Հայ Արիական Միաբանությունը միջնորդ` Ռուսաստանի Դաշնություն ֊ Աշխարհի Երկրներ հակամարտություններում…

Հետեւելով Մոսկվայի պաշտոնական ռազմա֊քաղաքական տրամաբանությանը.֊ հանգում ենք այն տեսակետին. որ Մոսկվայի ռազմավարական եւ ռազմական դաշնակիցն ու ո՛չ դաշնակիցը (ավելին` Ռուսաստանի հակառակորդ կողմի դաշնակիցը). Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նույն ռազմա֊քաղաքական կարգավիճակում

Այսօրինակ քաղաքականությունը կիրառվում է ինչպես Ադրբեջանի. այնպես էլ Թուրքիայի նկատմամբ` համազոր դաշնակից Հայաստանի հետ. չնայած թուրքական երկրները հայի ոխերիմ թշնամիներն են դարեդար

(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)  

Հայ արիական կառույցը վերոշեշտյալ տրամաբանությամբ իր օգնությունն է առաջարկում բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանին` ռուս֊ուկրաինական խնդիրների կարգավորման հարցերում միջնորդ լինելու պատրաստակամությամբ… / մենք կարեւորում ենք սլավոնական դաշինքի համերաշխության վերակազմակերպումը

Հայ արիները որպես միջնորդ օգտակար կլինեն Դոնբասի ինքնահռչակ հանրապետության կարգավիճակի. Ղրիմի պատկանելության քննարկումներում

Հայ Արիական Միաբանությունը առաջարկում է իր միջնորդությունը նաեւ ռուս֊վրացական հակամարտ հարցերում. հատկապես` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատկանելության եւ սահմանազատումների

Երկկողմ ցանկության դեպքում հայ արիները կարող են խորհրդատվական աշխատանքներ իրականացնել ռուս֊մոլդովական հարցերում. նախ` Մերձդնեստրի կարգավիճակի առումով

Հայ Արիական Միաբանությունը պատրաստ է բանակցային գործընթացներ սկսել նաեւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ. որոնք խնդիրներ ունեն այսօրվա Ռուսաստանի հետ. ինչպես Մերձբալթյան երկրբերը` Էստոնիան. Լատվիան եւ Լիտվան

Կարելի է նոր քննարկումներ ծավալել Ռուսաստան֊Բելառուս միության քնեցրած կարգավիճակի շուրջ

Հայ Արիական Միաբանությունը կարող է Ռուսաստանի համար շահեկան միջնորդությամբ հանդես գալ` ԽՍՀՄ տարիներին չեղած տեղից հսկայատարածք երկրներ ստացած ղազախների. ղրղզների. թուրքմենների եւ ուզբեկների հետ. որպեսզի սրանց երկրների ավելի քան 80%֊ը հանձնվեն Ռուսաստանին` որպես այդ տարածքները սովետների կողմից գրաված եւ թուրքալեզու այդ երկրներին նվիրած պատասխանատու երկիր

Շահեկան բաբակցություններ կարելի է վարել նաեւ ԱՄՆ֊ի հետ` Ալյասկայի պատկանելության շուրջ` չնայած խնդրի մի կողմում այլեւս չգոյ ցարական Ռուսաստանն է

Հայ Արիական Միաբանությունը հարգանքով է վերաբերում պահպանողական ճապսնացիներին. ուստի Կուրիլյան կղզիների հարցով եւս խորհրդատվական աշխատանքներ կարելի է իրակսնացնել

Տարաբնույթ խնդկրներ ունի Ռուսաստանը նաեւ Լեհաստանի. Ֆինլանդիայի. Չինաստանի. Մոնղոլիայի եւ այլ երկների հետ. որոնցում հայ արիները կարող են միջնորդ լինել բարեկամ եւ դաշնակից Ռուսաստան համար

Հ.Գ. ֊ 1 ֊ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հսրաբերություններում Հայ Արիական Միաբանությունը Ռուսաստանի լավագույն միջներդը կարող է լինել ֊ ինչպես Մոսկվան էլավագույնըհայ֊ադրբեջանական եւ հայ֊ թուրքական հարցերում

Հ.Գ․ ֊ 2 ֊ Հայ Արիական Միաբանությունը մեծ սիրով միջնորդական առաքելությամբ կզբաղվի հատկապես հայ֊ռուսական (երրորդ երկներին առնչվող հարցերում եւս) հարաբերություններում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։