Հայ Արիական Միաբանությունը մշտապես կանգնել է հայի ազգային շահերի եւ հայկական բանակի կողքին…

Հայ Արիական Միաբանությունը վերջին տարիների թուրք-ադրբեջանական եւ անգլո-սորոսական արտաքին հարձակումների ամբողջ ընթացքում, ապա 44-օրյա պատերազմի օրերին մշտապես կանգնել է հայի ազգային շահերի եւ հայկական բանակի կողքին։

Այսօր էլ Հայ Արիական Միաբանությունը հայի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի՝ հայկական բանակի կողքին է․․․

https://www.facebook.com/photo/?fbid=520078322307823&set=p.520078322307823Հայ Արիական Միաբանությունը մշտապես կանգնել է հայի ազգային շահերի եւ հայկական բանակի կողքին…  

․․․Վերոնշյալ հակահայ դաշինքը արտաքին ու ներքին թուրքերի աննախադեպ համագործակցությամբ կարողացավ կազմալուծել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պետական կառույցների մեծ մասը եւ մենք կորցրեցինք մեր Միացյալ Հայրենիքի (ՀՀ-ԼՂՀ) զգալի մասը, ինչը բավարար չեղավ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ամբողջական կործանման համար, քանի որ պատերազմում պարտվեցին ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, սակայն ոչ հայկական բանակն ու հայ ազգը․․․  

Եվ թուրք-ադրբեջանական ու անգլո-սորոսական հակահայ դաշինքը այժմ արտաքին ու ներքին թուրքերի համագործակցությունը փորձում է ուղղել ներազգային ոլորտ՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելով, ինչը կարող է իսկապես կործանել Հայաստանը, հայությանը զրկելով ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք հզոր եռամիասնությունից․․․

Հայ Արիական Միաբանությունն ու արիադավան հայերին միացած Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում հայությանը՝ ամենուր կանգնել հայկական բանակի կողքին՝ վերստին Ազգ-Բանակ դառնալու համար․․․

Հայ Արիական Միաբանությունը Արցախյան 2-րդ պատերազմի, որ ընկալվեց որպես Հայրենական պատերազմ, առաջին իսկ օրից իր զինական հետեւորդներին ուղղորդեց դեպի պատերազմի առաջնագիծ, իսկ մնացյալին՝ աջակցելու թիկունքին, բոլոր անհրաժեշտ աշխատանքներին մասնակցելու համար․․․

Հայ Արիական Միաբանության Արցախյան 1-ին պատերազմի մասնակիցներին միացան նաեւ ավելի երիտասարդ արիադավան-հեթանոս հայորդիները, ովքեր վասն հայրենյաց կռվեցին 44-օրյա պատերազմի մինչեւ վերջին օրը, ինչպեսեւ դրանից հետո, երբ կարիք կար Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելու․․․

Փա՛ռք Հային ու Հայքին․․․

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։