Չի բացառվում նման քարտեզի առաջ գալը (երբ Ուկրաինան կորցնի իր տարածքի կեսից ավելին…) ֊ եթե նստեն բանակցությունների, բայց ռուսական կողմը խիստ պայմաններ է դրել հատկապես Ուկրաինայի ապառազմականացման ու ազգայնական հռչակված բենդերական նացիստների արգելափակման, ինչպեսեւ Դոնբասի երկու հանրապետությունների անկախության ճանաչման ու Ղրիմի` Ռուսաստանի հետ միավորվելու փաստի հետ հաշտվելու հարցերում… Այլապես Ռուսաստանը կարող է գնալ մինչեւ վերջ… Ինչը ավելի կսրի համաշխարհային լարված դրությունը, միջազգային խառնակչությունները կուժգնանան… Այստեղ է, որ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու թուրք֊ադրբեջանական նոր սադրանքներին, քանի որ միջազգային ուշադրության տարբեր իրավիճակներ ի հայտ կգան, իսկ մեր ներքին պետա֊քաղաքական կյանքը թուրքացման է միտված վերից֊վար եւ կարող ենք շատ վտանգավոր վիճակում հայտնվել… Մեր ամենամեծ խնդիրը ազգային իշխանության հաստատումն է ամեն գնով… ոչ թե ռուսական կամ ուկրաինական հաջողություններն ու անհաջողությունները հաշվարկելն ու սրա կամ նրա համար ճվճվալը… / Ազգային Հայաստանի հետ հաշվի կնստեն բոլոր կողմերը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) ֊https://m.facebook.com/photo.php?fbid=4971394489634368&id=100002915985460&set=a.442207752553087&source=48

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.