…դպրոցական տարիներին ոմանք դասագրքերն ընկալել են բացել֊փակելու վարժանք կամհովհարի փոխարեն են գործածել. երբ դասաժամի ընթացքում հոգնել֊շոգել են անտեղյակությունից…
…դասագիրք չկարդալը. բայց դպիոցն ավարտելը (հետո կյանքում առհասարակ ոչինչ չկարդալը) հանգեցրել է այն “ճշմարտությանը” ֊ որ կարելի է տգիտությամբ ֊ զուտ սերիալային մտածողությամբ հասնել հաջողությունների … ինչը ոմանք իրենք իրենց ապացուցել են … ամուսնանալով. տուն֊տեղ դնելով. երեխաներ ունենալով … եւ ամեն օր հարեւանների հետ սուրճի սեղանի շուրջ տգիտագիտական աշխարհացունց վերլուծություններ անելով ֊ իհարկե առօրյա բազմանշանակ լուրեր֊բամբասանքներից հետո…
…տգետագիտության եւ տխմարաշինության առաջամարտիկները ձեւավորում են ամբոխավարությունը. որը չափ ու սահման չի ճանաչում եւ նրանց համար է ասված.֊ երբ հիմարը հարձակվում է` սեղանը նահանջում է…
…այս դաժան փաստը. ինչպես դասագիրք բացել֊փակելու եւ դպրոցն այդպես ավարտելու ” ճշմարտությունը” տգետահանրսւթյանը մղում է ամբոխակազմության. որին տիրելու միակ պայմանն ամբոխահաճությունն է… / եւ տգետների հավաքականության ամբոխաջարդարարություններն ավելի մեծ “ճշմարտութան” են մղում… / այն. ինչ֊որ սուրճի սեղանի շուրջ տգետագիտական վերլուծություն էր պարզապես` ամբոխայազմությամբ վերածվում է հասարակ֊ության ընդհանրական “ճշմարտության”…
Հենց այստեղ էլ հայտնվում են տգետագիտական եւ տխմարաշինական թեզերին “կոտ տվող” ազգային ու միջազգային տգետակուտատուները (իմա` օրինականակաշառքադրամաշնորհատուները կամ փողովառնեմծախեմականները) եւ առաջ` դեպի փողոցային անկարգությունների. որոնք կամ սոցիալական արդարության բողոքի ցույցեր են կոչվում. կամ մարդկանց իրավունքները պաշտպանող հանրահավաքների են վերածվում … որ առավելապես իշխանափոխության կոչերով են շարունակվում` ներքին կամ արտաքին ամբոխակուտատու քաղաքական ուժերի համար… / ինչն էլ նշանակում է` թավշյա. գունավաի կամ … թունավոր հեղափոխության ենք ականատես լինելու. որ խեղափոխություն են դառնում իրականում…
…եւ խեղվածների հեղաշրջսւմը հասնում է տգետների պետական “ճշմարտությսն” հաստատմանը… / ինչը եւ հանգեցնում է բնական ու իրական երեւույթների կործանմանը…
Այսպես` տգիտությունից դավաճանություն մեկ քայլ էլ չկա` քայլելու կարիք բոլորովին չկա…
Եվ ուրեմն` մարտնչող տգիտությունը մարտնչող ներքին թշնամին է` ներքին թուրքը…
https://m.facebook.com/photo.php?fbid=215255026123489&id=100029169784366&set=a.102637077385285