հունական մասոնականությունն առաջատարի դեր ստանձնեց նաեւ երիտթուրքերի շարժման մեջ, որը 20-րդ դարի սկզբին իրագործեց Թուրքիայի «արդիականացումը» եւ սուլթանական բռնապետական տիրապետության տապալումը:

Հանրահայտ է, որ երիտթուրքերի ղեկավարները հիմնականում Հունաստանի Սալոնիկ քաղաքից Թուրքիա եկած ծպտյալ հրեաներ էին, ովքեր սիոնիստական նպատակների համար էին նախաձեռնել երիտթուրքերի բազմազգ շարժումը……

Այս երիտթուրքական կառույցին սատարեց նաեւ հայկական մասոնականությունը, որը ճակատագրական եղավ հայության համար, քանզի ցեղասպանությունից առաջ նպատակայնորեն գլխատվեց հայ մտավորականությունը, որի մեծ մասը խաբվել էր «եղբայրություն, հավասարություն, ազատություն» մասոնական կարգախոսին եւ դարձել էր մասոնական՝ թուրք եղբայրների հետ……

Դառնալով հունական մասոններին՝ տեղեկացնենք, որ Կ. Սկալիերիսը, ով հարուստ հույն բանկիր էր ազնվական ընտանիքից (ծնվել էր 1833թ. Կ. Պոլսում), առաջիններից էր, ով թուրք եղբայրների հետ դարձավ մասոն (1863թ. ընդունվեց մասոնական օթյակ, որը հիմնադրվել էր Կ. Պոլսում՝ ֆրանսիական Մեծ Արեւելք օթյակի կողմից): Նա եւ Միդհատ փաշան ընկերներ էին: Փաշան բարձրաստիճան պաշտոնյա էր Սուլթանի կառավարությունում եւ երիտթուրքերի գաղտնի ղեկավարն էր: Միդհատ փաշան համալրել էր մասոնների շարքը, երբ դեռ Անգլիայում ուսանող էր: Թուրքիա վերադառնալուց հետո նա նշանակվեց Դանուբի շրջանի կառավարիչ եւ հիմնադրեց մի ռեժիմ, որում չկար կրոնական հետապնդում: 1872թ. կարճ ժամանակով նա Մեծ Վեզիր էր՝ թուրքական կառավարության գլխավորը:

Կ. Սկալիերիսը եւ Միդհատ փաշան ազդեցություն ունեին արքայազն Մուրադի վրա, ով սուլթան Աբդուլ Ազիզի զարմիկն էր եւ գահի ժառանգը: Մուրադը համակրանքով լցվեց նրանց առաջադիմական-լիբերալ հայացքների նկատմամբ եւ այդ երկուսի առաջարկով 1872թ. դարձավ մասոն՝ միանալով հունախոս մասոնական օթյակին (Կ. Պոլսում), որը գտնվում էր ֆրանսիական Մեծ Արեւելք օթյակի իշխանության ներքո:

Մինչեւ 1876թ. տեղի էր ունենում բուլղարական ապստամբությունն ընդդեմ թուրքական իշխանության: Ռուսաստանը պատրաստվում էր պատերազմել Թուրքիայի հետ՝ բուլղարներին պաշտպանելու համար: Այս ընթացքում Միդհատ փաշան իրագործեց մի հաջողված քայլ՝ գահընկեց արեց Աբդուլ Ազիզին եւ արքայազն Մուրադին հռչակեց սուլթան՝ Մուրադ V անունով:

Եվ ահա Թուրքիայի սուլթանը մասոն էր: Բայց մի քանի ամիս անց մասոնները նրան եւս գահից գցեցին ու գահին բարձրացրին բռնակալ Աբդուլ Համիդ II-ին: Իր 33 տարվա իշխանության ժամանակահատվածում նա ձեռք բերեց միջազգային վատ համբավ եւ՛ իր դաժան կառավարման եւ՛ իր անձնական կյանքում սեռական անկարգությունների՝ անբարո վարքի համար: Սկզբից նա Միդհատ փաշային պահեց որպես Մեծ Վեզիր, բայց հետո հրամայեց, որ նրան սպանեն: Իսկ Մուրադին ամրոցում բանտարկեց: Կ. Սքալիերիսը փորձեց կազմակերպել Մուրադի փախուստը, բայց ազատման փորձը տապալվեց: Մուրադը մահացավ այդ ամրոցում 1904թ.՝ մնալով որպես բանտարկյալ 28 տարի:

Աբդուլ Համիդը շարունակեց կառավարել մինչեւ 1909թ., երբ նրան սիոնիստա-մասոնական ուժերը գահընկեց արեցին ու երիտթուրքերի հեղաշրջումից հետո բանտարկեցին: Երիտթուրքերի առաջնորդը Թալեաթ Բեյն էր, ով հետագայում ստացավ Մեհմեդ Թալեաթ փաշա անունը: Նա մասոն էր եւ դարձավ թուրքական «Մեծ Արեւելք» օթյակի մեծ վարպետը: 1917թ. Թալեաթը նշանակվեց Մեծ Վեզիր, երբ Թուրքիան ու իր դաշնակիցները՝ Գերմանիան ու Ավստրիան, սկսեցին պարտվել 1-ին համաշխարհային պատերազմում:

