ԻնքնաՓնտրում. որ ԻնքնաՓրկում է… – Արյան Կանչը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…ով գոնե մի անգամ պատերազմի դաշտում փակել է մարտական ընկերոջ մարող կրակե աչքերը՝ հենց այդ ափի մեջ էլ զգացել է Հայոց Հողի Հայոց Արյամբ թաց լինելու Ծանր Բեռը – Արյան Կանչը…
…ով զգացել է – Արյամբ է զգացել՝ նա այլեւս գիտի իր Կյանքի Սրբազան Պարտականությունը – գիտի որ իր Տեսակի հանդեպ ունեցած Պարտականությունն ավելին է, քան՝ Իրավունքը…
…նման հայերի կարիքը միշտ զգում են Ազգն ու Հայրենիքը, այսօր առավել եւս…
…ով կարողանում է մի պահ փակել իր աչքերը եւ խորասուզվել Գենետիկ Հիշողության պահոցներում՝ նա կզգա այս ամենը եւ կփնտրի՛ իր Տեսակին…
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։