Կրկնվող վտանգ… / …պետա-քաղաքական բոզությունը սանձարձակության ու ամենաթողության հիմքն է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…բողոքում ենք հանրության մեջ բոզության (ԲՈԶ – բարոյական որակներից (ընկալվում է նաեւ օրենքներից) զուրկ) բացահայտ ու տարաբնույթ առկայությունից, բայց բոզության տարածականությունը աճում է մեր երկրում պետա-քաղաքական բոզերի (անկախ սեռից ու դիրքից) տարածմանը զուգընթաց, երբեմն ավելի աճող ու սանձարձակ տեմպերով…
…պետա-քաղաքական բոզերը ոչ միայն գաղափարա-քաղաքական ճամբարափոխության հետեւանք են (որ սւնեն նաեւ բարոյա֊հոգեբանական պատճառներ), ինչը մեր երկրում ցավոք ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ սկսվել է անկախացման տարիներից, երբ համայնավար-կոմունիստը կամ ոչ ազգսյինը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ – ապա ՀՀՇ-ական, իսկ նվիրյալ ընկերվար-սոցիալիստը փոխվեց մենաշնորհի կողմնակից լիբերալ֊կապիտալիստի… երբ մինչեւ մահ նշանակովի բարձրաստիճան իշխանավորը վերածվեց «ընտրովի» ամենա֊ամենա իշխանատենչի, իսկ պետական տնտեսության լափողը դարձավ ազատական տնտեսության լափող / կաշառատու֊կաշառակերը վերածվեց դրամաշնորհակեր֊ապազգայինի .. հակազգային գործիչը հանդես եկավ որպես ազգային, երբեմն էլ ազգայնական գործիչ… իսկ անհավատը` հավատավոր քրիստոնյա, ով էլ հետո դարձավ հայոց հին հավատի հետեւորդ` հեթանոս… ֊ եւ այսպես շարունակ ֊ …անգամ տղամարդը կին դարձավ եւ հակառակը. էլ չասեմ անդեմների ու անսեռների մասին…
…շուրջ 30 տարի պետա-քաղաքական բոզությունը դարձավ ժողովրդի կեցակարգի մաս…
…ցայսօր հայաստանաարցախասփյուռքահայությունն ապրում է պետա-քաղաքական բոզության ճնշման պայմաններում եւ միայն դրանից լիարժեք հրաժարումը կհանգեցնի իրական ազատության եւ ազատականացման ֊ պետության ազգայնացման……
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։