Իշխանափոխությունը եւ Հայաստանի ապագան (արտաքին խնդիրնեին ընդառաջ)․․․ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այսօր Հայաստանը գտնվում է ներքին ու արտաքին հայաստանաքանդ ճնշումների մեջ եւ ամեն օր այդ ճնշումների զսպանակը սեղմվում է…

Երկու տարբերակ կա՝ կամ զսպանակը կսեղմվի մինչեւ վերջ եւ կկոտրվի, կամ՝ կգործի հակազդեցության օրենքը եւ զսպանակը մեծ ուժով կազատվի սեղմումից՝ բացվելով…

Սա թվացյալ այլաբանություն է, իրականում մեր երկրի վիճակն է եւ հնարավոր ծավալումները՝ դեպի ավելի լավը գնացող…

Հիմա ավելի պարզ։ Հայաստանը (Հայկական Լեռնաշխարհը) եղել եւ մնում է տարածաշրջանի կռվախնձոր, ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ աշխարհի գերհզոր տերությունների համար, այսօր էլ այդպես է, չնայած Հայաստանի ներկա փոքրածավալ տարածքին (Հայկական Լեռնաշխարհի դեպքում՝ եռատարածաշրջան է եղել՝ Կովկասի (Հարավայինն ու Հյուսիսայինը – որ ՌԴ կազմում է, միասին, Հայկական Լեռնաշխարհը եւ Մերձավոր Արեւելքը – եւ մեր ամբողջական երկիրը խաչմերուկ էր, որը կապում էր Եվրոպան, Ասիան եւ Աֆրիկան, վերջինս Եգիպտոս – Արաբական թերակզի կապով էր միանում մեծ խաչմերուկին)…

Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը մշտապես պայքարել են այս տարածաշրջանին տիրելու համար, մեր լեռնաշխարհի զավթումից հետո նշվում է Կովկասում (այս դեպքում՝ Հարավային Կովկաս ասվածում)։ Հիշեցնեմ, որ գերուժերը մեջ-մեջ էին արել այս տարածաշրջան ասվածը եւ Հայաստանում ամրացել էր Ռուսաստանը, Վրաստանում՝ Միացյալ Նահանգները, Ադրբեջանում ՝ Եվրոպան, առավելապես անգլո-սաքսոնական ուղղությունը։ Հետաքրքիր է, որ Եվրոպան (ազդեցիկ եռյակը) եւս մեջ-մեջ էր արել նշյալ տարածաշրջանը՝ Հայաստանում ամրացել էր Ֆրանսիան, Վրաստանում՝ Գերմանիան, Ադրբեջանում՝ Անգլիան (այս ընթացքում թուլացել է թերեւս Գերմանիայի ազդեցությունը)…

Տարածաշրջանային գերտերությունների մասին խոսելով, կարելի է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միությունից հետո որոշակի պահպանել էր իր ազդեցությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ (բացառությամբ Մերձբալթյան), այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, սակայն հետզհետե կորցրեց ազդեցությունը Վրաստանի նկատմամբ, այն դարձավ ամերիկյան ազդեցության գոտի։ Թուրքիան ու Իրանը եւս պայքարում էին Ռուսաստանին զուգահեռ, Անկարան Ադրբեջանին տիրելու համար գործածում էր թյուրքական միասնությունը, իսկ Իրանը՝ իսլամական շիա ուղղությունը, օգտվելով թուրքերի սուննի եւ ադրբեջանցինեի շիա լինելու հանգամանքից։ Վրաստանում այս երկու երկրները մրցակցում էին տնտեսական ճակատում, իսկ Հայաստանում Թուրքիան միցակից չէր Իրանին…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Սա շատ համառոտ նկարագիրն է այն իրավիճակի, ինչը առկա էր Հարավային Կովկաս ասված տարածաշրջանում՝ մինչեւ Արցախյան 1-ին պատերազմը… Այդուհետ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը հետզհետե նոր իրողությունների հանդիպեցին, երբ Հարավային Կովկաս ասված տարածաշրջանում առկա 3 պետությունների կողքին հայտնվեցին եւս 3 չճանաչված երկրներ՝ Արցախը, Աբխազիան եւ հարավային Օսիան…

