Իշխանափոխությունը եւ Հայաստանի ապագան․․․ / ներքին ու արտաքին քաղաքականությունների համադրման անհրաժեշտությունը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այսօր Հայաստանը գտնվում է ներքին ու արտաքին հայաստանաքանդ ճնշումների մեջ եւ ամեն օր այդ հայատյաց ճնշումների զսպանակը սեղմվում է․․․

Երկու տարբերակ կա՝ կամ զսպանակը կսեղմվի մինչեւ վերջ եւ կկոտրվ…, կամ` կգործի հակազդեցության օրենքը եւ զսպանակը մեծ ուժով կազատվի սեղմումից՝ ուժգին բացվելով․․․

Սա թվացյալ այլաբանություն է, իրականում մեր երկրի վիճակն է եւ հնարավոր ծավալումները՝ դեպի ավելի լավը. դրականը գնացող․․․  

Հիմա ավելի պարզ։ Հայաստանը (Հայկական Լեռնաշխարհը) եղել եւ մնում է տարածաշրջանի կռվախնձոր, ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ աշխարհի գերհզոր տերությունների համար, այսօր էլ այդպես է, չնայած Հայաստանի ներկա փոքրածավալ տարածքին (Հայկական Լեռնաշխարհի դեպքում՝ եռատարածաշրջան է եղել՝ Կովկասի (Հարավայինն ու Հյուսիսայինըոր ՌԴ կազմում է, միասին, Հայկական Լեռնաշխարհը եւ Մերձավոր Արեւելքըեւ մեր ամբողջական երկիրը խաչմերուկ էր, որը կապում էր Եվրոպան, Ասիան եւ Աֆրիկան, վերջինս ԵգիպտոսԱրաբական թերակզի կապով էր միանում մեծ խաչմերուկին)․․․

Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը մշտապես պայքարել են այս տարածաշրջանին տիրելու համար, մեր լեռնաշխարհի զավթումից հետո նշվում է Կովկասում (այս դեպքում՝ Հարավային Կովկաս ասվածում)։ Հիշեցնեմ, որ գերուժերը մեջ-մեջ էին արել այս տարածաշրջան ասվածը եւ Հայաստանում ամրացել էր Ռուսաստանը, Վրաստանում՝ Միացյալ Նահանգները, Ադրբեջանում ՝ Եվրոպան, առավելապես անգլո-սաքսոնական ուղղությունը։ Հետաքրքիր է, որ Եվրոպան (ազդեցիկ եռյակը) եւս մեջ-մեջ էր արել նշյալ տարածաշրջանը՝ Հայաստանում ամրացել էր Ֆրանսիան, Վրաստանում՝ Գերմանիան, Ադրբեջանում՝ Անգլիան (այս ընթացքում թուլացել է թերեւս Գերմանիայի ազդեցությունը)․․․

Տարածաշրջանային գերտերությունների մասին խոսելով, կարելի է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միությունից հետո որոշակի պահպանել էր իր ազդեցությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ (բացառությամբ Մերձբալթյան), այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, սակայն հետզհետե կորցրեց ազդեցությունը Վրաստանի նկատմամբ, այն դարձավ ամերիկյան ազդեցության գոտի։ Թուրքիան ու Իրանը եւս պայքարում էին Ռուսաստանին զուգահեռ, Անկարան Ադրբեջանին տիրելու համար գործածում էր թյուրքական միասնությունը, իսկ Իրանը՝ իսլամական շիա ուղղությունը, օգտվելով թուրքերի սուննի եւ ադրբեջանցինեի շիա լինելու հանգամանքից։ Վրաստանում այս երկու երկրները մրցակցում էին տնտեսական ճակատում, իսկ Հայաստանում Թուրքիան միցակից չէր Իրանին․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Սա շատ համառոտ նկարագիրն է այն իրավիչակի, ինչը առկա էր Հարավային Կովկաս ասված տարածաշրջանում՝ մինչեւ Արցախյան 1-ին պատերազմը․․․ Այդուհետ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը հետզհետե նոր իրողությունների հանդիպեցին, երբ Հարավային Կովկաս ասված տարածաշրջանում առկա 3 պետությունների կողքին հայտնվեցին եւս 3 չճանաչված երկրներ՝ Արցախը, Աբխազիան եւ Հարավային Օսիան․․․

Հայաստանը չնայած վերջին տարիներին (մինչեւ 2018-ի հեղափոխությունը) արդեն գտնվում էր բազմաճյուղ արտաքին քաղաքականությանըկամ-կամ»-ի փոխարեն «եւ-եւ»-ի տարբերակով), բայց ի վերջո ընկալվում էր ռուսական ազդեցության տարածք, հատկապես Գյումրիում ՌԴ ռազմաբազայի պայմաններում։ Վրաստանը ռուս-թուրքական կարճ պատերազմից հետո լիովին դարձավ ամերիկյան ազդեցության գոտի, իսկ Ադրբեջանը՝ թուրքական ազդեցության, ինչը պայմանավորված էր Արցախի Հանրապետության հռչակմամբ նաեւ․․․ Եվրոպական ու իրանական ազդեցությունները խիստ թուլացան, թերեւս միայն Անգլիան պահպանեց իր դերը՝ կապված ադրբեջանական նավթի շահագործման ու արտահանման հետ։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Այսօր, Արցախյան վերջին պատերազմի դավադիր հետեւանքները նոր իրողություններ առաջ բերեցին։ Հայաստան+Արցախ աշխարհը կորցրեց իր համատեղ տարածքի շուրջ 25%-ը (Արցախի մոտ 75%-ը) եւ դադարեց խոսել հաղթողի դիրքերից, այդ դերը զիջելով Ադրբեջանին՝ իհարկե Թուրքիայի մեծածավալ աջակցության հետեւանքով։ Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը (չնայած որ իրավական փաստաթուղթ լինելուն) լիովին փոխեց իրավիճակը․․․