Որպես թուրքական կառավարության անդամ՝ նա պատասխանատու էր համարվում հայերի նկատմամբ իրագործված եղեռնի եւ պատմական Հայաստանի «թուրքական» նահանգներում բնիկ բնակչության՝ հայերի զանգվածային տեղահանման համար: Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ո՛չ նրանց «առաջադեմ» հայացքները Թուրքիայի արդիականացման մասին, ո՛չ էլ մասոնական սկզբունքներն ու կարգախոսները չկանխեցին հայերին ցեղասպանելու ծրագիրը, ավելին՝ աջակցեցին հայության սպանդի իրականացմանը: Սիոնիստա-մասոնական դավադիր ծրագիրն իրականացվեց առանձնակի դաժանությամբ՝ համաշխարհային հանրության լուռ հայացքների ներքո……

Երբ Թուրքիան պատերազմում պարտվեց, Մեհմեդ Թալեաթ փաշային ստիպեցին հրաժարվել Մեծ Վեզիր լինելուց (1918թ. հոկտեմբերին): Հաջորդ տարի նա մեկնեց Թուրքիայից եւ գնաց ապրելու Գերմանիայում: 1921թ. նա Բեռլինում սպանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից: Բեռլինի դատարանն արդարացրեց Ս. Թեհլերյանին, ինչը մինչեւ վերջերս տարակուսանքի տեղիք էր տալիս: Գերմանիան առ այսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, մինչդեռ առաջիններից մեկը պիտի լիներ այդ գործում, եթե հետեւեր բեռլինյան դատարանի վճռին: Բայց… այստեղ էլ է մասոնների մատը խառը:

Մասոն Թալեաթը սպանել էր հայ մասոնների, ովքեր նաեւ դիրքով բարձր էին իրենից (այդ թվում՝ Գրիգոր Զոհրապին): Դա պատժելի արարք էր եւ մասոնների որոշմամբ էր, որ Բեռլինի դատարանն արդարացրեց Ս. Թեհլերյանին, այլ ոչ թե գերմանական արդարադատության հաղթանակ էր դա (իմիջիայլոց՝ ռուսական մասոնականությունն էլ էր պաշտպանում Ս. Թեհլերյանին, այդ թվում՝ Լենինը)… Գերմանիան հիմա էլ է հապաղում ցեղասպանության ճանաչման հարցում, քանզի մեծ հաշվով Կայզերական Գերմանիան հայոց ցեղասպանությանը նպաստողներից եւ այդ հանգամանքի վրա աչք փակողներից մեկն էր:

Պատերազմի պարտությունից հետո Թուրքիայում հայտնվեց նոր առաջնորդ՝ Մուսթաֆա Քեմալը, ում անվանում էին Քեմալ Աթաթուրք: Նա մասոն էր, ծպտյալ հրեա եւ անդամակցում էր Մակեդոնիայում գործող իտալական մասոնական օթյակին:

Աթաթուրքը թուրքական բանակի հրամանատարությունը վերցրեց, երբ հաղթանակ էին տարել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, որոնք լիազորել էին հունական բանակին՝ ներխուժել Թուրքիա, հարկադրել թուրքերին ընդունել դաշնակիցների խաղաղության ժամկետները: Հույները թուրքերին հետ մղեցին մոտ 250 մղոն՝ դեպի Սաքարիա գետը: Այստեղ Մուստաֆա Քեմալը կանգնեցրեց նրանց եւ «ուղեկցեց» մինչեւ Միջերկրական ծով եւ Թուրքիայից դուրս: Դա հույների համար աղետալի հետեւանք ունեցավ, եւ նրանք երբեք չներեցին Քեմալին ու թուրքերին՝ Սմիրնայում իրենց ազգի էթնիկական ոչնչացման համար, որտեղից բոլոր հույներին կոտորելով դուրս քշեցին……

Քեմալը շարունակում էր ոչնչացնել սուլթանի իշխանությունը եւ խալիֆաթը՝ Թուրքիան վերածելով ոչ կրոնական հանրապետության, իսկ քրիստոնյա երկրների՝ իր դաշնակիցների միջոցով, կարողացավ Թուրքիային զերծ պահել պատերազմներից ու միջազգային ճնշումներից: Թուրքական վայրագությունները չէին լուսաբանվում եւ բարձրաձայնվում, քանզի սիոնիստա-մասոնական կլանն արգելափակել էր համաշխարհային մամուլն ու տեղեկատվության այլ միջոցները:

