Եթե «Խոջալուն» ցեղասպանություն է, ապա միայն՝ ինքնացեղասպանություն Վերջերս ադրբեջանական զինվորականների կողմից հաճախակիացել են սահմանային խախտումները եւ կրակոցները ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա: Այս «նախապատերազմական» գործողություններին զուգահեռ ադրբեջանական կողմը նորից սկսել է արծարծել, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության թեման: ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը արցախյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ. հենց այդտեղից են ԼՂ բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան», «Կրիստալ» եւ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից: Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար եղել է կենսական անհրաժեշտություն: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին հակառակորդը տեղեկացված է եղել 2 ամիս առաջ, ինչը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, նախագահ Այազ Մութալիբովը: Բայց Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ նույնպես հաստատել է Ադրբեջանի նախագահը՝ այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ: Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից՝ 3 կմ, Խոջալուից՝ 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ.՝ Աղդամի անկումը, տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր արցախյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ: Գաղտնի են պահվում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Կարծում ենք՝ վաղուց ժամանակն է համապատասխան հակափաստարկները ներկայացնել միջազգային կառույցներին՝ ադրբեջանական կեղծիքներին վերջ դնելու նպատակով: Եվ առահասարակ՝ տեղեկատվական պատերազմ սկսելու համար: Արման Դավթյան
Կհաղթանակի՞ արդարությունը Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեվին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Առիթը իսրայելական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միզրախիի՝ վերջերս արված հայտարարությունն է, որում նա Թուրքիայի վարչապետ Էրդողանին կոչ է արել «ուշադրությամբ ուսումնասիրել սեփական պատմությունը», նոր միայն քննադատել Իսրայելին՝ Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Մասնավորապես, իսրայելցի զինվորականը նկատի է ունեցել Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին փաստը: Կկարողանա՞նք մենք՝ հայերս, օգտագործել այս հարմար պահը: Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 6 (92), 2009թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Google-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում արհմիութենական դաշինք են ստեղծում
- ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին
- Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են Աֆրիկայից 74 քամելեոն ներկրելու փորձ կատարած տղամարդուն
- Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