Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Հայ Մայրերի տոնը, մաղթում` Մայրության բերկրանքը վայելելու բազում եւ բազմերանգ զատկական կարողություններ… Հայ կանանց մաղթում են` Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին… Թող Հայ Արական Ակունքը դառնա ապավեն այդ մաղթանքներին, քանզի Հայ Ի(Է)գական Ակունքը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը… Եվ թող ԱրԷգԱկ֊ի Ար֊ական եւ Է(Ի)գ֊ական Ակ֊ունքի Երկնային Սկզբունքը նպաստի հայ մայրերի եւ կանանց երկրային հաջողություններին եւ մեր Ազգի Հայրենակերտ Նպատակներին…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.