Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց  շնորհավորանքներն են հղում…

- Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 136-րդ, իսկ հունվարի 14-ին Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 90-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն Հայորդի ֊ նշանակում է Ցեղն իր մեջ կրող՝  Հայի Գենը (Ծինը)  շարունակող Արորդի, Հայկական  Արժեհամակարգը կյանքի ուղենիշ  դարձրած Աննահանջ Հայ:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) Վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ Նախնյաց:

Այո՛, Նվիրյալ Հայը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ արդեն Աստվածամարդ դարձած…

Շնորհավորում ենք Սփյուռքի  հայությանը՝ մաղթում, որ Համայն  Հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը  կարող է իրականություն դառնալ  միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի  վերագնահատման եւ հիրավի  Ագային Պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու  դեպքում…   

Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ  հայն իր Արմատ-Ակունքը, Ծինաբանական Որակները, Ինքնությունն ու Էությունը… Թող Համայն Հայությունն ապրի Հավիտենարժեք շրջանակի մեջ… Հայաշու՛նչ եւ Հայաբնու՛յթ, Հայակե՛րտ ու Հայակա՛մք Ամբողջական Հայրենիքում:

Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի (Հայահավաքի) ու Հողահավաքի Սրբազան Նպատակը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է:  Ուստի՝ Համայն Հայությանը  մաղթում ենք շարունակական հաջողություններ ու հաղթանակներ՝  Միացյալ  Հայաստանի (Հայկական  ամբողջ Լեռնաշխարհում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով կայացած) եւ Միասնական Ազգի  վերակերտման ճանապարհին…

Հայի Գենը կրող աշխարհասփյուռ  ավելի քան 40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման Համազգային Շնորհավորանքը:

Հայ արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան 2 տասնյակ միլիոն) եւ այլադավան  ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն-Ցեղապաշտ գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն (բնականորեն) աշխուժացնել  հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…

Շնորհավորում ենք նաեւ՝
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 28-ամյակը (1993թ. դեկտեմբերի 15-ին):

- Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 13-ամյակը (2008թ. Հայոց  արդարադատության Աստված  Միհրի տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):

Հայ Արիական Միաբանության նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից՝ 11-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)։

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ  Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին:

Փա՛ռք Հայ Հոգե֊Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Հայոց  Նախնյաց:

Փա՛ռք Հայ Ազգին (Հայ Մարդուն) ու  Հայք-Հայաստանին…

Հայ Արիական Միաբանության  Գերագույն Խորհուրդ

Հայ Ազգայնականների Համախմբման Գործադիր Խորհուրդ

2021թ. դեկտեմբերի 30 – քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։