Հայ Արիներ – Ամանորի փոխարեն` Ազգային Վերածննդի օր. ինչն իր զորությունը կստանա հունվարի 1-ին` Մեծն Նժդեհի ծննդյան 135-ամյակի ազգանվեր ազդակներից…

Փա՛ռք Հայ Ազգին ու Հայոց Հայրենիքին ֊ եւ վերականգնում ու վերազորացում Հայկական Պետությանը…

Փա՛ռք Հայ Զինվորին` Ազգի ու Հայրենիքի Անվտանգության Երաշխավորին…

Փա՛ռք ՀՀ-ԼՂՀ֊Սփյուռք Եռամիասնությանը` Համայն Հայությանը…

Փա՛ռք վերածնվող Հայք-Հայաստանին ֊ Հողահավաքի ու Հայահավաքի Հաղթարշավին…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Հայ Արիական Միաբանության կառույցն իր հետեւորդներով այսպես. թե այնպես դեկտեմբերի 31֊- հունվարի 1-ին չի նշել Նոր Տարվա տոնը. քանի որ հայ արիները որպես արիադավան (հեթանոս) արորդի֊հայորդիներ. Նոր Տարին նշում են Բնական Տարեփոխության ժամանակ` գարնանը. երբ Բնությունն արթնանում է ձմեռային նիրհից. այդ օրն Արեգ ամսվա Արեգ օրն է` մարտի 21-ը. երբ Բնական Ամանորի հետ միաժամանակ նշվում է Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի հերթական վերածննդի օրը Երկրում` երբ Արի Վահագնը հաղթում եւ սանձում է Չարի Վիշապին…

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

֊ Հայ քրիստոնյա մեր հայրենակիցներին այնուամենայնիվ միշտ շնորհավորել ենք Նոր Տարվա առթիվ. սակայն կարծում ենք նրանք եւս կմիանան հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջարկին` դեկտեմբերի 31-ի գիշերը կնշեն Ազգային Վերածննդի օրը…

…այս դաժան ու դժվարին օրերին. նաեւ Հայրենական Պատերազմի 44 օրերի ընթացքում, հայ հոգեւորականների մեծ մասը գործեց հայրենասիրական դրսեւորումներով եւ կարծում ենք նրանք նույնպես ծանր են տանում մեր հազարավոր զոհերի. անհետ կորածների. գերեվարվածների. վիրավորվածների … ինչպեսեւ հայրենի պետության (Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ) մի զգալի մասի կորստի իրողությունը. ուստի. ինչպես մենք. չեն կարող ունենալ տոնական տրամադրություն…

Փա՛ռք Հայ Տեսակին. որ Տիեզերածին է եւ ունի Հայկական Տիեզերաաշխարհներ (Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն). ինչպես նաեւ Հայ Ազգի (Հայ Մարդու) Արարչակնիք եւ Աստվածատուր Բնօրրան` Հայկական Լեռնաշխարհը` Երկրում…

Տիեզերական Գարունն իր ընթացքի մեջ է` Արիները հաղթելու են Չարիներին … եւ ամեն Բան Վերադառնում է Ի Շրջանս Յուր…

Ազգային Վերածնունդը այլընտրանք չունի՛…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։