․․․Ցեղակրոնությունը բացառապես հայկական երեւույթ է. հենված է Հայրենիքի ու Ազգի անբաժանելիության վրա. որպես Մարմին եւ Հոգի… / առանց մեկի` վտանգված է մյուսի գոյությունը… – (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Հայարիական այլաբանությամբ Ազգը Հոգին է ֊ Հայրենիքը` Մարմինը ֊ իսկ Պետությունը` Միտքը. որ երաշխավորում է Ազգի ու Հայրենիքի Զորացումն ու Զարգացումը… / …այսպես պահպանվում է Եռահամակարգ Առաքելությունը…
…Հայարիական կենսադրույթներն ասում են. որ Եռահամակարգ Առաքելությունը անհրաժեշտ պայման է Երկինք֊Երկիր կապը մշտանորոգ պահպանելու համար…
Արարչակնիք եւ Աստվածազարմ Մարդը Եռահամակարգ է` Մարմին֊Միտք֊Հոգի. ինչը ի վերուստ թույլ է տալիս մնալ Անցյալ֊Ներկա֊Ապագա առանցքի տիրույթում…
…Գիտակցորեն. Ենթագիտակցորեն եւ Հոգեւոր առումով այս ամենն ընկալելու համսր պետք է համադրել Սրտի֊Ուղեղի֊Հոգու զգացումները…
…այս ամենն ի վերջո Բնազդական֊Բնազգացական֊Բնախոսական Տիեզերահաս Երեւույթներ են. ինչը Հայարիականության Հիմնարար Սյուներից է…
……………………………………..
Հ.Գ. ֊ Նժդեհյան Ցեղակրոնությունը ներառում է Երկինք֊Երկիր Բնազդական֊Բնազգացական֊Բնախոսական Երեւույթները եւ ինչպես Ազգային Համակարգ պատրաստ է ծառայել Հայկական Պետությանը. որպես Ազգային Գաղափարախոսություն…
Ցեղակրոնությունը բացառապես հայկական երեւույթ է. հենված է Հայրենիքի ու Ազգի անբաժանելիության վրա. որպես Մարմին եւ Հոգի… / առանց մեկի` վտանգված է մյուսի գոյությունը…
Ֆաշիզմը` իտալական երեւույթ է. հենված Պետության Հզորացման Առանցքին… Իտալական Պետությանը պետք է ծառայի ամեն բան. այդ թվււմ` Ազգը…
Նազիզմը` գերմանական երեւույթ է. հենված Գերման Ազգի Առանցքին… Ազգին պետք է ծառայի ամեն բան. այդ թվում` Գերմանական Պետությունը…
…Ֆրանկոիզմը` իսպանական երեւույթ է. Կոնֆուցիզմը`չինական. Սինտոիզմը` ճապոնական. Սիոնիզմը` հրեական եւ այլն…
…այսօր գործուն են նաեւ գաղափարա֊քաղաքական եւ կրոնա֊էթնոմշակութային խառնածին ուղղություններ` պանիսլամիզմը. պանթուրքիզմը. պանարաբիզմը. պանիրանիզմը. պանսլավոնիզմը… եւ այլն / ՌԴ֊ի դւ ԱՄՆ֊ի նման գերտերություններում անգամ գործում են նմանատիպ գաղափարներ. ֊Վելիկոռուսիզմը ռւսական երեւույթ է. իսկ ռասիստական Կու֊կլուքսկլանները եւ “Արիական Ազգ” ու “Մահմեդական Ազգ” կառույցները` ամերիկյան…
…նմանաբնույթ` մի քիչ այս կողմ ֊ մի քիչ այն կողմ կազկակերպություններ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում … սակայն դրանց մեծ մասը խառնում են Ազգայնական Ուղղությանը` աղավաղելով այն. իսկ հիմնականում ծաղկում են Ազգայնամոլական Ուղղությունները… / Ազգայնականությունը Նացիոնալիզմն է. իսկ Ազգայնամոլությունը` Շովինիզմը… էլ չասենք` Ռասիզմի` Ռասիստական Ուղղության մասին… / այստեղ ուղղակի հավելենք. որ Հայկական Ցեղապաշտությունը (Ազգապաշտությունը/Հայրենապաշտությունը) եւս. ինչպես Ցեղակրոնությունը. հեռու է համաշխարհային ռասիստական եւ այլ այլատյաց֊այլամերժական դրսեւորումներից…
Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։