Հայաստանը չնայած վերջին տարիներին (մինչեւ 2018-ի հեղափոխությունը) արդեն գտնվում էր բազմաճյուղ արտաքին քաղաքականությանը («կամ-կամ»-ի փոխարեն «եւ-եւ»-ի տարբերակով), բայց ի վերջո ընկալվում էր ռուսական ազդեցության տարածք, հատկապես Գյումրիում ՌԴ ռազմաբազայի պայմաններում։ Վրաստանը ռուս-թուրքական կարճ պատերազմից հետո լիովին դարձավ ամերիկյան ազդեցության գոտի, իսկ Ադրբեջանը՝ թուրքական ազդեցության, ինչը պայմանավորված էր Արցախի Հանրապետության հռչակմամբ նաեւ… Եվրոպական ու իրանական ազդեցությունները խիստ թուլացան, թերեւս միայն Անգլիան պահպանեց իր դերը՝ կապված ադրբեջանական նավթի շահագործման ու արտահանման հետ։

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Այսօր, Արցախյան վերջին պատերազմի դավադիր հետեւանքները նոր իրողություններ առաջ բերեցին։ Հայաստան+Արցախ աշխարհը կորցրեց իր համատեղ  տարածքի շուրջ 25%-ը (Արցախի մոտ 75%-ը) եւ դադարեց խոսել հաղթողի դիրքերից, այդ դերը զիջելով Ադրբեջանին՝ իհարկե Թուրքիայի մեծածավալ աջակցության հետեւանքով։ Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը (չնայած որ իրավական փաստաթուղթ լինելուն) լիովին փոխեց իրավիճակը…

Այժմ Հայաստան+Արցախ (տարածքի շուրջ 75%-ը կորցրած) աշխարհը նորից հայտնվեց Մոսկվայի լիարժեք ազդեցության տակ, Ադրբեջանն էլ` Անկարայի լիարժեք ազդեցության… Այս իրավիճակում բավականին նվազել է Վաշինգտոնի եւ Բրյուսելի ազդեցությունը, քանի որ այս կողմերը ոչ մի լուրջ քայլ չարեցին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, պարզապես յետեւելով ու հայտարարություններից այն կողմ չանցնելով, միաժամանակ կողմ լինելով ռուս-թուրքական նոր բախմանը…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Այսպես Հարավային Կովկաս ասված տարածաշրջանը հայտնվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության եւ հակամարտության կիզակետում… Իրանն ու Վրաստանը չեզոքություն պահպանելով, իրենք եւս հայտնվեցին ռուս-թուրքական հակամարտության գոտիում։ Վրաստանում թուրքերը գրեթե լիովկն տիրեցին տնտեսական լծակներին եւ սկսել են քաղաքականություն թելադրել, որին աջակցում է ադրբեջանական ազդեցիկ համայնքը։ Իրանը հայտնվել է թուրք-ադրբեջանական զավթիչ  ծրագրերի թիրախում եւ Թեհրանում (արդեն նաեւ Թբիլիսիում) զղջում են. որ չսատարեցին Հայաստանին… Իրանի ադրբեջանաբնակ հսկայական տարածքներ վերստին հայտնվել են անջատողական պսյքարի բովում… Իրանի հանար խնդիր է լինելու նաեւ իսլամական ահաբեկիչների ներկայությունը Արցախից զավթված Իրանին սահմանային հատվածներում։ Սրանց եւ ադրբեջանական զինուժին զինում է ոչ միայն Թուրքիան, այլեւ Իսրայելը (որը զինում էր Ադրբեջանին նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում)…

