Հայ֊Արիական Խաչափառաբանում (Խաչակնքում)… / Հայ֊Արիական (ոչ թե ընդդեմ, այլ` հանուն) Կարգախոսներ… / Հայ֊Արիական Խորհրդանշաններ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

Խաչը Տիեզերախորհուրդ իմաստ ունի մարդու հոգեւոր կյանքում, անգամ գիտական տեսությամբ է այն խորհրդավոր, եւ նախանշում է «Մեծ Պայթյուն» ասվածը, որը հենց Արարումն է՝ Տիեզերածնության Սկիզբը…

Հայ արիները աղոթք չեն ասում, փառաբանում, ձոներ եւ օրհներգեր են նվիրում Արարչին, Աստվածներին, Նախնյաց… եւ առհասարակ:  

Հայ Արիական խաչը հավասարաթեւ է, որ հենց Արարման-«Մեծ Պայթյուն» ասվածի Խորհուրդն ունի: Եվ Խաչափառաբանումն էլ Խաչօծյալության իմաստն ունի, քանզի հայ արիները չեն կնքում (Արարիչն արդեն Կնքել է իր Հավերժադրոշմով), այլ Սրով (Ուժ) ու Կրակով (Հավատ) Օծում են Հայ Արորդուն եւ կապում իր Արարչածին Ծագման (Առաքելություն) հետ…

* * *

Հայ Արիական Խաչափառաբանում (Խաչակնքում)

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի – ճակատ-աջ աչք-ձախ աչք-կոկորդ (կամ կզակ) / մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին, ապա մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն / ապա ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ, հետո երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած / այնուհետեւ կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին …

Արարչի կամոք.

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի – 

/ճակատ/ այն ինչ գիտակցում ու մտածում եմ,

/աջ աչք, ապա ձախ աչք / ինչ տեսնում  եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,

/կոկորդ (կամ կզակ) / այն ինչ խոսում  եւ կամենում եմ -

/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / բխում են սրտիցս

/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ եւ հոգուց -

/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ ուղղված են Հայ Աստվածներին – փա՜ռք Աստվածներին,

/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ ֊ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին 

/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…

֊ ֊ ֊

Արարչի կամոք.

֊ այն ինչ ցիտակցում եմ

֊ ինչ տեսնում եւ զգում եմ

/ մարմնիս / եւ / հոգուս / աչքերով

֊ այն ինչ խոսում եւ կամենում եմ

֊ բխում են սրտիցս 

եւ հոգուց.֊ 

ուղղված են Հայ Աստվածներին

֊ Փա՛ռք Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին

֊ Փա՛ռք Հային ու Հայքին…

* * *

Արարչի կամոք.

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի –

/ճակատ/ փա՜ռք Քեզ Արարիչ,

/աջ աչք, ապա ձախ աչք / փա՜ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ Ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք),

/կոկորդ (կամ կզակ) / ունենք մենք վախուց մեծ Հույս-Նպատակ -

/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ,

/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ փա՜ռք Հայ Տեսակին –

/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ փա՜ռք Հայ Աստվածներին

/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին

/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…

֊ ֊ ֊

Արարչի կամոք.

Փա՛ռք Քեզ Արարիչ, 

Փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ, 

Լույս եւ Չերմություն տվեք մեզ առատ.֊

Ունենք մենք վաղուց Մեծ֊Հույս Նպատակ, Որ պիտի հասնենք Հայ Ոգով Անպարտ։

֊ Փա՛ռք Հայ Տեսակին

֊ Փա՛ռք Հայ Աստվածներին եւ

֊ Փա՛ռք Տիեզերքի Արարչին

֊ Փա՛ռք Հային ու Հայքին…

* * *

Հայ-Արիական Կարգախոս.-

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

* * *

Արեւի տարածված խորհրդանիշեր են խաչն ու կեռխաչ-սվաստիկան: Խաչը բաղկացած է հորիզոնական եւ ուղղահայաց մեկական գծերից, որոնք խաչաձեւվում են հիմնականում կենտրոնում:

Կեռխաչը հիմքով նման է խաչին, սակայն թեւերի 4 ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ (միեւնույնն է՝ դրանք կշարժվեն Կյանք-Մահ-Կյանք, թե Մահ-Կյանք-Մահ-Կյանք հավերժախորհուրդներով):

Բացի կեռխաչի դասական ձեւից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաեւ եռաթեւ, բազմաթեւ, կորածայր, միոլոր, բազմոլոր եւ այլ ձեւի կեռխաչ-սվաստիկաներ: Սա անընդհատ շարժման տպավորություն է թողնում՝ խորհրդանշելով արեւի շարժումն ու հավերժությունը եւ Հավերժության Խորհրդանշանի նախատիպն է՝ աջ եւ ձախ պտույտներով:

֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊

Հ.Գ. – Քանի որ հարցեր շատ են լինում Հայ Արիական Միաբանության Խորհրդանշանի մասին,- այստեղ եւս համառոտ նշեմ.-

Հայ Արիական Միաբանության Խորհրդանշանը ես եմ գծագրել եւ գաղափարագրել այն, հետո հայ արիները նկարել են:

Հայության բռունցքվելու գաղափարն է կենտրոնում՝ Արիական-Նախնական-Արարչական Ակունք֊Արմատների շուրջ: Ար֊Էգ֊Ակ-ը Արարչականության եւ Հայի Արիական Ծագման տեսլականն է, Մասիսները՝ Հայկական Լեռնաշխարհի Աստվածային Բնակատեղին լինելը եւ մեր վերատիրելու կամքը, Ութաթեւ Աստղ-Թագը  հզոր ու միասնական հայկական պետականության ձգտումն է:

Հայ Արիական Միաբանության Դրոշի ձեւը եւ գույները եւս պատահական չեն (նախանշում են` Ազգային/Արիական/Աստվածային Արյունը` ըստ Սերունդների ՄաքրաԳեն կարգի): Գույներն ու դասավորությունը բացատրված է պատկերում եւ Դրոշում առկա Գենետիկ-Ծինաբանական Ծառի միջոցով:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։