Իսրայելին հնարավոր չէ՞ կանգնեցնել

Իսրայելի իշխանությունները օգտվելով այն հանգամանքից, որ քրիստոնեական երկրներն ընկղմված են Ամանորի եւ Ծննդյան տոների մեջ, անակնկալ հարձակում սկսեցին Պաղեստինի Գազայի հատվածի վրա: Սա շատ նման է Վրաստանի՝ Հարավային Օսիայի վրա հարձակմանը՝ օլիմպիական խաղերի ժամանակ: Վրացիները կարծում էին, թե օլիմպիական տոնախմբության ժամանակ՝ մի քանի օրում կհասնեն իրենց նպատակին, սակայն տապալվեցին լիովին: Իսրայելի դեպքում լիովին տապալում չեղավ, սակայն, մի քանի օրում սիոնիստական կառավարությունը չկարողացավ հասնել իր նպատակին եւ այժմ հայտնվել է համաշխարհային հանրության ճնշումների տակ: Ինչպես միշտ (Իսրայելի հարցում իհարկե), մի քիչ ուշացումով, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ իր բաց նիստում բանաձեւ է ընդունել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Բանաձեւում պահանջվում է կրակի դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, Իսրայելի կողմից փակված Գազայի հատվածի սահմանում հսկիչ-անցագրային կետերի վերաբացում, ինչպես նաեւ երկուստեք կայուն ու շարունակական հաշտության երաշխիքների տրամադրում: ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել է նաեւ 2009թ. Մոսկվայում Մերձավոր Արեւելքի հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսի անցկացումը: Բանաձեւն ընդունվել է 14 կողմ եւ ձեռնպահ ձայներով: ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդդիմացել է բանաձեւի ընդունմանը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջում է առանց խոչընդոտների ապահովել հումանիտար օգնության (սնունդ, վառելիք ու բժշկական օգնություն) տրամադրումը ամբողջ Գազայի հատվածում, եւ «բռնության ծավալման ու հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական զոհերի արդյունքում հումանիտար իրավիճակի վատթարացման հետ կապված» դատապարտում է ինչպես բռնության ու դաժանության բոլոր դեպքերն ուղղված խաղաղ բնակչության դեմ, այնպես էլ ահաբեկչության բոլոր գործողությունները:

Բանաձեւում հստակ նշված չէ, որ դատապարտումներն ուղղված են Իսրայելի իշխանության կամ «Համաս» խմբավորման դեմ: Հետաքրքիր է, որ բանաձեւի տեքստում «Համաս»-ի անվան բացակայությունը եղել է ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջով, քանի որ ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գաբրիելա Շալեւը, «անընդունելի է մեկ հարթության վրա դնել պետությունն ու ահաբեկչական կազմակերպությունը»:

Իսկ ըստ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոլթոնի, բանաձեւը չի պարունակում «Գազայում տեղի ունեցած իրադարձությունների անկողմնակալ գնահատական» եւ «չի նպաստում իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատմանը»: Նա կարծիք է հայտնել, որ փաստաթուղթը կազմված է Իսրայելի հանդեպ «կողմնապահորեն եւ անհամաչափ է»: Շատ վերլուծաբաններ պնդում են, որ ԱՄՆ-ն վետո դնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւի վրա, որին կողմ էին ԱԽ 10 անդամ-երկրներ՝ այդ թվում նաեւ Ռուսաստանը, իսկ ձեռնպահ էին Մեծ Բրիտանիան, Դանիան, Սլովակիան եւ Ճապոնիան, փորձում է արդարացնել իր մերձավորարեւելյան ջորջբուշյան քաղաքականությունը: Իզուր չէ, որ Ջորջ Բուշի աշխատակազմում դեռ հույս ունեն, որ իրենց կհաջողվի բռնել Օսամա Բեն Լադենին առաջիկա օրերի ընթացքում՝ մինչ ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես կստանձնի իր պարտավորությունները: CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Դիկ Չեյնին հայտարարել է, որ հանրապետականները դեռ մի քանի օր ունեն «Ալ Ղաիդա»-ի պարագլխի հետ հաշիվները մաքրելու համար: Չնայած Չեյնին նշել է, որ իրեն հայտնի չէ Բեն Լադենի դեմ պատրաստվող հնարավոր հարվածի մասին որեւէ տեղեկություն, սակայն նա վստահ է, որ «թիվ մեկ ահաբեկիչ»-ը այլեւս անզոր է արդյունավետ կառավարել իր կազմակերպությունը, քանի որ թաքնվում է դժվարհասանելի վայրերում: Նա ավելացրել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում այլ առաջնայնություններ ունեն, իսկ նրանց գլխավոր նպատակը ԱՄՆ անվտանգության ապահովումն է եւ այն, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ տարածքում այլ մեծածավալ ահաբեկչական գործողություն չի իրականացվել, արդեն իսկ լավ արդյունք է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի ողբերգության հետեւում շատերը տեսնում են սիոնիստական ահաբեկչության «մատը»……

