Փա՛ռք Հայ Ազգին ու Հայոց Հայրենիքին ֊ եւ հզոր վերականգնում ու վերազորացում Հայկական Պետությանը…
Փա՛ռք Հայ Զինվորին` Ազգի ու Հայրենիքի Անվտանգության Նվիրյալ Երաշխավորին…
Փա՛ռք ՀՀ-ԼՂՀ֊Սփյուռք Եռամիասնությանը` Համայն Հայությանը…
Փա՛ռք վերածնվող Հայք-Հայաստանին ֊ Հողահավաքի ու Հայահավաքի Հաղթարշավին…
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊-
Հայ Արիական Միաբանության կառույցն իր հետեւորդներով այսպես. թե այնպես դեկտեմբերի 31 – հունվարի 1-ին չի նշում Նոր Տարվա տոնը, քանի որ հայ արիները որպես արիադավան (հեթանոս) արորդի-հայորդիներ. Նոր Տարին նշում են Բնական Տարեփոխության ժամանակ` Գարնանը. երբ Բնությունն արթնանում է ձմեռային նիրհից, այդ օրն Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ ժամն է` մարտի 21-ը. երբ Բնական Տարեփոխության-Ամանորի հետ միաժամանակ նշվում է Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի հերթական վերածննդի օրը Երկրում` երբ (Բ)Արի Վահագնը հաղթում եւ սանձում է Չարի Վիշապին…
Հուսանք, որ հայության բոլոր հատվածները կմիանան հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջարկին` դեկտեմբերի 31-ի գիշերը կնշեն Ազգային Վերածննդի օրը…
…դաժան ու դժվարին Հայրենական Պատերազմի 44 օրերի ընթացքում, հայության զգալի մասը գործեց հայրենասիրական դրսեւորումներով եւ կարծում ենք նրանք նույնպես ծանր են տանում մեր հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների, վիրավորվածների …ինչպեսեւ հայրենի պետության (Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ) մի զգալի մասի կորստի իրողությունը. Ուստի, ինչպես մենք, չեն կարող ունենալ տոնական տրամադրություն (խոսքը՝ ազգի տականքի – ներքին թուրքի մասին չէ)…
Փա՛ռք Հայ Տեսակին. որ Տիեզերածին է եւ ունի Հայկական Տիեզերաաշխարհներ (Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն). ինչպես նաեւ Հայ Ազգի (Հայ Մարդու) Արարչակնիք եւ Աստվածատուր Բնօրրան` Հայկական Լեռնաշխարհը` Երկրում…
Տիեզերական Գարունն իր ընթացքի մեջ է` (Բ)Արիները հաղթելու են Չարիներին … եւ ամեն Բան Վերադառնալու է Ի Շրջանս Յուր…
Ազգային Վերածնունդը այլընտրանք չունի՛… – ՀԱՅ-ը Հավերժող Առաքելություն է Յուրաբնույթ…