Ազգային բնորոշումներում եւ տարաբնույթ հարցերում այսօր առաջնորդվում ենք գաղափարախոս եւ իմաստասեր, ազգային, պետական ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի` Ցեղ(Ազգ) / ժողովուրդ / Ազգի տականք ճշմարիտ մեկնությամբ, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել ազգայինն ապազգայինից, ինչպեսեւ` աստվածայինը` աստվածաշահարկումներից, մարդկայինը` հակամարդկայինից… միաժամանակ` ժողովրդականն ամբոխավարությունից, ազգի տականքին` բոլորից, որի համար ազգադավության ու հայրենալքության, բարոյազրկության սահմանն անցնելը կատարվում է առանց ջանքերի եւ օտարների, անգամ մեր թշնամիների շահերին համահունչ… Ազգի տարաբաժանման մասին խոսել է նաեւ Ամենայն Հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, ով հստակ բնորոշել է իր ժամանակաշրջանի հայության շերտերը, ինչը ցավռք, այսօր էլ մնում է իրականություն մեր կյանքում… Հովհաննես Թումանյանի “Կյանքեր” դասակարգումը (Հրայր Ուլուբաբյանի ներկայացմամբ) տալիս է հետեւյալ շարքը` 1.անձնական կյանք, 2.թայֆայական կյանք, 3.կուսակցական կյանք, 4.դասակարգային կյանք, 5.պետական կյանք, 6.ազգային կյանք, 7.մարդկային կյանք, 8.տիեզերական կյանք։ Վստահաբար մեր շատ Հայ Մեծեր եւս կունենան նման մտածումներ եւ հետաքրքիր կլինի իմանալ նաեւ դրանք` այսօրվա իրավիճակի հետ համեմատելով… ֊ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։