Հիմա Վրաստանում եւ Իրանում կան ազդեցիկ ուժեր, որ մտածում են ինչպես դուրս գալ այս վիճակից եւ աջակցել Հայաստանին. որն այլեւս վստահություն չունի այս հարեւանների նկատմամբ… Հիշեցնեմ, որ իրանական տարածքների բռնազավթումից զատ, թուրք-ադրբեջանական ծրագիր կա նաեւ Վրաստանի հարավային տարածքները զավթելու` Աջարիան, մեր Ջավախքը, ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանը, ինչը թույլ կտա Թուրքիա-Ադրբեջան ցամաքային միավորման հասնել… Սա վատ է նաեւ Հայաստանի համար, քանի որ հյուսիսից լիովին շրջափակվում ենք։ Արեւմուտքից եւ արեւելքից վաղուց շրջափակված ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից. իսկ հարավից փորձում են կտրել նաեւ Իրանից` Մեղրիից կապ տալով Նախիջեւանի եւ Արցախից բռնազավթած` այսօր ադրբեջանական համարվող հողերի հետ… Հայաստանը ցամաքից շրջափակվում է արդեն 4 կողմից` դառնալով կղզի-պետություն… Իհարկե լուծում կա միշտ, դրա համար պետք է հիշեցնենք Հայ Արիական Միաբանության առաջարկները` ինչպես Հայաստանի նախկին իշխանություններին, այնպես էլ պաշտոնական Թբիլիսիին եւ Թեհրանին։ Այն է, ի հակակշիռ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հորիզոնական համագործակցությանը, որը կապում է Եվրոպա-Ասիա տարաբնույթ ուղիները (խողովակաշարեր, երկաթգիծ, ավտոմայրուղիներ …), նախաձեռնել Իրան-Հայաստան-Վրաստան` դեպի Եվրոպա, թերեւս նաեւ՝ Ռուսաստան, միջանցքներին… Սա կչեզոքացներ նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղահայաց համագործակցությունը… Պարզապես հիմա, եթե անգամ համաձայնության ջգան Երեւանը, Թեհրանն ու Թբիլիսին, ապա նախ պիտի աջակցեն Հայաստանին` վերականգնելու իր տարածքները` տարածաշրջանն ազատելով թուրք-ադրբեջանական չարիքի 

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Հայաստանում իշխանափոխությունն անհապաղ պիտի իրականցվի, այլապես վերոնշյալ զսպանակը բացվելու փոխարեն կարող է… Թույլլ չտա՛նք հայեր։

Հ.Գ. – Չբացառենք, որ Մեծ Բրիտանիան` ԵՄ֊ից դուրս գալուց հետո, անգլո-ամերիկյան բացասական-պառակտող ազդեցությունը կպահպանի, ինչը բումերանգի քաղաքականությամբ կնպաստի Եվրոպական Միություն – Ռուսաստանը Դաշնություն սերտ համագործակցությանը, որն էլ աշխարհի այս բեւեռների հակաթուրքական ընթացքը կծավալի վստահաբար… Այստեղ շահագրգռվածություն ունի նաեւ համաշխարհային բեւեռի ձգտող Չինաստանը, որը եւս ունի թուրքական (ույղուրական) խնդիր…

http://www.hayary.org/wph/?p=7552#more-7552Ասում էի, բայց դավադրության տեսության հերթական դաս էին ընկալում (անգամ այսօր այս մասին նույնությամբ խոսացողներից շատերը)… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7551Անգլիան` «Մառախլապատ Ալբիոն»-ը, մշտապես եղել եւ մնում է հակահայ երկրների առաջնորդը (հնում, երբ դեռ Անգլիան չկար, արդեն կար (եւ կա) հայ-հրեական հակամարտությունը` հրեաների հազարամյակների դավադիր քաղաքականության պատճառով)…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7550Ռուսաստանի Դաշնությունն ունի թուրք-թաթարական եւ իսլամական մեծ զանգված, նաեւ ինքնավար տարածքներ եւ դրանցով պայմանավորված լուրջ վտանգներ… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7559…հրեաներն այդպես էլ չկարողացան հաղթահարել իրենց հակահայ «գենետիկ բարդույթը»… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։