…առանց մարգարեանալու միտումի ֊ գալիս է հայի հաղթանակների դարաշրջանը…

Մեր հաջորդ Հայրենական պատերազմը միջազգային հակաթուրքական բախումների համապատկերում է ընթանալու… / Նվազագույն արդյունքը` Հայաստանի ու Արցախի հանրապետությունների սահմանադրական տարածքների վերականգնումն ու վերամիավորումն է լինելու (Թուրքիան Ադրբեջանի համար ժամանակ չի ունենալու)…

(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

…այլեւս ակնհայտ է. որ Ռուսաստանը` Կովկասում` ինչպես Հայաստանում եւ Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում… / Մերձավոր Արեւելքում` Սիրիայում… / Արեւելյան Եվրոպայում` Ուկրաինայում..  / Բալկաններում` Հունաստանում… / Միջերկրական ծովում` եվրոպական Կիպրոսում եւ աֆրիկյան Լիբիայում… / Միջին Ասիայում` Ղազախստան, Ղրղզստան եւ այլն… ֊ լուրջ աշխարհա֊քաղաքական խնդիրներ է ունենալու Թուրքիայի հետ։

…ակնհայտ է նաեւ, որ հակաթուրքական տրամադրություններ են ծավալվելու Արեւմտյան Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Ավստրիա եւ այլն) եւ Արաբական թերակղզու երկրներում ու Եգիպտոսում…

…ակնհայտ է. որ Թուրքիայի ռազմա֊քաղաքական հարաբերությունները որոշակիորեն սրվում են ՆԱՏՕ֊ի եւ ԱՄՆ֊ի հետ նույնպես…

…հայտնի է, որ հակաթուրքական լուրջ տրամադրւթյուններ վաղուց են առկա Չինաստանում եւ Իրանում…

Թուրքիային նաեւ ներքին խնդիրներ են սպասվում, երբ Անկարան խրվի պատերազմների մեջ ֊ հատկապես քրդական զինյալ բախումները կվերսկսվեն Արեւմտյան Հայաստանի տարածքում որոշակիորեն…

Անկարան իր հայահայկական եւ հակաիրանական ծրագրերում փորձում է համաթուրանականության հետ համաձուլել համաիսլամականությունն ու համաարաբականությունը… / ինչպես Պաղեստինի եւ Հորդանանի խնդիրներն ընդդեմ Իսրայելի… / Քուվեյթի ու Քաթարի խնդիրներն ընդդեմ Իրաքի… / Լիբանանի. Իրաքի եւ ԱՄԷ֊ի խնդիրներն ընդդեմ Իրանի եւ այլն։ / …փորձում է նաեւ Եվրոպայում համատեղ պայքար ծավալել հակաքրիստոնեական ուղղությամբ (առավելապես եվրոպական հայաշատ երկրներում եւ Մերձավոր Արեւելքի հայերի դեմ` ինչպես Լիբանանում, Սիրիայի եւ Իրաքի քրդերի շրջանում. նաեւ աֆրիկյան արաբական երկրներում` ինչպես Եգիպտոսում, Ալժիրում, Մարոքոյում եւ այլն)… 

…համաթուրանականության առաջնորդ Էրդողան֊Էրդո/խանը փորձում է ստանձնել նաեւ համաիսլամականության առաջնորդի դերակատարում եւ ջանում է ներքաշվել մահմեդականության ներքին խնդիրների մեջ` կարգավորողի կարգավիճակում հայտնվելու համար… թուրքերի դավանած սուննի ուղղությունն արդեն Ադրբեջանում եւ Սիրիայի որոշակի հատվածում քայքայում է շիա ուղղության դիրքերը (ինչը հատկապես հարձակում է իրանական հոգեւոր ազդեցության վրա)… / համաիսլամականության առաջնորդող երկիրը լինելու համար Էրդո/խանը ջանք չի խնայում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունը մեծացնելու ուղղությամբ, նման մի քաղաքականություն էլ իրականացվում է արաբական աշխարհի դերակատարի պայքարում հայտնված Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ… եւ այսպես շարունակ…

…”Իսլամական համաժողով կազմակերպություն”֊ում շուրջ 80 երկրներ կան, որոնցից ավելի քան 20֊ը արաբական երկրներ են, սակայն Անկարային եւ Բաքվին հաջողվում է մերթընդմերթ համաթուրքական (6֊7 երկրների) դաշինքով ու այլ հակահայ իսլամական երկրների աջակցությամբ (ինչպես` Պակիստանի) հակահայկական որոշումներ անցկացնել, չնայած Իրանի. Սիրիայի եւ Հայաստանին բարեկամ այլ երկրների ընդդիմացող ջանքերին…

Ինչեւէ, վերոնշյալ զարգացումների դեպքում Թուրքիան կարող է պայթել ե՛ւ ներսից ե՛ւ պայթեցվել դրսից…

Հայաստանի համար լավագույն ժամանակները դեռ առջեւում են…

Փա՛ռք Հային ու Հայք֊Հայաստանին…

Փա՛ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.