Ձոն առ Աստղիկ.֊ Արմենուհի Մելքոնյան (Հայ Արիական Միաբանության մամուլի խոսնակ)

Ամեն տարի Վարդավառը՝ Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված տոնը, հայ արիները մեծ շուքով են նշել (նաեւ բոլոր տոները)։ Պատերազմից հետո, սակայն, մենք տոն չենք նշել, չենք նշել՝ շուքի, փառքի, ռազմապարերի, մեծ խնդության իմաստով։ Դա անում է Հայ Արիական Միաբանության Քրմական դասը միայն՝  նպատակային ծիսակարգով։

Չենք կարողանում տոնել՝ հասկանալի պատճառով՝ հայրենիքի մի հատվածի մեծ մասի կորուստ, մարդկանց կորուստ, իրականում դեռ չավարտված պատերազմ… Մեր տղաներից շատերն էլ չկան… եւ մենք այսօր լրջագույն խնդիր ունենք նաեւ նրանց ընտանիքները պահելու։ Լրջագույն եմ ասում, որովհետեւ մեր շարքերում  չկան գործարարներ, հարուստներ… եւ մենք մեր առանձին ընտանիքներով ու բոլորս միասին ապրելու խնդիր ունենք։ Բայց դա հոգ չէ՝ իրավիճակն ավելի հոգեմաշ է… 

Պատերազմից հետո խռովքի մեջ եմ, հայ աստվածների հետ կռիվ եմ տալիս, խռովում եմ, հետո՝ հաշտվում, հետո՝ էլի նեղանում…

Բայց այսօր ուզում եմ Աստղիկ աստվածուհուց խնդրել։

- Դու միայն սիրո Աստվածուհի չես, Դու մեր Ռազմի աստծո՝ Վահագնի սիրելին ես։ Ռազմի՛ աստծո։ Դու էլ ռազմիկ ես։ Ուստի քեզ եմ դիմում ո՛չ ավանդական ձոնով, այլ՝ ձոն խնդրանք-պահանջով։

- Մեր Բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի բոլոր հատվածների հանդեպ, որոնք այսօր այլ պետությունների տարածքներում են, մեր սերն անշեջ պահիր։ Որ ոչ մի հատված մեզ համար պատմական չդառնա։ Մենք ունենք Հայրենիք եւ՝ վերջ։ Եվ մեր ամբողջական հայրենիքը վերատիրելը հայերիս պարտքն է եւ՝ վերջ։ Վա՛ռ պահիր մեր սերը։ Բորբոքի՛ր, վրեժո՛վ լցրու, դեպի նպատակն ուղղորդի՛ր։ Բորբոքի՛ր վրեժը։ Բորբոքի՜ր, որ հայրենիքից թանկ մեկ էլ հայրենի՛քը լինի։

- Սերը՝ հայ ռազմիկի հանդեպ, պի՛նդ պահիր։ Ռազմիկի՛, հայ տղամարդու՛ հանդեպ, որ հայ կինը չթուլանա, աչքն օտարազգուն չգցի, օտար ափեր չփնտրի, որ սերունդը խառնարյուն չլինի, որ վրեժը բորբոքելը հեշտ լինի։

- Սերը՝ հայ մայրերի հանդեպ, առյուծանման պահիր, որ ամուսնու կողքին, որդու կողքին, դստեր կողքին լինի՝ պատերազմի դաշտում կամ թիկունքում, ամենուր, ուժ տա նրանց, չթուլացնի, օրվա դժվարություններից չընկրկի, որ նրանց վաղվա օրվա պատգամը տա։

- Սե՛րը, Սե՜րը պահիր։ Այն սերը, որ հայրենակցի հանդեպ անձնազոհ է, հայրենիքի հանդեպ ինքնամոռաց է, թշնամու հանդեպ՝ դաժան։

Այն սերը, որ ուժ է տալիս, թեւեր է տալիս ու նպատակ։ Այն սերը, որ կսատկացնի նրանց, ովքեր կփորձեն խլել այդ ուժը, կտրել այդ թեւերը ու կգողանան նպատակը։ 

Թշնամին պիտի դողա հայ աղջկանից, հայ կնոջից, հայ մորից, որովհետեւ պիտի տեսնի, որ աղջկա, կնոջ, մոր սերը առ հայ ռազմիկը անսասան է։ Թշնամին պիտի սարսռա, երբ տեսնի հայ կինարմատի սերը առ հայրենիք։

Այսօր այս ձոնն եմ քեզ հղում, եւ խնդրում եմ ա՛յն սերը, որից պիտի սարսափի թշնամին։

Փա՜ռք Հայոց սիրո աստվածուհի Աստղիկին։

11.07.2021թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։