Այժմ Հայաստան+Արցախ (տարածքի շուրջ 75%-ը կորցրած) աշխարհը նորից հայտնվեց Մոսկվայի լիարժեք ազդեցության տակ, Ադրբեջանն էլ` Անկարայի լիարժեք ազդեցությանԱյս իրավիճակում բավականին նվազել է Վաշինգտոնի եւ Բրյուսելի ազդեցությունը, քանի որ այս կողմերը ոչ մի լուրջ քայլ չարեցին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, պարզապես հետեւելով ու հայտարարություններից այն կողմ չանցնելով, միաժամանակ կողմ լինելով ռուս-թուրքական նոր բախմանը

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Այսպես Հարավային Կովկաս ասված տարածաշրջանը հայտնվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության եւ հակամարտության կիզակետումԻրանն ու Վրաստանը չեզոքություն պահպանելով, իրենք եւս հայտնվեցին ռուս-թուրքական հակամարտության գետիում։ Վրաստանում թուրքերը գրեթե լիովին տիրեցին տնտեսական լծակներին եւ սկսել են քաղաքականություն թելադրել, որին աջակցում է ադրբեջանական ազդեցիկ համայնքը։ Իրանը հայտնվել է թուրք-ադրբեջանական զավթիչ ծրագրերի թիրախում եւ Թեհրանում (արդեն նաեւ Թբիլիսիում) զղջում են. որ չսատարեցին ՀայաստանինԻրանի ադրբեջանաբնակ հսկայական տարածքներ վերստին հայտնվել են անջատողական պսյքարի բովումԻրանի հանար խնդիր է ծինելու նաեւ իսլամական ահաբեկիչների ներկայությունը Արցախից զավթված Իրանին սահմանային հատվածներում։ Սրանց եւ ադրբեջանական զինուժին զինում է ոչ միայն Թուրքիան, այլեւ Իսրայելը (որը զինում էր Ադրբեջանին նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում)…

Հիմա Վրաստանում եւ Իրանում կան ազդեցիկ ուժեր, որ մտածում են ինչպես դուրս գալ այս վիճակից եւ աջակցել Հայաստանին. որն այլեւս վստահություն րունի այս հարեւանների նկատմամբՀիշեցնեմ, որ իրանական տարածքների բռնազավթումից զատ, թուրք-ադրբեջանական ծրագիր կա նաեւ Վրաստանի հարավային տարածքները զավթելու` Աջարիան, մեր Ջավախքը, ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանը, ինչը թույլ կտա Թուրքիա-Ադրբեջան ցամաքային միավորման հասնելՍա վատ է նաեւ Հայաստանի հանար, քանի որ հյուսիսից լիովին շրջափակվում ենք։ Արեւմուտքից եւ արեւելքից վաղուց շրջափակված ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից. իսկ հարավից փորձում են կտրել նաեւ Իրանից` Մեղրիից կապ տալով Նախիջեւանի եւ Արցախից բռնազավթած` այսօր ադրբեջանական համարվող հողերի հետՀայաստանը ցամաքից շրջափակվում է արդեն 4 կողմից` դառնալով կղզի-պետությունԻհարկե լուծում կա միշտ, դրա համար պետք է հիշեցնենք Հայ Արիական Միաբանության առաջարկները` ինչպես Հայաստանի նախկին իշխանություններին, այնպես էլ պաշտոնական Թբիլիսիին եւ Թեհրանին։ Այն է, ի հակակշիռ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հորիզոնական համագործակցությանը, որը կապում է Եվրոպա-Ասիա տարաբնույթ ուղիները (խողովակաշարեր, երկաթգիծ, ավտոմայրուղիներ …), նախաձեռնել Իրան-Հայաստան-Վրաստան` դեպի Եվրոպա, թերեւս նաեւ՝ Ռուսաստան, միջանցքներինՍա կչեզոքացներ նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղահայաց համագործակցությունըՊարզապես հիմա, եթե անգամհ համաձայնությս գան Երեւանը, Թեհրանն ու Թբիլիսին, ապա նախ պիտի աջակցեն Հայաստանին` վերականգնելու իր տարածքները` տարածաշրջանն ազատելով թուրք-ադրբեջանական չարիքի ազդեցությունից

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հայաստանում իշխանափոխությունն անհապաղ պիտի իրականցվի, այլապես վերոնշյալ զսպանակը բացվելու փոխարեն կարող էԹույլլ չտա՛նք հայեր։

Հ.Գ. – Չբացառենք, որ Մեծ Բրիտանիան` ԵՄ֊ից դուրս գալուց հետո, անգլո-ամերիկյան բացասական-պառակտող ազդեցությունը կպահպանի, ինչը բումերանգի քաղաքականությամբ կնպաստի Եվրոպական ՄիությունՌուսաստանը Դաշնություն սերտ համագործակցությանը, որն էլ աշխարհի այս բեւեռների հակաթուրքական ընթացքը կծավալի վստահաբարԱյստեղ շահագրգռվածություն ունի նաեւ համաշխարհային բեւեռի ձգտող Չինաստանը, որը եւս ունի թուրքական (ույղուրական) խնդիր

http://www.hayary.org/wph/?p=7594Տարածաշրջանն առանց Թուրքիայի… / Իրանին կսպառնա մեկուսանալու խնդիրը` եթե… – (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։