30 տարի աստվածապետական երկիր

1978թ. հունվարից Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փեհլավիի արեւմտամետ քաղաքականության դեմ ցույցեր սկսվեցին երկրում: 1 տարի անց շահը փախչում է Իրանից, իսկ երկրից աքսորված հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնին վերադառնում է Թեհրան եւ ղեկավարում Իսլամական հեղափոխությունը:

Իրանը պաշտոնապես Իսլամական Հանրապետություն է հռչակվում 1979թ. ապրիլի 1-ին՝ համազգային հանրաքվեի արդյունքներով: 1979թ. դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետությունում հաստատվում է Աստվածապետական Սահմանադրություն, որի համաձայն իսլամական շիա ուղղությունը հռչակվում է պետական կրոն, ինչպես եւ պարսկերենը՝ պետական լեզու:

Այսպիսով, երկրի պետական բարձրագույն իշխանությունը, գերագույն հրամանատարն այլեւս հանդիսանում է երկրի հոգեւոար առաջնորդը:

1979թ.-ից Գերագույն առաջնորդը այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին էր, իսկ նրա մահից հետո՝ այաթոլլա Ալի Խամենեին է:

Գերագույն առաջնորդից հետո մյուս բարձր պաշտոնյան երկրի նախագահն է: 2005թ.-ից այդ պաշտոնին Մահմուդ Ահմադինեջադն է:

Իրանը արիական անցյալով, մեզ հարեւան ու բարեկամ երկիր է, որտեղ ապրում են շուրջ 200 հզ. հայեր, եւ համայնքը բուռն ազգային կյանքով է ապրում: ԻԻՀ 280 պատգամավոր ունեցող խորհրդարանում մշտապես ու պարտադիր 2 հայ պատգամավոր են ընտրվում:

«Լուսանցք»-ը շնորհավորում է Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 30-ամյակի առթիվ:

Գոհար Վանեսյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։