Բուշի վարչակազմը երկրի կառավարման ղեկը կհանձնի Օբամային հունվարի 20-ին, եւ Չեյնին վստահություն է հայտնել, որ երկրի նոր ղեկավարությունը եւս կշարունակի Բեն Լադենի «որսը»: Իսկ «թիվ մեկ ահաբեկիչ»-ը այդպես էլ չի «խառնվում» Իսրայելի գործերին եւ չի աջակցում եղբայրական Պաղեստինին՝ սիոնիստական չարիքից ազատվելու գործում, բայց զարմանալիորեն պարբերաբար սպառնում է Իրանին, մի երկրի, որը մշտապես աջակցում է Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության առումով ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Սիոնիստական վարչակարգի սոսկալի հանցագործությունը Գազայի հատվածում եւ հարյուրավոր հալածյալ տղամարդկանց, կանանց ու երեխաների բնաջնջումը եւս մեկ անգամ բացահայտեց սիոնիստական արնախում գայլերի վերջին տարիների կեղծավոր դեմքը եւ անտեղյակներին ու անտարբերներին հիշեցրեց այս պատերազմող անհավատների ներկայության մասին իսլամական երկրների սրտում£ Այս սոսկալի աղետը յուրաքանյուր մահմեդականի եւ խղճով ու ազնիվ մարդու համար աշխարհի ամեն մի կետում ծանր ու ցնցող է, սակայն որոշ արաբական պետությունների եւ մուսուլմանության հավակնորդ երկրների լռությունը ավելի մեծ աղետ է… Այդ երկրների ղեկավարները ի՞նչ պատասխան են տալու Մուհամմեդ մարգարեին»£ Խամենեին նշում է, որ «Պաղեստինցի մուջահեդներն ու մահմեդական աշխարհի բոլոր հավատացյալները պարտավորված են հնարավոր ամեն կերպ պաշտպանել Գազայի անպաշտպան կականց, երեխաներին ու բնակչությանը եւ նա, ով զոհվելու է այս լեգիտիմ ու սրբազան պաշտպանության ընթացքում, հանդիսանալու է նահատակ եւ լիահույս կլինի, որպեսզի Մուհամմադ մարգարեի առջեւ դասվի «Բադր» եւ «Օհոդ» պատերազմներում զոհված նահատակների շարքին… Սիոնիստական ռեժիմը պետք է պատժվի մահմեդական պետությունների միջոցով£ Այդ բռնակալ վարչակարգի ղեկավարները պետք է այս ոճրագործության, ինչպես նաեւ երկարաժամկետ շրջափակման համար դատապարտվեն ու պատժվեն£

Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Ռեյհանե» ինտերնետային կայքը www.reihane.ir ինտերնետային հասցեով ձեռնարկել է անգլերեն լեզվով ստորագրահավաք՝ ստարելու Գազայի անպաշտապան ժողովրդին եւ կանխելու նրանց դեմ հարձակումները£