Այսպես հունական մասոնականությունը թուրքական մասոնականության հետ միասնաբար իրականացրին սիոնիստների ծրագիրը՝ տապալեցին սուլթանական իշխանությունը եւ հրեա-երիտթուրքական նոր իշխանությամբ տիրացան Թուրքիայի պետական բոլոր լծակներին, որը հետագայում պիտի նպաստեր սուլթանական տիրույթներում, մասնավորապես՝ Պաղեստինի տարածքում Իսրայել պետության հիմնադրմանը:

Հայկական եւ թուրքական մասոնների դավադրությունը

«Լուսանցք»-ի էջերում արդեն անդրադարձել ենք հայկական առաջին մասոնական օթյակների ստեղծմանը եւ մասոնների գործունեությանը: 1860թ., հատկապես Պոլսի եւ Զմյուռնիայի հայերը հետաքրքրված էին մասոնական սկզբունքներով:

Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, սկզբում հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելուն: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին գտնվում էր մշակութային ու կրթական վերածննդի մեջ, ուներ վաճառական մեծ կապեր Փոքր Ասիայի եւ Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական եւ հայախոս մասոնական օթյակներ հիմնելու ճանապարհին…

Այս ծրագիրն իրագործելու համար հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված «Հոմերոս» թիվ 806 անգլիախոս մասոնական (ազատ-որմնադրական) օթյակի վարպետին, ով էլ օգնեց, որ Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից Զմյուռնիայում կանոնավորապես գործի հայկական օթյակը:

Սերովբէ Ազնաւուր անունով մեկը (Կ. Պոլսում)՝ «Օտ Ֆելլօ» մասոնական օթյակի ներկայացուցիչը, մեծ դեր ունեցավ Կ. Պոլսի «Սեր» մասոնական օթյակի ստեղծման գործում (այսօր ՀՀ-ում վերագործարկվել է «Սեր» մասոնական օթյակը, որի անդամ են բազմաթիվ հայ եւ այլազգի մասոններ)…

Ինչեւէ, վերադառնանք հետ: Առաջին ոչ հայախոս մասոնական օթյակին հաջորդեց «Մեծն Տիգրան» թիվ 1014 հայախոս օթյակի ստեղծումը, եւ այսպես մասոնականությունը մտավ հայության կյանք:

Հայ եւ թուրք մասոնները եղբայրական երդմամբ լծվեցին Թուրքիայի արդիականացման գործին եւ երիտթուրքական հեղափոխության իրականացմանը: Այս խաղին կուլ գնացին նաեւ հայկական որոշ քաղաքական հայտնի շրջանակներ, որոնք խաբվելով «եղբայրություն, հավասարություն, ազատություն» կարգախոսին, ոչ միայն ֆինանսավորեցին երիտթուրքական պայքարը, այլեւ անհեռատեսորեն զինաթափեցին հայ ֆիդայությանը՝ իբր երիտթուրքերի հեղափոխությունը չվտանգելու համար……

Առ այսօր հայ մասոններն ու դաշնակցական կառավարիչները հայ ազգից ներողություն չեն խնդրել՝ հայությանը կամա, թե ակամա պատճառած վնասի համար, որն ավարտվեց հայոց ցեղասպանությամբ եւ հայրենիքի մեծ մասի կորստով:

Մասոնական օթյակները մեզանում վերացան Հայաստանի խորհրդայնացումով:

Սակայն, Հայաստանի երրորդ հանրապետությունում դրանք նոր ծաղկում են ապրում, գործում են օրենքով ու բացահայտ, ինչպես տարաբնույթ աղանդները, եւ բացեիբաց աջակցում են Հայաստանից դուրս գործող իրենց ղեկավար մայր-օթյակներին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի մասոնական շրջանակներին……

Վերադառնալով սույն հոդվածի սկզբին՝ վերստին նշենք, որ մասոնական օթյակները նախկին գաղտնիությունն ու վտանգավորությունը չունեն, սակայն մեր երկրի համար դեռեւս վտանգավոր են, քանզի ՀՀ պետական համակարգն ու քաղաքական դաշտը առ այսօր կայացած եւ կամային չեն, իսկ երկրի տնտեսությունը (ուստիեւ՝ հենց երկիրը) գտնվում է օտարների ձեռքին, ովքեր էլ իրապես ղեկավարում են Հայաստանն ու հայաստանցիներին……

Եթե «ինտերնացիոնալ» ՀԽՍՀ -ում արգելափակվեց մասոնականությունը (իհարկե՝ ԽՍՀՄ-ի մամլիչ քաղաքականությամբ), ապա «նացիոնալ» ՀՀ-ում միայն իրական ազգային իշխանությունների դեպքում մասոնականությունը (ինչպես եւ՝ աղանդավորականությունը, համասեռականությունը եւ այլ նման բաները) չի կարող որեւէ դերակատարում ունենալ:

Արամ Ավետյան

Լուսանցք» թիվ 5 (91), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։