Խղճում եմ նրանց` ովքեր մահից հետո այլ կյանք չեն տեսնում ֊ առհասարակ երկրային կյանքից այն կողմ ոչինչ չեն պատկերացնում… ֊ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

…խղճում եմ նրանց. ովքեր չեն պատկերացնում. որ մահից հետո կյանք կա -֊ (ծնունդ-կյանք-մահ֊ծնունդ…) երկրային կյանքի անցումից դեպի երկնային հավերժական կյանք (եթե իհարկե հոգին իր անելիքն ավարտել է երկրում)… 

…խղճում եմ «…դե կյանքը մեկ անգամ է տրված` ապրենք ֊ վերցնենք ֊ դիզենք ֊ վայելենք»,- ասողներին… / կյանքի հաճելի պահերը բացառապես անմիտ զվարճանքի վերածողներին / ուտելը` լափել ֊ անհրաժեշտն ունենալը` գռփել դարձնողներին… / ուրիշների հաշվին դիզած ֊ “բարեգործ” դարձած լպիրշացածներին… / հակամարդ֊ապազգային(հայրենադավ)֊աստվածամերժ հոխորտացսղներին… 

…եթե պատկերացնեն. որ երկրսյին մահից հետո (երբ մարմինը հողին, ջրին կամ կրակին է հանձնվում) միայն հոգին է հանգրվանում Տիեզերաաշխարհներից մեկում, երեւի ուշաթափվեն… քանզի այնտեղ ոսկին ու փողը, երկրում դիզած հարստությունը եւ եսակենտրոն շահեր հետապնդող ծանոթությունը , կաշառատվությունն ու կաշառակերությունը … տեղ չունեն, իսպառ բացակայում են, որովհետեւ շահ ու փող ասվածն ի սկզբանե գոյռւթյուն չունեն Տիեզերքում եւ հարուստ ասվածմ էլ խիստ տարբերվում է ունեւորից, ինչպես աղքատը` չքավորից… 

Մարդը Տիեզերաաշխարհում հարուստ (կամ աղքատ) է նյութական, մտավոր եւ հոգեւոր արժեքների համադրությամբ…  / …ապրում է ըստ մտքի իմաստության եւ հավատի զորության, ինչը թույլ է տալիս ձեւավորել իր կյանքն ու գործը…  – առաջին երկուսի բացակայությունը, որը երկրային կյանքի հետեւանք է, անմիտ ու աննպատակ է դարձնում նորովի մարմնավորված հոգու կյանքը… եւ նա հայտնվում է իրեն համապատասխան Տիեզերաաշխարհում (աննպատակ եւ անմիտ թափառողների)… / …ըստ այդմ էլ այդ մարդը կարող է հարաբերվել (անգամ` չհարաբերվել) համարժեք մակարդակի հոգի-ոգիների հետ ընդամենը … եւ այս դեպքում պարտադիր չէ,  որ հայտնվի Հայ Տիեզերաաշխարհում… 

Հայ Տիեզերաաշխարհում հայտնվել֊ապրելը երկրային կյանքի որոշակի վաստակ է պահանջում (առավել եւս` Հայ Հոգե֊Ոգեղեն Ընտրյալ Տիեզերաաշխարհում… ) – …այդպե՛ս է` Տիեզերքի դեմ խաղ չկա… 

…իսկ Հայ Աստվածների հետ շփումը` բոլորովին այլ պահանջներ ունի` գիտակից Եռահամակարգ Մարդ Արարածի մասին է խոսքը` ով դեռ երկրում ընկալել է ՄարմնաՄտաՀոգեւոր Ինքնության Արմատ-Ակունքը ֊ Արարիչ ֊ Աստված ֊ (Ազգ)Մարդ Տիեզերակապը…

…Վերին Էության հետ շփումները ամբողջովին այլ համապատկերում են ֊ բոլորովին այլ հասկացողության շրջանակներում…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։