Հայաստանում դատապարտումները հիմնականում երկկողմանի բնույթի են՝ մեղավոր են եւ՛ հրեաները, եւ՛ արաբները: Այսպես ժամանակին դատապարտում էին նաեւ մեզ՝ հայերիս, եւ ադրբեջանցիներին: Սա ոչինչ չասող քննադատություն է, երբ թացն ու չորը խառնում են իրար: Իհարկե, մեզանում էլ բացառություններ եղան, եւ մի քանի քաղաքական ուժեր ու վերլուծաբաններ մեղադրեցին Պաղեստինի տարածքը զավթած Իսրայելի հարձակումները: Մասնավորապես, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը խստորեն դատապարտել է «Իսրայելի սիոնիստական հանցագործ ռեժիմի նողկալի ոճիրը, որ ի սկզբանե դատապարտված ահաբեկչական քայլ է՝ ընդդեմ Գազայի պաղեստինցի բնակչության, որն արդեն 2 տարի ի վեր շրջափակման մեջ է, 2 ամիս ի վեր սովի է մատնված, իսկ այսօր ենթարկվում է վայրագ օդային ռմբակոծման: Թել-Ավիվը պատճառաբանում է՝ իբր ռմբահարվում են «Համաս»-ի շինությունները եւ դիրքերը, սակայն սիոնիստների համատարած ահաբեկչությունից արդեն զոհվել (եւ շարունակում են զոհվել) եւ խեղվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: ՀԱՀ-ը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կասեցնելու ինչպես պաղեստենցիների, այնպես էլ մարդկության դեմ կատարվող այս հանցագործությունը և դադարեցնել տալ իսրայելական անօրինական շրջափակումը: Հայ ազգայնականների կարծիքով, «Միջազգային քրեական դատարանը պարտավոր է հետաքննել Իսրայելի հանցագործ առաջնորդների այս անմարդկային գազանաբարո արարքները»: ՀԱՀ-ը նաեւ հայտնում է իր անվերապահ զորակցությունը Գազայի բնակչությանը, եւ աջակցելու է հանուն Պաղեստինի ազատության արդար դատի պայքարին՝ հնարավոր բոլոր միջոցներով: Իր բողոքն է հայտնել նաեւ Հայ կամավորականների համախմբումը. «Աշխարհի այն երկրները եւ նրանց ղեկավարները, որոնք այս ամենին սթափ են նայում եւ կարող են փոխել ստեղծված իրավիճակը, պարտավոր են շուտափույթ քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ: ՀԿՀ-ն դատապարտում է Գազայում Պաղեստինի արաբ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող սպանդը, կոչ է անում արաբ ժողովրդին ի վերջո համախմբվելու, վերջ դնելու պառակտվածությանը, իսկ Պաղեստինի արաբներին մաղթում է տոկունություն եւ հաղթանակի հասնելու աննկուն կամք»:

Իսկ, ահա, մինչ այս պատերազմի սանձազերծումը, անցյալ տարեվերջին Հայ Արիական Միաբանության նախաձեռնությամբ մի խումբ կազմակերպություններ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի դիմաց՝ զգուշացնելով, որ նոր հակամարտութ
յուն է հասունանում, ինչը պետք է կանխել նախօրոք: Հանձնված բողոք-հայտարարությունն էլ առ այսօր անպատասխան է մնացել:

Կարծում ենք՝ ՄԱԿ-ը լուրջ պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի նկատմամբ միայն մի դեպքում, երբ վերջ տրվի իսրայելա-անգլո-ամերիկյան տիրապետությանն աշխարհում:

Հետաքրքիր մի իրողություն է ստեղծվել նաեւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում: Արդեն մի քանի անգամ է թուրքական իշխանական վերնախավում իսրայելական սանձարձակ գործողությունները որակվում են որպես պաղեստինցիների հանդեպ ցեղասպանություն: Սա արդեն զայրացրել է Իսրայելի իշխանական շրջանակներից շատերին, որոնք հայտարարում են, որ այսպես շարունակվելու դեպքում չեն բացառում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Սա, իհարկե, լա՜վ օրինակ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային պայքարում, եթե իհարկե, մինչ այդ Երեւանն ու Անկարան եղբայր մայրաքաղաքներ չդառնան ու երկուստեք չքննադատեն Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին…

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Ըստ ԶԼՄ-ների՝ նախորդ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից հետո մի քանի տասնյակ հայեր, Հայաստանից Իսրայել վերադարձը վատ կազմակերպված լինելու պատճառով, մեծ նյութական վնասներ են կրել եւ դժգոհել էին ՀՀ ԱԳՆ-ից եւ «Արմավիա» ընկերությունից: Հիմա էլ շատերը Հայաստան գալու անհրաժեշտություն են զգում, բայց նախորդ անհաջող փորձի պատճառով գերադասում են մնալ պատերազմական իրավիճակում:

Ըստ ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության« անցածի համար մեկնաբանություններ չի կարելի անել, իսկ այժմ Իսրայելում գտնվող Հայաստանի հյուպատոսի հավաստմամբ՝ Հայաստան վերադառնալու ցանկություն դեռ ոչ ոք չի հայտնել, եւ հայ բնակչության շրջանում չկան զոհեր:

«Լուսանցք» թիվ 1 (87), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։