…հնե՞ր ֊ նորե՞ր ֊ հնանորախառը ամենանորե՞ր. թե՞ տակավին երիտասարդներ … այս վտանգաշատ պահի թեման չեն այսօր… / խոսքը ժամ առաջ վաճառված ու մասնատված հայկական պետությունը փրկելուն է վերաբերում… (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այսօր թերեւս պետական կենտրոնաձիգ պատկերացումներով եւ արտաքին ասպարեզում կտրուկ գործելակերպով առաջնորդվող ՀՀ֊2֊րդ եւ ԼՂՀ֊1֊ն նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա հնարավորինս արագ կարգավորել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների շուրջ առաջացած ներքին ու արտաքին վտանգաշատ կործանման եզրին հասած իրավիճակը…
………………………………………
Այո. այս իրավիճակը. որում հայտնվել ենք մենք. ազգահայրենադավության֊ համատարած ապազգայնության եւ սանձարձակության հետեւանքով. արտակարգ լուծումներ է պարտադրում… / …այսօր միայն նախկին ՀՀ նախագահները կարող են իրենց ներքին ու արտաքին (առավելապես արտաքին֊դիվանագիտական) կապերով անել նման քայլեր. բայց դա կարելի է անել միայն նոր քաղաքական դեմքով` վարկաբեկված թիմից հրաժարումով… / …նոր մարդկանց համախմբելը չի նշանակում անփորձ ու օտարի կտերը կերսծ նորաձեւների հավաքագրում` արդեն կշտացանք դրանցից… խոսքը չվարկաբեկված ու ազգին֊հայրենիքին նվիրվածությունը գործով ապացուցած հայորդիների մասին է. որ պատրաստ են երնիրը հանել այս կործանարար իրավիճակից… ֊ ազգին ոտքի կանգնեցնել…  

Եթե ավելի մոտեցնենք թեման. ապա այս իրավիճակից կտրուկ ու նպատակային քայլեր ավելի ազդեցիկ ձեւով թերեւս կանի ՀՀ֊2֊րդ եւ ԼՂՀ֊1֊ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը. բայց ինչպես նշվեց` քաղաքական նոր դեմքով` նոր թիմով (հասկանալի է` որոշ փորձառու եւ իրեն նվիրյալ կորիզ պետք է լինի նախապես)` բացարձակ ազգային հայամետ ուղղվածությամբ… ֊ այլապես ոչինչ չի փոխվի. ինչպես նշված է ստորեւ…
…………………………………………
Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
……………………………………………….
…Տարիներ շարունակ ասել եմ, որ շուրջ 30 տարի հայկական քաղաքական ասպարեզը չի կայացել – ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում… Ցայսօր էլ ձեւավորման փուլում է, բայց տեսանելի իրականության մեջ փոփոխման-զարգացման-կայացման միտում չունի դեռ (ազգային համերաշխության իշխանություն ասվածը առայժմ անդեմ ու հռետորական է հնչում)…
…Շուրջ 30 տարի նույն պետա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզ հասցրեց այսօրվան – իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ փոխարինելով մեկ-մեկու, չհանդուրժեցին նոր, ավելի ազգային ու կամային ուժերի մերձեցումը երկրի ղեկավարման լծակներին, ինչպեսեւ ընդդիմադիր դաշտում նրանց լիարժեք ներգրավմանը (իշխանություն-ընդդիմություն համակարգը երկկողմանի սեփականացված էր (ինչպես քավորա-սանիկական կամ ընտանեկան բիզնեսը))…
…Արդյո՞ք ինչ-որ բան փոխվելու է եւ հայկական քաղաքական ոլորտը ստանալու է իր Ազգային Դեմքը, թե՞ հերթական հերթականն է լինելու եւ … ավելի պիտի այլասերվի մեր պետա-քաղաքական ասպարեզը … Իսկ սրանից կախված է երկրի պաշտպանական, անվտանգության, իրավական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների իրական զարգացումն ու առաջընթացը…
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։