…ասել եւ ասում ենք` Հայաստանն ունի ի վերուստ տրված ուժ եւ կարողություններ (դա զգալու գիտակցական ու ենթագիտակցական ունակություններ) … հստակ անելիքներ ինչպես տարածաշրջանում. այնպես էլ աշխարհում… / հայությունը կարող է համաշխարհային նշանակության ազգ լինել` համարժեք միջազգային դերակատարմամբ… ֊ Հայ Արիական Միաբանությունը նախաձեռնել էր Համաարիական տարածաշրջանային միավորում. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ձեւավորում եւ այլն …

Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Հատվածներ.-
* * *

…Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով… Նկատել եմ, որ «Լուսանցք»-ն իր հատկապես նախորդ մի քանի թողարկումներում պարբերաբար եւ ըստ էության անդրադարձել է ներկայիս աշխարհակարգի հնարավոր ձեւափոխմանը, ինչպեսեւ դրան նպաստող կամ դեպի այդ փոփոխությունները տանող հաջորդական քայլերին, նախաձեռնված գործընթացներին…

…Իսկ Եվրոպային սպառնացող անկախության՝ պետությունները մասնատման տանող թաքնված ներուժը, այնպիսի մի փոթորիկ կառաջացնի, որի կասեցումն այլեւս անհնարին կլինի: Եվ նման ծավալումները զարթոնքի ժանապարհին են: Անկախության համար մղվող շարժումներն ի վերջո վերածվում են ազգային-ազատագրական պայքարի, որն էլ առաջնորդող ուժի տեսնում է յուրաքանչյուր ազգի կամ պետության ընդգծված ազգային ուժերին՝ ազգայնականությանը: «Լուսանցք»-ի թիվ 23 (286) 2013թ. թողարկման «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հնարավորինս ներկայացրել էի աշխարհում առկա անջատողական նպատակներ հետապնդող տարածքները, անկախության ձգտող ազգերին կամ ազգային միավորումներին: Այդ թվում՝ եվրոպական: Իսկ դրանք կարող են ոչ միայն ցնցել հին աշխարհամասը, այլեւ՝ համաշխարհային գործող կարգերը… 

…Գաղափարա-քաղաքական առումով խոսեցի վերեւում, կխոսեմ նաեւ ստորեւ ներկայացված նյութում, բարոյազրկման եւ ապազգայնացման տանելու առումով ընտրված է տարբեր երկրներում ԼԳԲՏ եւ նման այլ համայնքների ձեւավորման փորձը, իսկ հոգեւոր-մշակութային ոլորտում, բացի աղանդավորական ներխուժումներից, Եվրոպան ինչ-որ ուժերի կողմից նպատակայնորեն ապաքրիստոնեացման ճանապարհը բռնեց: Ասածներիս հիմնավորումն այսպիսին է, տասնամյակներ շարունակ ավելի քան 50 եվրոպական քրիստոնեական երկրների հետ կար ընդամենը 1 իսլամական երկիր՝ Ալբանիան (թուրքերն անգամ «քրիստոնեական ակումբ» անվանեցին Եվրոպան, երբ մերժվեց նրանց Եվրամիություն մտնելու հերթական ցանկությունը), բայց վերջին տարիներին իսլամական երկրների քանակը հասավ 3-ի՝ ավելացան Բոսնիան եւ Հերցեգովինան ու նաեւ սերբական Արցախը՝ Կոսովոն… իսկ հետագայում վերածվում է աղետի՝ քրիստոնեություն-մահմեդականություն մարտադաշտի…

…Այս ամենը եւ այլ վաղուց նշված փաստարկներ եւս մղում են, որ հայ ազգայնականները փորձեն այլ երկրների դասական ազգայնական ուժերի հետ միասին կանխել բնական կենսակերպի կողմնակից իրական ազգայնականության նոր վարկաբեկումը համաշխարհային մակարդակով: Հայ Արիական Միաբանությունը դրա կանխման նպատակով նախաձեռնել է Համահայկական ազգայնական միավորումը եւ Համաարիական դաշինքի ձեւավորումը: Իսկ աշխարհակարգի փոփոխություններն այլեւս ընթացքի մեջ են…

…«Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»… Ահա նման մի ռազմա-քաղաքական ճակատագիր է սպասվում շահագրգիռ երկրների ազգայնական այն կառույցներին, որ կգնան աշխարհակարգի իրական թե ձեւական փոփոխության ճանապարհով: Կողմնորոշվել է պետք՝ անկախ այն հանգամանքից, որ…

Եվ քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությունն էլ առավել մարտական բնույթ կստանա: Եթե իսլամական ծայրահեղականներին հատուկ միջնորդություններ պետք չեն զինյալ պայքարի անցնելու, ապա քրիստոնյաներին պետք է ազգային գաղափարա-հոգեւոր ասպարեզ տեղափոխել, որպեսզի նորօրյա խաչակրաց արշավանքները գործի դրվեն: Ազգային քրիստոնեական նորացված հավատամքը ավելի զորավոր կգտնվի ապազգային իսլամական ծայրահեղականության նկատմամբ… Սա Հայաստանի համար նոր Ավարայր չէ, քանի որ համաշխարհային գործընթաց է եւ կդառնա նոր խաչակրաց արշավանք, որի կենտրոնում կլինի մեր երկիրը…

…Ասենք ավելին՝ Հայաստանն այսօր քրիստոնեության միակ հանգրվանն է Եվրոպա-Ասիա երկարատեւ ճանապարհին, հատկապես՝ ռազմականացված իսլամականության տարածք դարձած Մերձավորարեւելյան ու Միջինասիական տարածաշրջաններում: Նույնն է Կովկասում, քանի որ վրացական ուղղափառ քրիստոնեությունը երբեք չի կարող իր երկրից դուրս որեւէ քայլի հավակնել: Իսկ հայկական սփյուռքը տալիս է այդ հնարավորությունը Հայաստանին…Եթե թուրքերը Հայաստանն անվանել են «անիծյալ սեպ» համաթուրանականության ճանապարհին, ինչը վերստին ի հայտ կգա հայ-թուրքական արձանագրությունների վերհանմամբ («Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ. «Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ»,- խմբ.), ապա նույնն է քրիստոնեության պարագայում՝ ընդդեմ համաիսլամականության՝ Հայաստանը պարզապես մխրճված է իսլամական հսկայական հորձանուտում…

…Սա է նաեւ պատճառը, որ Հայ Արիական Միաբանությունը շտապում է ստեղծել Համաարիական մի տարածաշրջանային կառույց (հետո՝ համաշխարհային), որը կարող է Հայաստանը որոշակիորեն չեզոք պահել քիրստոնեություն-մահմեդականություն սուր հակամարտության ժամանակ: Եվ հետաքրքիր իրավիճակ է նաեւ հին հավատների ու դրանց վրա հիմնված ազգայնականության ասպարեզում: Այստեղ եւս Հայաստանն առաջինն է այս տեսակի մեջ եւ հայ արիականները փորձում է համաարիական միավորման կենտրոն դարձնել մեր երկիրը, որը Հնդկաստանից մինչեւ Հունաստան եւ Հռոմ հին աշխարհակարգի ճանապարհին (Երկրի Կենաց Գոտում) եղել ու մնում է բնական խաչմերուկն ու կենտրոնը:…

«Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը կարեւոր է այսօրվա հայահամախմբման համար, սակայն ապագայում կարող է անգամ վնասել, եթե չփոխի իր բացառիկ քրիստոնեական հենքը: Դա Հայաստանի ու հայության պատմությունը տանում է մինչեւ 2000 տարի, ինչը չի կարող հայոց ծագման ու հայի երկրի առաջացման հարցում «վիճաբանել» մեր հայրենիքը բռնազավթած եւ բռնազավթելու միտում ունեցող այլազգիների հետ… Սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի հետո: Իզուր չէ, որ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը առաջ քաշվեց Հայ Արիական Միաբանության կողմից, որը հենված է հայի ու Հայքի բազմահազարամյա արմատին ու ակունքին…

…Հայաստանն ունի հստակ անելիքներ եւ այսօր եւ վաղը… Իսկ Եվրամիության ապագայի հարցն ընթացքի մեջ է: Սա է պատճառը, որ հին աշխարհի կողմնակիցները Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում շարունակում են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը…

…Այսինքն՝ աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով, անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտից սկիզբ կառնի գործընթացը…

* Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի ամբողջական հոդվածը կարդացեք «Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ. թերթային տարբերակում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։